Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

#110
1. Այսուհետև հայերենի  լսարանում պարապմունքների փոխարեն կլինեն առանձին դասախոսություններ` նվիրված  այս կամ այն թեմային` ըստ  ծրագրային հերթականության:  Այս  փոփոխությունը  նպատակ  ունի   հայոց  լեզվի  պարապմունքներն ավելի ակադեմիական  մակարդակի հասցնելու, դասընթացն  ավելի  արագ  դարձնելու, ինչպես նաև  այցելուներին առավել  հարմարավետ  և մատչելի  նյութեր  հրամցնելու:
Շնորհակալություն


2. Ուսանողների համար ներկայացվող  առաջադրանքները  պարտադիր  կատարման կարգավիճակից  տեղափոխվում են  ոչ պարտադիրի` դարձյալ  վերը  նշված նպատակներով (անկախ կատարողական  կարգավիճակից`  բոլոր առաջադրանքների պատասխանները  կտրվեն):
Դարձյալ` շնորհակալություն


3. Հարցեր տալը և պարզաբանումներ, նկատողություններ և դիտողություններ  առաջադրելը  չեն արգելվում:
Նորից` շնորհակալություն 


Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մասնագետ ջան քեզ լիքը համբերություն եմ մաղթում ու առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում, համոզված եմ, որ եթե անգամ ոչ մեկ չարձագանքի ուղղակիորեն, այնուամենայնիվ քո գրածները բոլորն են կարդում են ու ինչ որ օգտակար բան անպայման քաղում, այնպես որ դու շարունակիր մեր հայոց լեզվի դաընթացներն անպայման, մեկ էլ տեսր մի օր մի ամբողջական գիրք դարձավ այս էջը  18:) 18:) 18:)

Masnaget

#112
Բացահայտոթյան նշաններ

Բացահայտության նշանների անվանումը հենց  ցույց է տալիս, որ սրանք ինչ-որ մի բան են բացահայտում` մի  ենթատեքստ, պարունակություն, որն արտաքինից չի երևում, սակայն անհրաժեշտ է`  նախադասության (կամ` ինչպես Մանուկ Աբեղյանն էր ասում` խոսքի)  ողջ իմաստը բացահայտելու,  երևան հանելու համար:

Բացահայտության  և ընդհանրապես, կետադրության  նշանների դասակարգման  հետ կապված  որոշ տարաձայնություններ եղել են լեզվաբանների շրջանում (Աբեղյան, Սուքիասյան, Աբրահամյան ևն), սակայն  առավել ընդունված տեսակետին հետևելով` փաստենք, որ դրանք հետևյալներն են`
Չակերտներ
Միության գծիկ
Անջատման գծիկ
Կախման կետեր
Բազակետեր
Ենթամնա
Ապաթարց.


Ա. Չակերտների  մեջ են առնվում`
1. Մեջբերող ուղղակի խոսքը.
Օր.` Չարենցը գրել է. <<Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>>:
2. Ստեղծագործությունների, երկերի,  թերթերի, հոդվածների և նմանատիպ այլ  նյութերի վերնագրերը, խորագրերը.
Օր.`
Տերյանը գրել է <<Մթնշաղի անուրջներ>> բանաստեղծությունների շարքը:
<<Նորություններ>> թերթը մեծ պահանջարկ ունի*:
3. Հիմնարկների, կազմակերպությունների,  շքանշանների, պատվո  նշանների,  սարքավորումների, մեքենաների,  ապրանքանշանների անունները.
Օր.` <<Աշտարակ-Կաթ>> ընկերություն,  <<Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ>>  պատվո շքանշան:
4. Հեղինակի խոսքի հետ միաձուլված, բաց այլ աղբյուրից  վերցված  տառը, բառը,  կապակցությունը կամ   ավելի ծավալուն  խոսքերը.
Օր.`
Արամի ասած  <<մենք>>-ը  հավասար է  <<ես>>-ի: 
Մենք հաճախ ասում ենք <<Տեր Աստված>>` առանց  հավատալու Աստծուն:
5. Հեգնական, փոխաբերական իմաստով գործածված բառերը, բառակապակցությունները.
Օր.`
Արսենի շրջահայաց դատողության  շնորհիվ  այդ <<իմաստունները>>  բացահայտվեցին:
Այդ  միջոցառման  <<մեղավորը>>  սարկավագն էր:
6. Բառերի  բացատրությունները, օտար բառերի  բացատրությունները.
Օր.
Նորաբան  բառերից է  <<օսկարակիր>>  (<<ամերիկյան <<Օսկար>> մրցանակին արժանացած>>)  բառը


  * ապրանքանիշային այս և հետագա հնարավոր համընկնումները պատահական են և գովազդի նպատակ չեն հետապնդում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#113
Եկեք կրկնենք մեր անցածը` հերթով կետադրելով հետևյալ նախադասությունները /նախադասություններից մեկը  կետադրություն չունի` չհաշված, իհարկե, վերջակետը/
                                                                                                    Մեծապես  օգտվել եմ Արա Թորոսյանի
                                                                                                                                                                                                                                                                  <<Հայերենի կետադրությունը>> գրքից

1. Արսենը այդ երիտասարդը մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել
2. Ճնշում  Ճնշման միավորները
3. Նա հևում էր  ախր շատ էր  վազել
4. Նա ամենը չասաց ժողովում  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից
5. Մայրն ասաց
Գնա'  որդիս և շո'ւտ վերադարձիր
6.  Գիրք կարդալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս
        Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս
7. Եկա տեսա  հաղթեցի
8. Սիրելի'ս  գնա'  տուն
9. Համաձայն օրենքի  դուք  պետք է պարգևատրվեք
10. Դուք  համաձայն օրենքի  պետք է պարգևատրվեք /սա հիմունքի պարագայով  է.  ձևի պարագայի դեպքում ոչինչ չի դրվում /
11. Արամը մեր դասարանի գերազանցիկը  պարգևարվեց
12. Փառանձեմի  կնոջ ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին  /սա  դժվար է. մտքի  շփոթից  խուսափելու համար ի՞նչ անենք..../
13. Գոհա՜ր ես եմ բա՛ց արա
14. Մարդ եմ փնտրում մարդ ուրախ երջանիկ  չդժգոհող....
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում
16. Դու ինքդ շատ լավ գիտես
17. Գլուխը փեշի տակ  գնում էր օտարության
18. Սիամանթոն Ատոմ Յարճանյան և Մեծարենցը Միսաք Մեծատուրյան արևմտահայ պոեզիայի հսկաներից են
19. a+c a+b a+c            /փակագծի մի քանի դիրքեր առաջարկեք/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik


1. Արսենը` այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել:
2. Ճնշում:  Ճնշման միավորները:
3. Նա հևում էր . ախր շատ էր  վազել:
4. Նա ամենը չասաց ժողովում.  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից:
5. Մայրն ասաց.
<<Գնա',  որդիս, և շո'ւտ վերադարձիր>>:
6.  Գիրք կարդալով` դու գրքերում շատ նորանոր բան կիմանա,ս
        Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս:
7. Եկա' ,տեսա',  հաղթեցի':
8. Սիրելի'ս , գնա'  տուն:
9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք:
10. Դուք , համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք:
11. Արամը1` մեր դասարանի գերազանցիկը,  պարգևարվեց:
12. Փառանձեմի ` կնոջ ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին :
13. Գոհա՜ր ես եմ, բա՛ց արա:
14. Մարդ եմ փնտրում, մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում:
16. Դու ինքդ շատ լավ գիտես:
17. Գլուխը փեշի տակ`  գնում էր օտարության:
18. Սիամանթոն` Ատոմ Յարճանյան, և Մեծարենցը` Միսաք Մեծատուրյան, արևմտահայ պոեզիայի հսկաներից են:
19. (a+c a+b a+c)       

Masnaget

#115
Quote from: Hasik on July 01, 2008, 03:08:07 PM

1. Արսենը` այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել:
2. Ճնշում:  Ճնշման միավորները:
3. Նա հևում էր . ախր շատ էր  վազել:
4. Նա ամենը չասաց ժողովում.  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից:
5. Մայրն ասաց.
<<Գնա',  որդիս, և շո'ւտ վերադարձիր>>:
6.  Գիրք կարդալով` դու գրքերում շատ նորանոր բան կիմանա,ս
        Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս:
7. Եկա' ,տեսա',  հաղթեցի':
8. Սիրելի'ս , գնա'  տուն:
9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք:
10. Դուք , համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք:
11. Արամը1` մեր դասարանի գերազանցիկը,  պարգևարվեց:
12. Փառանձեմի ` կնոջ ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին :
13. Գոհա՜ր ես եմ, բա՛ց արա:
14. Մարդ եմ փնտրում, մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում:
16. Դու ինքդ շատ լավ գիտես:
17. Գլուխը փեշի տակ`  գնում էր օտարության:
18. Սիամանթոն` Ատոմ Յարճանյան, և Մեծարենցը` Միսաք Մեծատուրյան, արևմտահայ պոեզիայի հսկաներից են:
19. (a+c a+b a+c)       
Վերլուծություն ուսուցողական  աշխատանքի
Ասեմ, որ  տրված  նախադասությունների կետադրությունները բխել են գերազանցապես մեր անցած կանոններից: Ներկայացվել են ինչպես  պարզունակ, այնպես էլ  բարդ  կետադրություն պահանջող  միավորներ: Այժմ ներկայացնեմ  ճիշտ  կետադրությունը` հանդերձ  բացատրությամբ:

1. Արսենը` այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել:
Այստեղ  գործ ունենք բուն բացահայտչի  հետ: Այն  ունի բութ-ստորակետ (ստորակետը դրվում է  կառույցը փակելու համար): Գործում է  բութի  դրման առաջին կանոնը (տե՛ս): 

2. Ճնշում:  Ճնշման միավորները:
Այստեղ դրվում է միմիայն  վերջակետ: Տեղի ունի վերջակետի  դրման վերջին կանոնը (տե՛ս):

3. Նա հևում էր. ախր շատ էր  վազել:
Դրվում է միմիայն միջակետ: Տեղի ունի միջակետի դրման  երրորդ կանոնը` պատճառահետևանքային....(տե՛ս):

4. Նա ամենը չասաց ժողովում.  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից:
Նույնը, ինչ նախորդ կետում:

5. Մայրն ասաց.
<<Գնա',  որդիս, և շո'ւտ վերադարձիր>>:
Ուրիշի ուղղակի խոսք: Գոյություն ունի  ուրիշի ուղղակի խոսքի երկու տարբերակ` արտաքին և ներքին: Արտաքինն ասվում է  ձայնով կամ բարձրաձայն. Մի խոսքով`  արտասանվում է, արտաբերվում: Իսկ  ներքինի դեպքում  այդպես չէ. այն  չի արտասանվում, այլ այն ասողը  ասում է մտքի մեջ, երազում, նաև  հիշում: Տվյալ դեպքում  խոսքը արտաքին է, հետևաբար ճիշտ է հետևյալ կետադրությունը.
Մայրն ասաց.
-Գնա՛,  որդի՛ս, և շո'ւտ վերադարձիր:

Չակերտի դրման առաջին կանոնը նայի՛ր և համեմատի՛ր: Այս սխալը տրամաբանված էր,  Հասիկն իրավունք ուներ սխալվելու, քանի որ դեռ  չենք անցել ուղղակի խոսքերի  կետադրության  տեսակները....

6.     Գիրք կարդալով` դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս,
        Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս:
Համաձայն չեմ: <Գիրք կարդալով>  կապակցությունը  միջոցի  անուղղակի խնդիր է,  հետևաբար  բութը սխալ է: Նման կառույցները երբեմն համարում են նաև ձևի պարագա, որի դեպքում նույնպես  ոչինչ չի դրվում:
Տեսե՛ք

<Տղան սղոցով կտրում էր գերանը>: Ինչո՞վ-սղոցով: Միջոցի անուղղակի խնդիր: Նույնն է դերբայական կապակցությունների դեպքում:
<Գիրք կարդալով  շատ բաների հասավ>: Ինչո՞վ-գիրք կարդալով, կարդալու միջոցով: Նույնն է նաև բերված նախադասության  դեպքում: Չնայած կարող ենք <ինչպե՞ս> (ձևի պարագա) հարցը տալ, սակայն  դա ոչինչ  չի փոխում. Այդ դեպքում էլ ոչինչ չի դրվի:
Հասիկը  շփոթվել է  բութի կետադրության երկրորդ կանոնի  կիրառման մեջ: Նա կարող է  ասել. <Չէ՞ որ այդ կանոնն ասում է, որ բութը դրվում է նախադաս և հետադաս  տրոհված դերբայական դարձվածները նախադասության հիմնական մասից անջատվու համար, - որին ես հետևել եմ>.- համաձայն եմ, բայց եկեք սովորենք մի բան, որը ձեզ կօգնի այսօրինակ  նուրբ իրավիճակներում  կողմնորոշվել: Խոսքը  ժամանակային վերլուծության մասին է: ԵԹԵ ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾԸ  ԺԱՄԱՆԱԿ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԱՊԱ  ԿԱՆՈՆԻ  ՊԱՀԱՆՋԱԾ ԲՈՒԹԸ ԴՐՎՈՒՄ Է:
<Վերջացնելով կարդալը` Արամը դուրս ելավ>: Առկա է ժամանակ նշանակող  արտահայտություն, հետևաբար դրվում է բութ: Ժամանակ նշանակող դերբայական դարձվածը կարող է լինել նախընթաց կամ նախորդող,  զուգահեռ և  հաջորդող:
Տեսե՛ք.
Արմենը, տեսնելով մորաքրոջը, ելավ բակ (ՏԵՍԱՎ  ԱՊԱ ԵԼԱՎ)
Բարսեղյանն ավարտեց խոսքը` խոնարհվելով ներկաների առաջ (ԱՎԱՐՏԵՑ ԱՊԱ ԽՈՆԱՐՀՎԵՑ. Հնարավոր  չէ խոնարհվելու ընթացքում ավարտել խոսքը կամ  խոնարհվել, հետո ավարտել....):
Տղան արտասվում էր` գրելով նամակը (ԳՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՐ ԱՐՏԱՍՎՈՒՄ):
Այս երեք օրինակները խոսում են այն մասին, որ  դերբայական դարձվածով  կապակցությունները տրոհվում են միայն  նմանատիպ դեպքերում, բայց ոչ ամենևին` միջոց  կամ ձև նշանակելու  դեպքում: 

Տեսե՛ք.
<Գիրք կարդալով շատ բաների հասավ>  և  <Գիրք կարդալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանա>  նախադասություններում առկա է միջոցը /կամ` ձևը/, որի դեպքում  երբեք  բութ չի դրվում:
 

Ճիշտ է  հետևյալ կետադրությունը.
         Գիրք կարդալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս,
       Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս:



7. Եկա' ,տեսա',  հաղթեցի':
Այստեղ  առկա է թվարկում.  հետևաբար հարկ է դնել ստորակետ, որը և  դրված է: Անհասկանալի է  շեշտը:
Ճիշտ է հետևյալ  կետադրությունը.
Եկա, տեսա, հաղթեցի:
Լավ կլինի  դիտարկել և հիշել ստորակետի դրման առաջին կանոնը:
 

8. Սիրելի'ս , գնա'  տուն:
Այստեղ ստորակետը ճիշտ է` ըստ ստորակետի դրման յոթներորդ կանոնի. Կոչականը և նախադասության անդամ չհանդիսացող  բառերը, կապակցությունները,  տրոհվում են  ստորակետով (տե՛ս. նաև վեցերորդը):

9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք:
Բութի դրման  հինգերորդ կանոնը:

10. Դուք , համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք:
Ստորակետի  դրման տասներորդ կանոնը, կրկնեք նաև  բութի դրման հինգերորդ կանոնը:

11. Արամը` մեր դասարանի գերազանցիկը,  պարգևարվեց:
Այստեղ  գործ ունենք բուն բացահայտչի  հետ: Այն  ունի բութ-ստորակետ (ստորակետը դրվում է  կառույցը փակելու համար): Գործում է  բութի  դրման առաջին կանոնը (տե՛ս): 

12. Փառանձեմի ` կնոջ ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին:
Սա դժվար է:
<Փառանձեմի> բառի  վրա դրվում է  բութ` իմաստային շփոթը կանխելու համար: Հակառակ դեպքում այստեղ կստացվի, թե Փառանձեմը կին ունի ( ՜ ): Տե՛ս բութի կետադրության ութերորդ կանոնը: Նույն բութը  դրված է  բացահայտիչ-բացահայտյալ  կանոնի համար: Այստեղ`  <կնոջ> բառից հետո,  կարելի է դնել  ստորակետ, քանի որ կա  մի նրբություն:
Փառանձեմը կարող է լինել կնոջ ամենամտերիմ քույրը, այս դեպքում  ստորակետը չի դրվի:
Փառանձեմի դժբախտությունը=կնոջ ամենամտերիմ քրոջ դժբախտությունը կամ`  Փառանձեմ=կնոջ ամենամտերիմ քույր:
Եթե Փառանձեմը կինն է, և նա  համարվում է նաև  քույր /իհարկե, ոչ ուղղակի իմաստով/, ապա  <կնոջ>  բառից հետո դրվում է ստորակետ` ցույց տալու համար, որ  կինը համեմատվում է  քրոջ հետ:
Փառանձեմ=կին=<<քույր>>: 
Արա Թորոսյանն ասում է. <Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում, եթե բացահայտիչն  արտահայտված է տրական* հոլովով, և որին հաջորդում է  նրանից տարբեր հոլովով բառ.
Օրինակ`
ա/ Ծերունին չի մոռացել հետը վերցնել ազգային հերոսի` Գարիբալդիի դիմանկարը.....>
-Ապա նկատել տալիս  բացառությունը` <Եթե տրական հոլովով  բացահայտչին  հաջորդում է  նույն հոլովով  դրված մեկ այլ անդամ,  ապա  բացահայտչից  հետո դրվում է ստորակետ`  իմաստային շփոթը կանխելու համար:
Օրինակ`
Փառանձեմի ` կնոջ, ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին>,- գրում է նա և շարունակում. <Ստորակետի գործածությունը հուշում է, որ բացահայտիչն է  <կնոջ> բառը, իսկ ստորակետ չգործածելու դեպքում բացահայտիչ կդառնա  <կնոջ ամենամտերիմ քրոջ> կապակցությունը> (Թորոսյան, էջ 46-47):

* Մասնագետն այս  հոլովաձևը համարում է սեռական` չհամաձայնվելով  Արա Թորոսյանի  հետ:        


Մնացածը` ավելի ուշ...
Շնորհակալություն
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Շնորհակալություն ուղղումների համար, ես ամեն ինչ հասկացա ու ընդունեցի, էլ չեմ ասում, որ լիքը բան սովորեցի, կամ ավելի ճիշտ վերհիշեցի: Սպասում եմ հաջորդի վերաբերյալ ողջամիտ դիտողութուններին:

Hasik

#117
Մասնագետ ջան ինչքանսպասենք նոր դասերին ու նախորդի ուղղումներին, կարծես արդեն շատ ուշ է, թե? մեզ մոտ էլ են ամառային արձակուրդներ: 23:) 23:) 23:)


Quote from: Masnaget on July 01, 2008, 11:59:02 PM
Quote from: Hasik on July 01, 2008, 03:08:07 PM



Մնացածը` ավելի ուշ...
Շնորհակալություն



Masnaget

#118
Quote from: Hasik on July 01, 2008, 03:08:07 PM

1. Արսենը` այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել:
2. Ճնշում:  Ճնշման միավորները:
3. Նա հևում էր . ախր շատ էր  վազել:
4. Նա ամենը չասաց ժողովում.  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից:
5. Մայրն ասաց.
<<Գնա',  որդիս, և շո'ւտ վերադարձիր>>:
6.  Գիրք կարդալով` դու գրքերում շատ նորանոր բան կիմանա,ս
        Շատ շատերից  շատ բաներում  մտքով հեռու կսլանաս:
7. Եկա' ,տեսա',  հաղթեցի':
8. Սիրելի'ս , գնա'  տուն:
9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք:
10. Դուք , համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք:
11. Արամը1` մեր դասարանի գերազանցիկը,  պարգևարվեց:
12. Փառանձեմի ` կնոջ ամենամտերիմ  քրոջ  դժբախտությունը ցնցել էր ամենքին :
13. Գոհա՜ր ես եմ, բա՛ց արա:
14. Մարդ եմ փնտրում, մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում:
16. Դու ինքդ շատ լավ գիտես:
17. Գլուխը փեշի տակ`  գնում էր օտարության:
18. Սիամանթոն` Ատոմ Յարճանյան, և Մեծարենցը` Միսաք Մեծատուրյան, արևմտահայ պոեզիայի հսկաներից են:
19. (a+c a+b a+c)       

13. Գոհա՜ր ես եմ, բա՛ց արա:
Հետևյալ նախադասությունը բաղկացած է երկու մասից` երկուսն էլ  առանձին միտք ունեն,  բարդ  նախադասության  առանձին  մասերն են, միավորները, դրա համար էլ  դնում ենք ստորակետ` ըստ  ստորակետի կետադրության մեր անցած  առաջին կանոնի:

14. Մարդ եմ փնտրում, մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....
Այսպիսի կետադրությունը սխալ չէ: Սխալ չէր լինի նաև հետևյալ կետադրությունը`
Մարդ եմ փնտրում` մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....

Իրականում  <<մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....>> կապակցությունը  հետադաս ծավալուն որոշիչ է` <<Մարդ եմ փնտրում>> կապակցության նկատմամբ: Ինքն իր մեջ նույնպես ունի  հետադաս ծավալուն որոշիչ` <<ուրախ, երջանիկ,  չդժգոհող....>>`  <<մարդ>> բառի նկատմամբ:
Հետևաբար նորից եմ ասում` <<Մարդ եմ փնտրում` մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....>>  կետադրությունը ուղիղ է, ըստ կանոնի:

Սակայն երբեմն մասնագետները, հնչերանգը պատճառաբանելով, ճիշտ են համարում <<Մարդ եմ փնտրում, մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....>>  կետադրությունը:
Սա հիշեցնում է մեր նախորդ դասերից մեկում  Հասիկի  կետադրած հետևյալ նախադասությանը, որի կետադրությունը դարձյալ սխալ չհամարվեց`
Հասիկ-<<Գեղեցիկ է այգին, այգին` անձրևոտ աշնան ու  վառ գարնան>>
Իսկ Մարդը  հետևյալ կերպ էր կետադրել`
Մարդ <<Գեղեցիկ է այգին`  այգին անձրևոտ աշնան ու  վառ գարնան>>:
-Իսկ ո՞ւր է  <<այգին անձրևոտ աշնան ու  վառ գարնան>> /Մարդու կետադրությունը/ կապակցության  պահանջված բութը` Հասիկի դրած բութը,- կհարցնեք: Դարձյալ`  որոշներ  պատճառաբանում են հնչերանգը,  թե հարկ չկա բութի: Գուցե:  Իսկ ես  հետևյալը կասեմ.
Իրականում  հարկավոր է միավորել Հասիկի և Մարդու առաջարկած կետադրությունը և ստանալ հետևյալ արդյունքը.
Գեղեցիկ է այգին`  այգին` անձրևոտ աշնան ու  վառ գարնան:
Նաև`
Մարդ եմ փնտրում` մարդ` ուրախ, երջանիկ,  չդժգոհող....
Նրա սիրտը սիրով էր լեցուն`  սիրով`  խանդաղատանքով ու  գորովանքով տոգորված:
Եկեղեցի եմ գնում` Եկեղեցի` Աստուծո շնչով լի:
Պա՞րզ է:

Կրկնե՛ք հետադաս ծավալուն որոշչի կետադրությունը /բութ, երրորդ կանոն/

15. Ես սիրով ընդունեցի առաջարկը ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում:

Ոչինչ չկա՞... Համաձայն չեմ: Ըստ պայմանի` մեկ նախադասություն  չուներ կետադրություն: Եթե  դա 15-րդ նախադասությունն է, ապա ինչո՞ւ կետադրված չէ 16-րդը:
Սույն նախադասությունը կետադրվում է այսպես` <<Ես սիրով ընդունեցի առաջարկը` ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում>>:
Գործում է բութի դրման հենց առաջին կանոնը` բացահայտիչ-բացահայտյալ:
Ըստ լեզվաբան Արա Թորոսյանի (էջ 55-56)` բացահայտիչն արտահայտվում է
Ա. Մեկ անդամով.
Բ. Բազմակի անդամներով.
Գ. Կապի խնդրով և կապով.
Դ. Բառակապակցությամբ.
Ե. Դերբայական դարձվածով;
<<Ես սիրով ընդունեցի առաջարկը` ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում>>: նախադասության մեջ ԴԴ-ը  հենց բացահայտիչն է, որի դեպքում դրվում է բութ:

16. Դու ինքդ շատ լավ գիտես:
Ահա սա է այն նախադասությունը, որը կետադրություն չունի; Չեմ շարունակում:

Լավ.... Եթե կուզեք` շարունակեմ-ասեմ, որ ես, դու, նա  դերանուններից հետո երբեմն դրվում են ինքս, ինքդ, ինքը դերանունները, որոնք  բացահայտիչներ չեն համարվում: Դրանք միասին են համարվում  ԲԱՂԱԴՐՅԱԼ ԵՆԹԱԿԱ ու չեն կետադրվում:

17. Գլուխը փեշի տակ`  գնում էր օտարության:
Տեղի ունի բութի կետադրության երկրորդ կանոնը /Տե՛ս/:

18. Սիամանթոն` Ատոմ Յարճանյան, և Մեծարենցը` Միսաք Մեծատուրյան, արևմտահայ պոեզիայի հսկաներից են:
Այստեղ փակագիծ է հարկավոր:
Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) և Մեծարենցը  (Միսաք Մեծատուրյան) արևմտահայ պոեզիայի հսկաներից են:
Տեղի ունի փակագծի դրման  յոթներորդ կանոնը:

Այն մեջբերվում է ամբողջությամբ` օրինակներով.

<</Փակագծերով անջատվում են/ Տեղանուններ, տարեթվեր, անունների և ազգանունների տարբերակներ նշող բառերը.օրինակ`
ա) էջմիածինը (Վաղարշապատը) հայոց  հոգևոր կենտրոնն է։
բ) Գյումրին (այլ ժամանակներում Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) նշանավոր է իր ազգային ավանդույթներով, ուրույն ճարտարապետությամբ;

19. (a+c a+b a+c)

Այստեղ հարկավոր էր փակագծի մի քանի դիրքեր առաջարկել:
(a+c a+b a+c) կետադրությունը, որ առաարկվել է, իմաստալից չէ, քանի որ փակագծի  դերն այստեղ  տրոհել-անջատելն էր, իսկ այստեղ փակագիծը, դրվելով ամբողջական կառույցի  համար, այն անջատում է  կողքի անդամներից: Բայց որտե՞ղ են մյուս անդամները.....  Չկան: Հետևաբար  այս ձևը հանձնարարելի չէ:

Առաջարվող տարբերակներն են`
a+(c (a+b) (a+c)) 
a+c (a+ba+c) 
և այլն:

Շնորհակալություն:
Առջևում կա ևս մեկ ուսուցողական-բացատրական աշխատանք, ապա` ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

ՄԱՍՆԱԳԵՏ ջան ես էլ եմ շնորհակալ մանրամասն բացատրության համար, կարծում եմ շատերը միայն կարդալով` անպայման մի բան կքաղեն այս դասերից, թեկուզև հանդես չեն գալիս ուղղակիորեն: Անհամբեր սպասում եմ ստուգողականին: