Նկատի ունենալով, որ «Հարցեր հոգևորականներին» բաժնում հնչում են հարցեր, որոնց պատասխանում են միայն հոգևորականները, սակայն մյուս մասնակիցները ևս ցանկանում են անդրադառնալ այդ հարցերին ոչ թե որպես հարց տվող, այլ նաև տեսակետ արտահայտող, այսինքն` մյուսները ևս ցանկանում են անդրադառնալ հնչած թեմաներին, ուստի որոշեցինք այն թեմաները, որոնց պատասխանները թեման բացող անձը ստացել է, տեղափոխել համապատասխան բաժին, որպեսզի այդ հարցին իրենց կարծիքները կամ տեսակետները արտահայտեն նաև մյուսները:
Կարծում ենք նաև ճիշտ և պատշաճ կլինի, որ մյուսները համբերությամբ սպասեն մինչև հոգևորականներից մեկը պատասխանի հարցին, այլապես հարցերն ու թեմաները խառնվում են: Երբեմն էլ հարցի առնչությամբ մյուսների կանխակալ տեսակետները կարող են պատճառ դառնալ, որ հոգևորականն այլև չանդրադառնա հարցին, ուստի առավել ևս ճիշտ կլինի սպասելը: