Հայր Գրիգոր, ուրախ եմ ծանոթանալու և շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
Առաջին հերթին նշեմ, որ կնքվեցի հասում տարիքում և մկրտության ու դրոշմի խորհուրդը հայցեցի Հայ Առաքելական Եկեղեցուց ձեր իսկ նշած պատճառով, որ նրա օրհնությունն իրական է: Եվ այդ իսկ պատճառով հարցս մնում է:
Հայ Առաքելական Եկեղեցին օրհնու՞մ է արդյոք խաղատները: Եթե ուղղակիորեն հասկանամ աշխատատեղին վերաբերող միտքը, ապա պատասխանը «այո՞» է: Ինչու՞: Խաղատունը աշխատատեղ է, այո, բայց արդյո՞ք նման աշխատատեղ օրհնելը դրա գործնեության արտոնումը չէ:
Հնարավոր է նաև, որ ես դեռ թերի եմ հասկանում ինքը օրհնությունը: Ես գիտեի, թե օրհնում են չարից դեպի բարին դառնալու համար, Աստծուց շնորհ են «ուզում», որպեսզի սխալ գործողը դառնա ճիշտ գործող: Սակայն խաղատունն իր ճանապարհը չի փոխում: Առնում է Եկեղեցու իրական օրհնությունը և մնում է խաղատուն:
Հ.Գ. Խնդրում եմ, ներեցեք թերի Հայերենս...