Երբ հարազատդ դառնում է աղանդավոր

Started by Mandarinka, March 05, 2007, 02:30:06 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Թեման չգիտեի, թե որ բաժնում բացել: Տեղադրեցի այստեղ:

Ուրեմն, հիմա ինչ կարդաք, չծիծաղեք իմ վրա: Այս թեման բացվեց երեկվա տեսածս ֆիլմի հետևանքով:

Ուրեմն կարճ ասեմ սյուժեն: Մի ռուս զինվորականի կին, որը ունի երեխաներ` երեք տարեկան և մեկ ամսական, ընկնում է մի հատ աղանդի մեջ, որոնք փառաբանում են կոսմոսին: Մոսկվաից այդ կինը` Մաշան փախնում է Օդեսա: Մաշայի ամուսինը` Օլեգը և մայրը` Անժելա Օլեգովնան երեխեքի հետ գնում եմ Մաշային փնտրելու: Իհարկե ամբողջ կինոյի ընդացքում ապարդյուն: Մաշան իրեն տեսնել չի ցանականում: Ոչ իրենց, ոչ էլ իր երեխեքին: Այլևս չերկարացնեմ: Վերջանում է նրանով, որ Մաշան և Օլեգը երկար տառապելուց և փնտրտուկից հետո հանդիպում են: Մաշան չի ցանկանում վերադառնալ տուն, չի ցանկանում տեսնել երեխաներին, ոչ էլ մորը: Ինքը գիպնոզի տակ է կարելի է ասել: Ամուսինը իհարկե շատ ե տանջվում այդ օրերի ընթացքում, բայց Մաշայի հետ հանդիպելուց հետո, որոշում է թողնի ամեն բան և վերադառան, իր հետ տանելով մի կնոջ, ով իր երեխաներին պահում էր Օդեսսայում, խնայում էր և այլն: Եւ Մաշան մնաց Օդեսայում, աղանդների մեջ:

Այսպիսի պատմություններ մեր կյանքում լինում են` հարազատները ընկնում են աղանդավորական հիպնոզի տակ: Նրան զոմբի եմ դառնում: Ինչպես պետք է վարվել նման դեպքերում? Օրինակ կոնկրետ Օլեգի դեպքում: Ինձ շատ զարմացրեց` ոնց կարողացավ թողնել և հանգիստ գնալ, այն էլ ուրիշ կնոջ հետ? Իսկ Մաշայի մայրը? Մի ուրիշ կողմից, Օլեգը արեց այնպես ինչպես անում է տղամարդը` վախեցավ մենակ մնալ երկու երեխաների հետ և երեխաներին մայր է պետք: Իսկ տղամարդու համար ավելի հեշտ է գտնել նոր մայր, քանց փորձել հետ բերել հին մորը...
Եւ ինչպես դուք կվարվեիք?

Abegha

Դե Օլեգի արարքը հատուկ է թերևս ռուսական մտածելակերպին։

Mandarinka

Հայր սուրբ, իսկ դու ինչ կանեիր Օլեգի տեղը? Պատկերացրու` ուսերիդ երկու փոքր երեխա....

Abegha

Անտարակույս աղանդավոր մորը չէի վստահի երեխաների դաստիարակությունը։

Mandarinka

Բայց չ՞է որ երեխաներիդ մայր էր պետք տվյալ դեպքում:

Abegha

Լավ հայրը կարող է մայր էլ լինել։

Mandarinka

Երբեք հայրը չի կարող լինել մայր: Երբեք:

Abegha

Ընդհանրապես մայրը իր զավակների առաջին դաստիարակն ու ուսուցիչն է։ Հոգևոր շեղվածությամբ կամ նմանատիպ որակումներով մայրը կդառնա ընտանիքի քայքայից։
Մանավանդ այն մայրը, որը թողել է իր զավակներին, չի կարող նորմալ դաստիարակել նրանց։

Abegha

Անշուշտ, ամուսինը պետք է ջանք թափի իր կնոջը հասկացնելու ընտանեկան և հոգևոր ճշմարտությունները, բայց անհնարինության դեպքում ստիպված է դառնալ նաև մայր։

Mandarinka

Հայր Ղուկաս, տղամարդը ինչ էլ չլինի մայր չի դառնա: Որպեսզի մայր դառնա, նա պիտի կին դառնա:
Հոր և մոր ֆունկցյաները երեխայի համար տարբեր են, հոր և մոր տված քնքշությունը, խնմաքը և այլն երեխային տարբեր են, քանի որ տղամարդը մի ձև է կառուցված, կինը մի ուրիշ: 21:) Երեխան, որպեսզլի լինի լիարժեք մարդ, հարկավոր է ստանա և այն, և ակն անխտիր: