Հայ Աստվածաբանական Գրականություն

Started by Zonara, March 06, 2007, 07:58:34 PM

Previous topic - Next topic

Zonara

Շատ հետաքրքիր է, թէ Հայաստանում Գանձասարից և <<Էջմիածն>> պաշտոնաթերթից բացի ուրիշ ինչ գիտական աստվածաբանական ամսաթերթեր, մատենաշարներ և այլն կա: Շնորհակալ կլինեի եթե կարողանաիք տեղեկություն տալ:

Abegha

Զոնարա ջան, «Էջմիածինը» ամսագիր է։
Կարծեմ «Բանբեր մատենադարի»–ն է երբեմն երբեմն որոշ աստվածաբանությանն առնչվող աղբյուրագիտական գրականություն հրատարակում։
Եթե քեզ հետաքրքրում են նաև թերթերը, ապա կա «Քրիստոնյա Հայաստան», «Շողակն արարատյան» երկշաբաթաթերթերը։
Հիմա Մայր Աթոռն առանձին հրատարակչական բաժին ունի, այնտեղ են որոշ բաներ հրատարակվում։ Այս առումով լավագույն գրախանութը առայժմ Էջմիածնի գրատունն է։
Ինքս էլ որոշ բաներ հրատարակել եմ, ինչպես օր.՝ Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք» գիրքը։
Հիմա պատրաստվում ենք հրատարակելու Կալիստոս եպիսկ. Վեարի «Ուղղափառ ճանապարհ» գիրքը։
Ձեր աղոթքները այս աշխատանքների համար  13:)
Լավ գրքեր միշտ լինում են, կան մարդիկ որ աշխատում են։ Կարծեմ նաև «Անկյունաքար» հրատարակչությունն է որոշ բաներ հրատարակում։

Zonara

Հայր Սուրբ ջան, շատ շնորհակալություն:
Ներկայումս  (հետեւելով Ձեր խորհրդին :-)) պատրաստում եմ հայերենով մի գիտական հոդված Եկեղեցիների Միության Ձևատիպերի մասին, սակայն չգիտեմ որտեղ կարելի է այն հրատարակել: Ես շուրջ 10 հեդվածներ ունեմ գերմաներեն և բուլգարերեն լեզուներով հրատարակված, բայց ցանկանում եմ նաև հայերենով որոշ հարցերի շուրջ գրել: Անուշավան Սրբազանի հետ պետք է խոսել, Ֆակուլթետին կից գիտական ամսագիր լույս թողնեն, սենց չի լինի ախր  25:):

Ձեր աշխատանքների համարել իհարկե կաղօթեմ և վստահ եմ, որ կհաջողվի ամեն բան: