Author Topic: Մկրտություն  (Read 14160 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Մկրտություն
« on: June 21, 2007, 09:10:26 AM »
Նորածին երեխայի մկրտության օրը որոշված է, բայց երեխան հիվանդացել է, փորլուծություն ունի: Խնդրում եմ ասել, այս դեպքում մկրտո՞ւմ եք, թե՞ խորհուրդ եք տալիս լավացնել երեխային, հետո նոր բերել:  Երեխայի վիճակը ծանր չէ, ուղղակի մտավախություն կա, որ կարող է ավելի մրսել:  Կա՞ որևէ վատ բան մկրտությունը հետաձգելու մեջ: Երեխայի մայրը ինչ-որ սնահավատություն է տեսնում հետաձգման մեջ...

Շնորհակալ եմ:

Abegha

  • Guest
Re: Մկրտություն
« Reply #1 on: June 21, 2007, 09:49:37 AM »
Խորհուրդ կտամ հետաձգել։ Ծնողի սնահավատությունը բոլորովին անտեղի ու անհիմն է։ Թող երեխան առողջանա։
« Last Edit: June 21, 2007, 09:54:22 AM by Abegha »

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Մկրտություն
« Reply #2 on: August 09, 2007, 07:16:13 AM »
Բարև ձեզ.
նախ ասեմ որ շատ ուրախ եմ որ այսպիսի կայք գոյություն ունի և այստեղ հնարավոր կլինի հարցեր ուղղել մեր հոգեվորականներին.
հարցս հետևյալն է.
Ինչ խորհուրդ ունի  Հայ Առաքելական եկեղեցու կողմից կատարվող մկրտությունը?
արդյոք իմաստ ունի նորածին կամ տարիքով շատ փոքր երեխային մկրտել, եթե նա չի հասկանում դրա իմաստը?
կամ արդյոք իմաստ ունի մկրտել մի մարդու ով չի ապաշխարհել և ընդհանրապես չգիտի թե ինչ է դա նշանակում.
Մեր Առաքելական եկեղեցու մկրտությունը ջրով մկրտություն է համարվում թե հոգով, դեռևս այսքանն են հարցերս, եթե հնարավոր է պատասխանեք.
նախապես շնորհակալություն.

Mandarinka

  • Guest
Re: Մկրտություն
« Reply #3 on: August 09, 2007, 09:01:00 AM »
Բարի գալուստ Ձեզ Կարեն: 21:) Հուսով եմ, որ Հայր Սուրբը մոտակա ժամանակները կհայտնվի և կապատասխանի Ձեր հարցերին: Եթե թեման չլիներ հարցեր հոգևորականներին բաժնում, ես Ձեր տված հաչցերին իմ դիտողությունները կանեի: Բայց սպասենք Հայր Սուրբին: 21:)

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Մկրտություն
« Reply #4 on: August 09, 2007, 10:27:23 AM »
Մինչև Հայր Սուրբի գալը, եթե դժվար չի ես մեծ հաճույքով կցանկանայի ձեր  դիտողությունները լսել, թեկուզ նամակի տեսքով

Abegha

  • Guest
Re: Մկրտություն
« Reply #5 on: August 09, 2007, 12:06:07 PM »
Կարեն ջան, առաջին հարցիդ համար կխնդրեմ նախ նայես այստեղ՝ http://www.lusamut.net/level2_.php?id=96&id_2=159&cat_=6&s=19
Ինձ թվում է նայելուցդ հետո կարելի է շարունակել անդրադառնալ մյուս հարցերիդ 21:)

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Մկրտություն
« Reply #6 on: August 10, 2007, 01:04:36 AM »
Հայր Սուրբ ես կարդացի, ձեր տված նյութը.
Որքանով որ ես հասկացա այս մկրտությունը ունի այն նույն խորհուրդը, ինչը ուներ Հովհաննես  Մկրտչի միջոցով կատարվող մկրտությունը.
Սակայն հարցերս իմ կարծիքով ավելի ավելցան.
Ես չեմ հասկանում թե ինչի համար է Մեռոնը? Չե որ Հայ Առաքելական եկեղեցին մեզ մկրտում է մեռոնով?
Բայց չե որ Աստվածաշնչում Հովհաննես Մկրտիչը մարդկանց մկրտում էր գետում, և ամբողջությամբ ընկղմում էր նրանց ջուրը, անկախ նրանց տարիքից, իսկ մեզ մոտ տարիքով մարդկանց միայն մարմնի մի քանի մասերին են քսում օրհնված ջուրը.
Եվ մի հարց ևս.
Երբ Նիկոդեմոսը խոսում էր Քրիստոսի հետ, Քրիստոսը նրան ասեց որ եթե մարդ վերստին չծնվի այսինքն ջրից և հոգուց, նա չի կարող մտնել Աստծո արքայություն,
Այս ջրից ծնվելը ինչին էր վերաբերվում Հովհաննեսի Մկրտությանը թե մեկ այլ մկրտություն որը արդեն Քրիստոսի գալուց հետո եղավ, և ևս մի տեղ(Գործ Առաքելոց գլուխ 19) որ Պողոս Առաքեալը Եփեսոսի ժողովրդին ասում է թե ինչով մկրտվեցին նրանք, եթե ոչ Սուրբ հոգով, իսկ նրանք պատասխանում են որ Հովհաննեսի Մկրտությունով, Առաքեալն էլ պատասխանում է որ դա ապաշխարհության մկրտություն էր այլ ոչ թե հոգով մկրտություն,և ձեռք դնելով նրանց վրա մկրտում է Սուրբ Հոգով.
Ինչ տարբերություն կա Հովհաննես Մկրտչի միջոցով կատարվող մկրտության և Քրիստոսի ասած ջրով մկրտության մեջ .
Իհարկե ներողություն եմ խնդրում այսքան հարց միանգամից տալու համար, ուղղակի չուզեցա առանձնացնել իրարից քանի որ իմ կարծիքով հարցերից մեկը մյուսի հետ կապ ունի.
Նախապես Շնորհակալություն.

Abegha

  • Guest
Re: Մկրտություն
« Reply #7 on: August 10, 2007, 03:04:55 AM »

Հայր Սուրբ ես կարդացի, ձեր տված նյութը.
Որքանով որ ես հասկացա այս մկրտությունը ունի այն նույն խորհուրդը, ինչը ուներ Հովհաննես  Մկրտչի միջոցով կատարվող մկրտությունը.

Կարեն ջան, նախ պիտի խնդրեմ ուշադիր կարդաս այդ տվածս էջի հետևյալ հատվածը՝ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Ավելի պարզ խոսքով ասած՝ մկրտությամբ մարդը դառնում է քրիստոնյա՝ մկրտվելով Սբ Երրորդության անունով, հետևաբար այս մկրտությունը Հովհաննես Մկրտչի մկրտությունը չէ։
Հաջորդ հարցիդ համար (մեռոնի մասին) կառաջարկեի նայել տվածս նույն բաժնի մյուս Խորհուրդները, հատկապես Դրոշմի Խորհուրդը։ Ընդհանրապես կառաջարկեի նայել Եկեղեցու խորհուրդները, կարող ես նայել այստեղ՝ Հայոց եկեղեցին –>Խորհուրդները ենթաբաժնում։

Ինձ թվում է ճիշտ կլինի քեզ մոտ առաջացող հարցերը հերթով նայել, գուցե մեկ հարցիդ պատասխանը երկրորդին էլ պատասխանի։


Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Մկրտություն
« Reply #8 on: August 10, 2007, 03:22:59 AM »
Այդ դեպքում Հայր Սուրբ ասեք ինձ ինչ բան է Վերստին ծնունդ?
Հեցն այդ մկրտությունն է արդյոք Վերստին ծնունդ խորհրդանշում?
« Last Edit: August 10, 2007, 03:27:58 AM by Karen »

Abegha

  • Guest
Re: Մկրտություն
« Reply #9 on: August 10, 2007, 04:51:39 AM »
Վերստին ծնվել Աստուծով՝ հանուն Սբ Երրորդության, որպես հոգևոր ծնունդ, ինչպես Ավետարանում է ասվում՝ եթե չծնվենք հոգուց և ջրից, երկնքի արքայություն չենք մտնի։
Այո, մկրտությունը վերստին ծննդյան Խորհուրդն է, որով և սրբվում ենք նաև ադամական մեղքից։
Առավել մանրամասն գուցե քեզ հետաքրքիր կլինի փնտրել այստեղ՝ http://www.lusamut.net/level2_.php?id=110&id_2=171&cat_=4&s=4