Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Started by Mandarinka, April 07, 2007, 08:44:08 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Քրիստոնեական տոները մեզ հիշեցնում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կյանքի ամենակարեւոր պահերը: Նշելով դրանք, մենք ունենում ենք հնարավորություն ապրելու մեր Տիրոջ հետ իր կյանքը` ծնունդից մինչեւ խաչելություն, հարություն եւ համբարձում:
Սուրբ Հարության տոնը համամարդկային հաղթանակ է, որը մեզ նվիրեց Քրիստոսը` հարություն առնելով ի մեռելոց: Քրիստոսի ինքնազոհ սերը տարեց-տարի մեր հոգիներին բերում է խաղաղություն եւ կյանքը մեր շուրջ դառնում է ավելի բարի եւ ավելի հանգիստ:
Շնորհավորում եմ ամենքիս Քրիստոսի Սուրբ Հարության մեծագույն իրադարձության առիթով:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեա՛լ է Յարութիւնն Քրիստոսի


Abegha


Hack

Օրհնեա՜լ է յայտնութիւնն Քրիստոսի:

Satenik

Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի: 21:) 21:) 21:) 21:)

Armenak

Օրհնեա՛լ է Յարութիւնն Քրիստոսի:
Մի քանի հետաքրքիր նկար, երեկվա Երուսաղեմից, կարող եք գտնել  Openarmenia.com-ի  "Պոնչի" անձնական կայքեջում:
http://armen4o.livejournal.com/18347.htmlԻսկ այստեղ նա տեղադրել է մի քանի տեսահոլովակ:
http://youtube.com/results?search_type=search_videos&search_query=armen4o&search_sort=video_date_uploaded&search_category=0
21:)

Mandarinka

Շնորհակալություն Արմեն ջան: 37:)

Hasik

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մեզ եվ ձեզ մեծ ավետիս: Սիրելի ֆորումցիներ թող Տիրոջ հարության ավետիսը ջերմացնի բոլորից հոգիները, վերստին նորոգվեն Քրիստոսով, միշտ քայլենք հարուցյալ Քրիստոսով, ու հիշենք, որ ամեն պահ նա կարող է մեր կողքին լինել ու ինչ-որ բան խնդրել, այդ իսկ պատճառով պետք է առավել ուշադիր ,ողորմած ու բարի լինենք մեր կողքինի հանդեպ, մեր ընկերոջ հանդեպ, ընկեր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի բերած բարի սամարացու առակի տեսանկյունից:

Abegha

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Հարության լույսը թող օրհնություն պարգևի բոլորին, սեր և միաբանություն բոլոր ընտանիքներին, խաղաղություն հայոց հողին, ժպիտ և ուրախություն յուրաքանչյուրիդ։

CHERRY

Quote from: Hasik on March 22, 2008, 09:59:49 PM
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մեզ եվ ձեզ մեծ ավետիս:

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Satenik

Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի: