Կենդանական սննդի մեջ եղած սպիտակուցները կիրք առաջացնող են: Ընդհանուր թուլացնում է կրքերի տեսակները: Եվ այդ ժամանակ արդեն տեսնում ես, թե որ կիրքն է (մեղքը) քո մեջ ավելի արտահայտված, այսինքն որ մեկն է ավելի դժվար հաղթահարելի: ՈՒ սկսում ես ինքդ քեզ ճանաչել ու ինքդ քեզնից ամաչել:
Սուրբ Հայրերն էլ այսպես են խոսում, բժշկությո ՞ւնն էլ, Սաթենիկ: Ու հիանում եմ՝ ինչպիսի՜ սերտ հարաբերություն՝ միացություն կա մարմնի, հոգու և մտքի միջև:
Իհարկե, Մարիամ ջան:

Ընդհանրապես ողջ քրիստոնեությունը՝ բազում գիտությունների հիմք է, այնտեղ, որքանով որ ես եմ հետևել ու իմ գիտելիքների սահմաններում, որևէ ձևական բան չկա:
Միսն ու կաթնամթերքն են, որ կիրք են տալիս մարդուն: Կենդանիներին էլ, ի դեպ, եթե համեմատենք խոտակերներին մսակերների հետ, դա ակնհայտ կերևա:
Հայկական ժողովրդական երգերի մեջ չեմ հանդիպել, սակայն ռուսական ժողովրդական երգերի մեջ քիչ չեն այս կարգի ուղղակի ակնարկները "եթե մսով չկերակրեմ սիրելիիս՝ նա ինչպե՞ս ինձ կսիրի":
Այո, համենայդեպս կենդանության օրոք, մարմինը, հոգին ու միտքը խիստ կապված են միմյանց:
Բոլորիս ցանկանում եմ արիությամբ, ուրախությամբ, օգտակարությամբ ու հաջող անցնել Մեծ Պահքը:
