Author Topic: Հոգևորի չափանիշը  (Read 17686 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Mandarinka

  • Guest
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #10 on: February 07, 2007, 07:04:44 AM »
Մարիամ այտեղ հարցը հենց քննելու մեջ է:
Մի բան էլ: Չեմ կարծում, որ որևե մեկս իրավունք ունենք առանց խորը մտածելու խոսենք "անհավատների" կրքերի մասին:

Abegha

  • Guest
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #11 on: February 26, 2007, 11:19:35 AM »
Կառաջարկեի կարդալ Նարեկի ԼԱ(31) գլխի Դ մասը։

Mandarinka

  • Guest
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #12 on: March 10, 2007, 08:53:48 PM »
Հետաքրքիր է, որ այստեղ համարյա ոչ ոք չարտահայտեց իր սուբյեկտիվ կարծիքը:

Offline Nane

  • Full Member
  • ***
  • Posts: 172
  • Rating: 2
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #13 on: October 31, 2007, 12:51:04 PM »
Նախ և առաջ կուզեի սկսել <Մի դատիր>-ից: Կարծում եմ, որ Ավետարանը մեզ չի արգելում դատել, վերջիվերջո մարդն ունի միտք, ազատ կամք, դատելու իրավունք: Այսպիսով, Ս. Գիրքը ոչ թե արգելում է դատել, այլ ասում է <Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով,  որ չափեք պիտի նրանով չափվի ձեզ համար>. Հաճախ մենք դատում և մեղադրում ենք մեր դիմացինին նույն արարքի համար, ինչը մենք էլ ենք անում, ավելի վատ` տեսնում ենք մեր եղբոր աչքի շյուղը, երբ մեր աչքի մեջ գերան կա: Դատելու համար պետք է պատրաստ լինել նաև դատվելու Ամենաարդար Դատավորի առաջ, որովհետև որքան դատում ես, այնքան ավելի է մեծանում արդար լինելու <պարտավորությունը>: Երբ հրեաները ուզում էին քարկոծել շնացող կնոջը, Քրիստոսը նրանց չարգելեց այդ անել,այլ ասաց. <Ձեզնից ով անմեղ է, թող նա առաջինը քարը նետի>, իսկ նրանցից ոչ ոք անմեղ չէր: Պողոս առաքյալն ասում է. <Չկա մարդ, որ ապրում է և չի մեղանչում>.Այսպիսով, բոլորս էլ այս կամ այն չափով մեղավոր ենք Աստծո առաջ:Հհամաձայն եմ Մանդարինկայի հետ մենք անընդհատ դատում ենք, թեկուզ ակամա, նույնիսկ  երբ պետք է ճանաչենք ծառին իր պտղից: Իհարկե Պողոս առաքյալը թվարկում է հոգու պտուղները և մարմնի պտուղները, բայց օրինակ ի?նչ է նշանակում լինել հեզ և խոնարհ: Ես չեմ ուզում խոսել այդ գաղափարների իդեալական, օբյեկտիվ նշանակության, այլ առօրեական, պարզ նշանակության մասին: Ես համամիտ եմ Մարիամի հետ, բայց մի փոքր տարբեր են չափանիշները.Միգուցե իմ կարծիքով հեզ չէ այն մարդը, ում երրորդը հեզ է համարում, ով է մեզանից ճիշտ, կամ բոլորիս կարծիքով որևէ խոնարհ մարդը, ամենևին էլ այդպիսին չէ Աստծո առաջ, ով քննում է սրտերը:  Հիմա հոգևոր և ոչ հոգևոր մարդկանց մասին. իմ կարծիքով առհասարակ չկան ոչ հոգևոր մարդիկ, որ բոլորն ունեն հոգի և Աստծո պատկերը: Ուստի հոգևորի չափանիշ մենք չենք կարող սահմանել, երևի այդպիսին չկա էլ: Պարզապես կան մարդիկ,ովքեր ավելի նյութական են, բայց դա էլ միանշանակ չէ: Միգուցե ծայրահեղ եմ մտածում, բայց ով է ավելի հոգևոր  քրիստոնյան, ով մասնակցում է Ս. Պատարագին, ով փորձում է ապրել Քրիստոնեական պատվիրաններով, բարի է, հեզ , թե հեռավոր մի գյուղում, որտեղ Եկեղեցի էլ չկա, ապրող մի մայր, ով նույնիսկ չգիտի էլ, թե ինչ է Ս. Գիրքը, բայց սիրում և խնամում է իր երեխային? Միգուցե նա չունի Աստծո մասին գիտությունը, բայց ունի Աստծուն իր մեջ, որովհետև ՍԻՐՈՒՄ է:

akunq

  • Guest
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #14 on: November 04, 2008, 09:51:56 AM »
Նանե ՝այն մարդիք որոնք տեղյակ չեն Աստծո խոսքին.պետք է դատվեն ըստ իրենց խղճմտանքի։իսկ հոգևոր և ոչ հոգևոր մարդիք իհարկէ լինում են.Պողոս առաքյալն ասում է ՙինչ կապ ունի հավատացյալը անհավատի հետ՚հետո ես քննարկման մեջ չտեսա վերստին ծնված լինելու գաղափարը։հենց սրանք են հոգևոր մարդիք։

կուզեի նշել նաև .որ ՜՜մի դատիր՜՜ ի տակ  պետք է հասկանալ ՜՜դատաստան՜՜ իմաստը։այլ ոչ թե ՜՜մտածելը՜՜  կամ ՜՜աշխատելը։՜՜
մոռացա նշել  ՙիմ կարծիքով՚։

Offline Masnaget

  • Հոգևորական
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #15 on: December 17, 2008, 11:33:59 AM »
Ինչպե՞ս եք որոշում, թե ով է հոգևր մարդ և ով չէ: Որն է այն չափանիշը, որով դատում ենք մեր դիմացի մարդուն: Ինչպիս՞ին է հոգևոր մարդը: Իրավու՞նք ունենք մենք դատելու: Եթե չունենք, ապա ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս դատել:
Շնորհակալություն: 13:)
Չունենք դատելու իրավունք: Այլ միայն խրատելու:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #16 on: June 07, 2009, 12:13:31 AM »
Աստավածաշունչն ասում է, որ գործերով կճանաչեն ձեզ, հոգեւոր մարդը երեւում է իր պահվածքով ու վարվելակերպով, ինչպես նաեւ խոսքերով, քանի որ <շուրթերը խոսում են սրտի ավելցուկից>
Խաղաղություն ձեզ...

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: Հոգևորի չափանիշը
« Reply #17 on: July 18, 2009, 01:35:01 AM »
Քրիստոնեության մեծագույն պատվիրանը ՍԵՐն է, դրա համար թե' Հիսուս, թե' աշակերտները ամեն անգամ շեշտում են սիրո կարևորությունը: Հովհաննես ավետարանչի մոտ դա ամենաաչքի ընկնողն է . ,,Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա'նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք''/Հովհ.13:34-35/
Սիրելով մենք Աստծուն ենք նմանվում` սեր տածելով բոլորի, ամբողջ աշխարհի նկատմամբ: Սերն է ցույց տալու ու ճանաչեցնելու որպես Քրիստոսի աշակերտներ ու Աստծո որդեգիրներ: