Իմ հարցը ավելի մանրամասնեմ:
Կաթոլոկե եկեղեցում, Մեծ Պահքը վերածված է նվազագույնի, նույնիսկ՝ հոգևորականների ու կրոնավորուհիների միջավայրերում: Մոգուցե վանքերում պահեցողության կարգը ավելի մոտ է ուղղափառներինը:
Եթե չեմ սխալվում, բողոքականները չեն կարևորում պահքը:
Ես էլ, անձնապես, շատ ուշ եմ սկսել որոշ չափով պահք պահել: Սկսել եմ հետաքրքրվել այս հարցով երբ ուղղափառների երկերրը սկսել եմ կարդալ: Բայց կիրառել եմ այդ Հայ Եկեղեցում:
Առաջինս, ե'ս եմ զարմանում, թե, հակառակ որ պահքը անտեսված է շատ մը քրիստոնյաների կողմից, ինձ համար տաեցտարի դառնում է դարձի համար անհրաժեշտ օգնական և առաջնորդ, կարծես՝ իմ հավատի հենարանն է:
Ավելի՝ զգում եմ պահքի դրական ազդեցությունը իմ վրաս, քան տրամաբանորեն հասկանում նրա պատճառները:
Կարո՞ղ էք օգնել ինձ, իմ մտածումները պարզաբանելու ուղղությամբ:
Կաթոլիկեները Մեծ պահքի շրջանին ձեռնարկում են ընդհանրապես միասնական բարեգործություններ, ու ասում են, թե նյութական պահքը՝ սննդից - մի քիչ - զրկվելը կարևորություն չունի Աստծու առաջ: Այս գաղափարը սկսում է առաջանալ Հայ Եկեղեցում: Մեծ Պահքի սկզբին Հռոմեացիների թղթի ընթերցումը Հռոմ. 14,13-23 Հայ Եկեղեցում ձևով մը ամրապնդում է այս գաղափարը:
Ի՞նչ կարծիքի էք.
Նյութական - սննդի - պահեցողությունը օգնո՞ւմ է հարգելու մյուս՝ հոգևոր պահքը՝ կրքերից ու մեղքերից հրաժարվելը:Նյութականը՝ մարմնականը ազդո՞ւմ է մարդու հոգու վրա: