Փետր․ 12, 2012 | Հովհաննես Գառնեցու աղոթքները` իր անվան տառերով
ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես`...
Փետր․ 12, 2012 | Հովհաննես Գառնեցու աղոթքները` իր անվան տառերով
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում`...
Փետր․ 12, 2012 | Հովհաննես Գառնեցու աղոթքները` իր անվան տառերով
ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով,...
Փետր․ 12, 2012 | Հովհաննես Գառնեցու աղոթքները` իր անվան տառերով
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո...
Փետր․ 12, 2012 | Հովհաննես Գառնեցու աղոթքները` իր անվան տառերով
ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա...