Դրախտում Ադամը անմիջականորեն շփվում էր Աստծո հետ և վայելում էր Աստծո ներկայությունը: Մկրտությամբ սրբվում է ադամական կոչվող և ժառանգականորեն փոխանցվող մեղքը և մարդը վերականգնվում է Աստծո հետ շփման այդ կարգավիճակում: Դա հին մարդու մահն ու նորի ծնունդն է նույն մարդու մեջ, երբ Սուրբ Հոգու ներգործությամբ մարդը ձկնորսից վերածվում է Առաքյալի, Քրիստոս քարոզողին հալածողը վերածվում է նույն Քրիստոսի հեևորդի ու առաքյալի, երբ մաքրվում է ներքուստ այնքան, որ Աստված է բնակվում մարդու ներսում, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում՝ "դուք Սուրբ Հոգու տաճարներ" եք: Այսինքն՝ աստվածային սիրո այն կրակն է, որ այրում է ներսի աղտերն ու ախտերը, մարդու, նրա կյանքի նպատակը փոխում, աշխարհին նայել տալի Սիրո ակնոցներով: