Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Լավ, եկեք մի բան էլ ասեմ: Եթե ցանկանում եք իմանալ, թե  ո՛րն է տարբերությունը բացահայտիչ-բացահայտյալ  և որոշիչ-որոշյալ կառույցների միջև,  ուրեմն իմացեք, որ բացահայտիչը հավասար է բացահայտյալին, իսկ որոշիչը լրացնում է որոշյալին:
Արամը` մեր դասարանի գերազանցիկը, օրինակելի վարք ունի:
Արամ=մեր դասարանի գերազանցիկ, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Ձեռագիր մատյանները` մեր ազգի հպարտ վկաները, հիմնականում պահվում են Մատենադարանում:
Ձեռագիր մատյաններ=մեր ազգի հպարտ վկաները , հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Սերը` պոետների ոգեշնչման հիմնական աղբյուրը, շատ է երգվել:
Սեր=պոետների ոգեշնչման հիմնական աղբյուր, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Բայց`
Սեղանին դրված գիրքը հետո կվերցնեմ:
Ո՞ր  գիրքը-սեղանին դրված, հետևաբար` որոշիչ-որոշյալ:
Մայրական սերն անսահման է:
Ո՞ր սերը-մայրական, հետևաբար` որոշիչ-որոշյալ:

Կարող եք նկատել, որ հետադաս ծավալուն որոշիչն ու բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը նույն կերպ են կետադրվում` բութ-ստորակետ, սակայն դրանք, փաստորեն, տարբեր բաներ են:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Կրկնեք այս դասը.

Ստորակետ

Ստորակետը դրվում է նախադասության կամ կապակցության  համազոր անդամները տրոհելու, միմյանցից առանձնացնելու համար: Այն նաև դրվում է ինչ-որ շարահյուսական կառույց փակելու համար /դերբայական դարձված, հետադաս որոշիչ և այլն:
Ուրեմն` ստորակետի համար հիշենք այս երկու կարևոր գործառույթները`
ա. տրոհող,
բ. կառույցներ փակող:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

#102
1. Սեղանին վաղուց դրված  հացը չորացել էր:
2. Ծառից կախ ընկած տանձը պոկվեց ու ընկավ գետին:
3. Գիքից պոկված էջը վերջապես  գտան:

1. Հացը`սեղանին վաղուց դրված,   չորացել էր:
2. Տանձը` ծառից կախ ընկած, պոկվեց ու ընկավ գետին:
3. Էջը` գիքից պոկված,  վերջապես  գտան:

Quote from: Masnaget on April 04, 2008, 02:50:05 PM
Լավ, եկեք մի բան էլ ասեմ: Եթե ցանկանում եք իմանալ, թե  ո՛րն է տարբերությունը բացահայտիչ-բացահայտյալ  և որոշիչ-որոշյալ կառույցների միջև,  ուրեմն իմացեք, որ բացահայտիչը հավասար է բացահայտյալին, իսկ որոշիչը լրացնում է որոշյալին:
Արամը` մեր դասարանի գերազանցիկը, օրինակելի վարք ունի:
Արամ=մեր դասարանի գերազանցիկ, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Ձեռագիր մատյանները` մեր ազգի հպարտ վկաները, հիմնականում պահվում են Մատենադարանում:
Ձեռագիր մատյաններ=մեր ազգի հպարտ վկաները , հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Սերը` պոետների ոգեշնչման հիմնական աղբյուրը, շատ է երգվել:
Սեր=պոետների ոգեշնչման հիմնական աղբյուր, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Բայց`
Սեղանին դրված գիրքը հետո կվերցնեմ:
Ո՞ր  գիրքը-սեղանին դրված, հետևաբար` որոշիչ-որոշյալ:
Մայրական սերն անսահման է:
Ո՞ր սերը-մայրական, հետևաբար` որոշիչ-որոշյալ:

Կարող եք նկատել, որ հետադաս ծավալուն որոշիչն ու բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը նույն կերպ են կետադրվում` բութ-ստորակետ, սակայն դրանք, փաստորեն, տարբեր բաներ են:

Շնորհակալություն 21:): Այս դասերը  շատ պետքական են: 30:)
:)

Masnaget

Quote from: Mard on April 04, 2008, 05:44:40 PM

Իսկ ես Հասիկին եմ կարոտում....  12:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ողջույն հարգելի մասնագետ, ես այս մի քանի օրը պասիվ մասնակցություն եմ ցուցաբերում, միայն կարդում եմ, ու շնորհակալ եմ օգտակար ուսուցման համար, այն ինձ որ շատ պետք է. ճիշտ է իմ գրածները ավելի շատ պաշտոնական բնույթ են կրում, բայց մեկ-մեկ էլ անցնում եմ հուզական ու ստեղծագործական ոլորտին:

ես նկատեցի իմ սխալը, մյուս անգամ, խոստանում եմ, չեմ կրկնի: Հիմա չեմ գրում նույն հանձնարարությունը, քանի որ Մարդու հետ համաձայն եմ:

Mard

Իսկ ես ՉԵՐՐԻԻՆ եմ կարոտում ու սպասում , Չէ" որ նա հայերենի խմբից է. 14:)..թե դուրս է եկել... 9:)
Կարելի" է 5 րոպե ընդմիջում անել  ու օգտվել առիթից ասել , որ արժե Հասիկին կարոտել 30:), նրան  անձամբ ծանոթ եմ 10:)21:)
:)

Masnaget

Quote from: Mard on April 05, 2008, 10:51:25 AM

Այո, ես էլ սկսեցի արդեն Չերրիին կարոտել....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Ոչ, Մարդ ջան, դուրս չեմ եկել 34:)
ԸԸԸ  32:)շատ ամաչեցի ժողովուրդ,  շատ եմ ուզում դասերին մասնակցել, բայց ինչ անեմ 8:), սարսափելի, անուղղելի ծույլ եմ 23:): Քիչ- քիչ բացթողնված դասերը կաշխատեմ լրացել 16:):
Quote from: Masnaget on April 05, 2008, 01:11:07 PM
Այո, ես էլ սկսեցի արդեն Չերրիին կարոտել....
Բարև Ձեզ, ընկեր Մասնագետ
Կներեք բացակայությունների համար 32:)
Գնամ դասերս սովորեմ 16:)

Masnaget

#108
Լավ,
Եթե Չերրին հասցրել է իր դասերը, թույլ տվեք հետևյալ զրույցով` քաղված լեզվաբան Արա Թորոսյանի գրքից, ավարտել տրոհության նշաններին նվիրած դասաժամերը /Հաջորդիվ` երկու ուսուցողական, մեկ ստուգողական գրավորներ. լա՛վ պատրաստվեք/ :

ՓԱԿԱԳԾԵՐ
Փակագծերով անջատվում են.
1.   Ներդրյալ բառերն ու բառակապակցությունները.օրինակ՝
ա) Սկսում են է՛լ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։ (Նար-Դոս)
2.   Ներդրյալ նախադասությունները.օրինակ
ա) Եվ որովհետև այղ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանղ է), Ավին գերաղաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։ (Ա. Բակունց)
3.   Որպես նմուշ, լուսաբանում բերվող նշանները, բառերը, արտահայտությու նները.օրինակ՝
ա) Հարցական նշանը (՞) դրվում է հարցում արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա։
բ) Ըստ շրթունքների դիրքի հայերենի ձայնավորները լինում են շրթնայնացված (օ, ու) և շրթնաբացվածքային (ա, է, ի, ը)։
4.   Որպես տարբերակներ նշվող վերջավորությունները, բառերը.օրինակ`
ա) Ք-ով հոգնակի կարող են կազմել -ՑԻ (–ԱՏԻ, -ԵՑԻ) ածանցն ունեցող  բառերը։ (Դասագիրք)
բ) Ս, Դ, Ն (Ը) հոդերը, դրվելով գոյականի վրա, ցույց են տալիս, թե ում է պատկանում առարկան` արտահայտելով իմ, քո, նրա (իր) անձնական դերանունների իմաստը, ինչպես շորս (իմ շորը), շորդ (քո շորը), շորը (նրա // իր շորը)... (Դասագիրք)
5.   Որպես բացատրություն կամ այլ լեզվից թարգմանություն ներկայացվող բառերը, բառակապակցությունները.օրինակ
ա) Մի փնջակ կրճոն (ձիու կերածից ավելորդ թափված անպետք խոտ), մի բուռ դարման էին տալիս։ (Պ. Պռոշյան)
բ) Այդ օձը ոսկե պուպուշ (կատար) է ունեցել։ (Գ. Մահարի)
6.   Շարադրանքի մեջ տրոհվող պարզաբանումները, հղումներն ու մատենագիտական տվյալները, այլև շարադրանքից հետո տրվող հեղինակային աղբյուրը.օրինակ`
ա) Բժիշկն ինքն էլ սկսում է ականջ դնել երիտասարդի հայաշունչ... բանաստեղծություններին», վայել... նրա« կերպարվեստի ազգային նորագույն (ընդգծումը իմն է - Ս.Կ.) ոգուն՝ իբրև առկայծումը հայ տաղանդի զարթոնքի։
(Ա. Կապուտիկյան)
7.   Տեղանուններ, տարեթվեր, անունների և ազգանունների տարբերակներ նշող բառերը.օրինակ`
ա) էջմիածինը (Վաղարշապատը) հայոց  հոգևոր կենտրոնն է։
բ) Գյումրին (այլ ժամանակներում Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) նշանավոր է իր ազգային ավանդույթներով, ուրույն ճարտարապետությամբ։
8.   Դրամատիկական երկերում հեղինակային նշագրումները (ռեմարկները).օրինակ՝
ա) ՄԱՐԳԱՐԻՏ.– (Վազում է դեպի Թերեգան, համբուրվում են)-Բարև...ախ՜, ինչ լավ արիր, որ Եկար։ (Վրթ. Փափագյան)
բ) ՌՈԶԱԼԻԱ.֊ (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով)-Ինչ քաջն ես, իսկ և իսկ հերոսուհի։ (Շիրվանգադե)
9.   Մեկնողական նշանակությամբ այլևայլ բառեր, բառակա¬պակցություններ.օրինակ
ա) Նորից գարուն է (փոխադրության)
բ) Անտառում (ստուգողական թելադրություն)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուսուցողական աշխատանքը` 72 ժամից. Լա՛վ պատրաստվեք: