Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

#120
Quote from: Hasik on July 21, 2008, 10:20:32 AM
ՄԱՍՆԱԳԵՏ ջան ես էլ եմ շնորհակալ մանրամասն բացատրության համար, կարծում եմ շատերը միայն կարդալով` անպայման մի բան կքաղեն այս դասերից, թեկուզև հանդես չեն գալիս ուղղակիորեն: Անհամբեր սպասում եմ ստուգողականին:
Խնդրեմ, կատարեք հերթական ուսուցողական աշխատանքը

Կետադրե'ք

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եվրոպական տերությունները դարձյալ իրենց արտաքին քաղաքականության մաս դարձրին Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցը: Ռուսաստանի նախաձեռնությամբ 1912 թ. վերջից սկսված այս գործընթացը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ ամբողջությամբ ի ցույց դնելով Օսմանյան կայսրության հետ առնչվող եվրոպական տերությունների քաղաքականությունը: Ձևավորված երկու խմբավորումները Եռյակ համաձայնությունը և Եռյակ դաշինքը որոնցից առաջինի կազմի մեջ էին մտնում Ռուսաստանը Ֆրանսիան և Անգլիան իսկ երկրորդի մեջ Գերմանիան Ավստրո-Հունգարիան և Իտալիան ունենալով ընդհանուր շահեր ամեն դեպքում հետապնդում էին նաև իրենց երկրի առանձին շահը քանի որ ողջ Արևելքում ընթանում էր նրանց հետաքրքրությունների և ազդեցությունների ոլորտների վերաձևումը: Միջազգային հարաբերությունների ահա այսպիսի մթնոլորտում էին ընթանում հայկական բարեփոխումների ծրագրի մշակման բանակցությունները երբ պետության չգոյության պայմաններում այդ խրթին միջավայրում հայ ժողովրդի շահերի և նպատակների կենտրոնացման ու ներկայացման ողջ ծանրությունը դարձյալ իր վրա վերցրեց Հայ Առաքելական Եկեղեցին:
1912 թ. հոկտեմբերին Գևորգ V Կաթողիկոսը Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի հետ հանդիպման ժամանակ իր և հայ ժողովրդի հավատարմությունը հայտնեց ռուսական գահին և խնդրեց որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով: Նոյեմբերին Թիֆլիսում հավաքված Ռուսաստանի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Կաթողիկոսի նախաձեռնությանը:
Դժվար էր հատկապես Կոստանդնուպոլսի հայոց Պատրիարքարանի խնդիրը քանզի գտնվելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքում ստիպված էր դիվանագիտական խորը հմտություններ կիրառել եվրոպական տերությունների դեսպանատների հետ հարաբերվելու և միառժամանակ Թուրքիայի հայ բնակչության անվտանգության երաշխիքներն ապահովելու համար:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

#121
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եվրոպական տերությունները դարձյալ իրենց արտաքին քաղաքականության մաս դարձրին Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցը: Ռուսաստանի նախաձեռնությամբ, 1912 թ. վերջից սկսված, այս գործընթացը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ ` ամբողջությամբ ի ցույց դնելով Օսմանյան կայսրության հետ առնչվող եվրոպական տերությունների քաղաքականությունը: Ձևավորված երկու խմբավորումները` Եռյակ համաձայնությունը և Եռյակ դաշինքը ,որոնցից առաջինի կազմի մեջ էին մտնում Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ,իսկ երկրորդի մեջ ` Գերմանիան Ավստրո-Հունգարիան և Իտալիան, ունենալով ընդհանուր շահեր, ամեն դեպքում հետապնդում էին նաև իրենց երկրի առանձին շահը, քանի որ ողջ Արևելքում ընթանում էր նրանց հետաքրքրությունների և ազդեցությունների ոլորտների վերաձևումը: Միջազգային հարաբերությունների ահա այսպիսի մթնոլորտում էին ընթանում հայկական բարեփոխումների ծրագրի մշակման բանակցությունները ,երբ պետության չգոյության պայմաններում` այդ խրթին միջավայրում ,հայ ժողովրդի շահերի և նպատակների կենտրոնացման ու ներկայացման ողջ ծանրությունը դարձյալ իր վրա վերցրեց Հայ Առաքելական Եկեղեցին:
1912 թ. հոկտեմբերին Գևորգ V Կաթողիկոսը Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի հետ հանդիպման ժամանակ իր և հայ ժողովրդի հավատարմությունը հայտնեց ռուսական գահին և խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով: Նոյեմբերին Թիֆլիսում հավաքված Ռուսաստանի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Կաթողիկոսի նախաձեռնությանը:
Դժվար էր հատկապես Կոստանդնուպոլսի հայոց Պատրիարքարանի խնդիրը ,քանզի գտնվելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքում ` ստիպված էր դիվանագիտական խորը հմտություններ կիրառել եվրոպական տերությունների դեսպանատների հետ հարաբերվելու և միառժամանակ Թուրքիայի հայ բնակչության անվտանգության երաշխիքներն ապահովելու համար:

Masnaget

Quote from: Hasik on August 04, 2008, 05:15:40 PM

Շատ շնորհակալություն, բայց հիմա լավ կլիներ, որ որևէ մեկը բացատրեր, թե ո՜ր կետադրական նշանը ո՜ր կանոնով է: ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՔՍՏԻ ՀԱՄԱՐ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

#123
Ողջույն հարգելի Մասնագետ և ուսանողներ`մասնավորապես Հասիկ ջան դու:
Ներողություն եմ խնդրում բացակայելու համար և տեղեկացնում, որ այսուհետ , նույնպես չեմ կարող մասնակից լինել դաերին, իրական աշխարհի բազում  պարտականություններ կատարելու պատճառով: Շնորհակալություն Մասագետին, որ իր ժամանակն ու գիտելիքները մեզ էր և է տրամադրրում, հուսով եմ , եթե որևէ  հարց ունենեմ կարողեմ դիմել:Ձեզ մաղթում եմ օգտաշատ դասեր: Կհանդիպենք, թեկուզ մյուս բաժիններում :  21:)
:)

Masnaget

Quote from: Mard on August 13, 2008, 12:12:14 PM
Ողջույն հարգելի Մասնագետ և ուսանողներ`մասնավորապես Հասիկ ջան դու:
Ներողություն եմ խնդրում բացակայելու համար և տեղեկացնում, որ այսուհետ , նույնպես չեմ կարող մասնակից լինել դաերին, իրական աշխարհի բազում  պարտականություններ կատարելու պատճառով: Շնորհակալություն Մասագետին, որ իր ժամանակն ու գիտելիքները մեզ էր և է տրամադրրում, հուսով եմ , եթե որևէ  հարց ունենեմ կարողեմ դիմել:Ձեզ մաղթում եմ օգտաշատ դասեր: Կհանդիպենք, թեկուզ մյուս բաժիններում :  21:)

Շատ լավ, ուրախ կլինեմ միշտ հաղորդակցվել և օգնել հնարավորությանս սահմաններում, ամեն դեպքում շնորհակալություն մասնակցության համար:
Մեթոդիկայի փոփոխությունը ենթադրում է նույնիսկ նվազագույն քանակությամբ ուսանողներ, այնպես որ հայերենի դասերը կշարունակեմ...
Շնորհակալություն
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#125
Quote from: Hasik on August 04, 2008, 05:15:40 PM
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եվրոպական տերությունները դարձյալ իրենց արտաքին քաղաքականության մաս դարձրին Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցը: Ռուսաստանի նախաձեռնությամբ, 1912 թ. վերջից սկսված, այս գործընթացը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ ` ամբողջությամբ ի ցույց դնելով Օսմանյան կայսրության հետ առնչվող եվրոպական տերությունների քաղաքականությունը: Ձևավորված երկու խմբավորումները` Եռյակ համաձայնությունը և Եռյակ դաշինքը ,որոնցից առաջինի կազմի մեջ էին մտնում Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ,իսկ երկրորդի մեջ ` Գերմանիան Ավստրո-Հունգարիան և Իտալիան, ունենալով ընդհանուր շահեր, ամեն դեպքում հետապնդում էին նաև իրենց երկրի առանձին շահը, քանի որ ողջ Արևելքում ընթանում էր նրանց հետաքրքրությունների և ազդեցությունների ոլորտների վերաձևումը: Միջազգային հարաբերությունների ահա այսպիսի մթնոլորտում էին ընթանում հայկական բարեփոխումների ծրագրի մշակման բանակցությունները ,երբ պետության չգոյության պայմաններում` այդ խրթին միջավայրում ,հայ ժողովրդի շահերի և նպատակների կենտրոնացման ու ներկայացման ողջ ծանրությունը դարձյալ իր վրա վերցրեց Հայ Առաքելական Եկեղեցին:
1912 թ. հոկտեմբերին Գևորգ V Կաթողիկոսը Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի հետ հանդիպման ժամանակ իր և հայ ժողովրդի հավատարմությունը հայտնեց ռուսական գահին և խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով: Նոյեմբերին Թիֆլիսում հավաքված Ռուսաստանի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Կաթողիկոսի նախաձեռնությանը:
Դժվար էր հատկապես Կոստանդնուպոլսի հայոց Պատրիարքարանի խնդիրը ,քանզի գտնվելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքում ` ստիպված էր դիվանագիտական խորը հմտություններ կիրառել եվրոպական տերությունների դեսպանատների հետ հարաբերվելու և միառժամանակ Թուրքիայի հայ բնակչության անվտանգության երաշխիքներն ապահովելու համար:

1.
Ռուսաստանի նախաձեռնությամբ, 1912 թ. վերջից սկսված, այս գործընթացը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ....

Ստորակետերն ավելորդ են
Ճիշտը սա կլինի.

Ռուսաստանի նախաձեռնությամբ 1912 թ. վերջից սկսված այս գործընթացը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ....

2.
...խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով:

Այստեղ էլ բնագրի ոճական սխալ կա: Կարո՞ղ ես գտնել, Հասիկ:

Ընդհանուր առմամբ շատ լավ է, նույնիսկ գերազանց, ընդամենը մեկ բացթողում: Գոհ եմ

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով:

Ճիշտ ասած չկարողացա գտնել այդ ոճական սխալը,  14:) 14:)

միգուցե հուշես 20:) 20:) 20:)

Masnaget

#127
Quote from: Hasik on August 22, 2008, 03:36:34 PM
խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով:

Այստեղ էլ բնագրի ոճական սխալ կա: Կարո՞ղ ես գտնել, Հասիկ:

Ընդհանուր առմամբ շատ լավ է, նույնիսկ գերազանց, ընդամենը մեկ բացթողում: Գոհ եմ

Ճիշտ ասած չկարողացա գտնել այդ ոճական սխալը,  14:) 14:)

միգուցե հուշես 20:) 20:) 20:)
Այդ սխալը հետևյալն է
<որպեսզի>-ն սխալմամբ օգտագործվել է <որ>- փոխարեն /այս սխալը բառաձևի սխալ կիրառությանն է վերաբերում/:

խնդրեց, որպեսզի անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով:
Պետք է լինի
խնդրեց, որ անհապաղ սկսեն զբաղվել Օսմանյան կայսրության հայերի ճակատագրով:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Խնդրեմ, ուսուցողական երկրորդ գրավորի երկրորդ մասը.

Կետադրե՜ք և պատճառաբանե՜ք.

Քաղվածքներ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ասույթներից

Ընտանիքը մարդկային կյանքի կենտրոնն է Աստծո ստեղծագործության ամբողջացումը Խոսքը ոչ թե երկու մարդկանց միջև համաձայնագրի մասին է այլ այն կենսակերպի որին Աստված մեզ կոչել է տղամարդու և կնոջ ստեղծման պահից և որի մեջ մենք գտնում ենք երջանկության լրությունը

Մարդկային սերը մարմնական հարաբերություն չէ սոսկ այն ունի խորապես հոգևոր տարածք

Ընտանիքը այսպես կոչված սերնդագործության մեքենա չէ ամենից առաջ այն օջախ է կյանքը համատեղ բաժանելու ընդհանրությունից

Ընտանիքի նպատակը լոկ Ֆիզիկապես կյանք փոխանցելը չէ այսինքն երեխաներ ծնելը այն ավելի շուտ այնպիսի միջավայր ստեղծելն է որում նրա անդամները կկարողանան լիովին ծաղկել և հասնել իրենց երջանկությանը

Հազար պատճառ կա մի բան չանելու համար սակայն կարող է մեկ պատճառ լինել հազար նպատակ իրագործելու համար
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Քաղվածքներ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ասույթներից

Ընտանիքը մարդկային կյանքի կենտրոնն ,է Աստծո ստեղծագործության ամբողջացումը: Խոսքը ոչ թե երկու մարդկանց միջև համաձայնագրի մասին է, այլ այն կենսակերպի, որին Աստված մեզ կոչել է տղամարդու և կնոջ ստեղծման պահից, և որի մեջ մենք գտնում ենք երջանկության լրությունը:

Մարդկային սերը մարմնական հարաբերություն չէ սոսկ, այն ունի խորապես հոգևոր տարածք:

Ընտանիքը, այսպես կոչված, սերնդագործության մեքենա չէ ,ամենից առաջ այն օջախ է կյանքը համատեղ բաժանելու ընդհանրությունից:

Ընտանիքի նպատակը լոկ Ֆիզիկապես կյանք փոխանցելը չէ, այսինքն` երեխաներ ծնելը, այն ավելի շուտ այնպիսի միջավայր ստեղծելն է, որում նրա անդամները կկարողանան լիովին ծաղկել և հասնել իրենց երջանկությանը:

Հազար պատճառ կա մի բան չանելու համար, սակայն կարող է մեկ պատճառ լինել հազար նպատակ իրագործելու համար: