Author Topic: Գնոստիցիզմ  (Read 5661 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Գնոստիցիզմ
« on: December 20, 2006, 08:06:05 AM »
www.168.am/am/articles/8018
Գնոստիցիզմ` աղանդավորական շարժումներին սնուցող արմատը
Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան | Նոյեմբեր 10, 2006

Թերեւս կարող է ժամանակավրեպ թվալ մի երեւույթի մասին խոսելը, որն իր վախճանն է գտել դեռ մեր թվականության առաջին դարերում, եւ որի մասին այժմ տեղեկանում ենք կրոնափիլիսոփայական եւ պատմագիտական երկերից: Սակայն, ինչպես ասվում է, ոչինչ չի հնանում, եւ ցանկացած նոր լավ մոռացված հինն է, ուստի ավելորդ չենք համարում անդրադառնալ գնոստիցիզմ երեւույթին, որի արծարծած գաղափարները հարատեւորեն վերակենդանացել են դարերի ընթացքում եւ զանազան խողովակներով հասել մինչեւ 21-րդ դար:

Քրիստոնեական եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ տարիներից սկսած •ործ է ունեցել զանազան հերձվածողական շարժումների հետ, որոնք խռովել են եկեղեցու անդորրը եւ ներքին երկպառակություններ առաջացրել: Առաջին դարերի աղանդավորական շարժումները հիմնականում հանդես են եկել գնոստիկության անվան ներքո, որի բազում շերտավորումներում ամփոփված են եղել այն բոլոր սաղմերը, որոնք իրենց հետագա զարգացումներն են գտել հաջորդ դարերի հերետիկոսական շարժումներում: Սակայն, ըստ էության, գնոստիկությունը սկզբնավորվել է նախքան քրիստոնեությունը, եւ նրա առաջացման համար հիմք են ծառայել պատմական մի շարք իրադարձություններ. պարսից Կյուրոս թագավորի կողմից Բաբելոնի նվաճումով ¥ն.Ք 539թ.¤ եւ Աքեմենյան տերության ստեղծումով սկսվեց սինկրետիկ մի շարժում, որի հետեւանքով սկսվեցին միախառնվել Արեւելքի եւ Արեւմուտքի բազում ժողովուրդների կրոնական համակարգեր` հող նախապատրաստելով կրոնական նոր երեւույթների առաջացման համար: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության նվաճումը ¥ն. Ք. 331թ.¤ նոր հզոր ազդակ դարձավ սինկրետիզմի համար, որով պարսկաբաբելոնական խառնուրդին գումարվեցին ինչպես առաջավորասիական, ասորական ու փռյուգիական, այնպես էլ հրեական ու հելլենիստական հավատի ու մտածողության տարրերը:

Անտիկ աշխարհում կրոնական իմաստություններ քաղվում էին առասպելներից` բառերի տակ այլաբանական խորը իմաստ որոնելու միջոցով£ Հեթանոսական այս սովորությունը մասնակիորեն փոխանցվեց նաեւ քրիստոնեությանը, եւ սկսվեցին այլաբանական մեկնություններ տրվել ինչպես Հին Կտակարանի գրքերին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցու նորակազմ գրվածքներին£ Այս ուղով կատարյալ իմաստությունը գտնելու ձգտումն էլ հանգեցրեց ՙքրիստոնեական՚ գնոստիցիզմին (հունարեն ՙ•նոսիս՚ նշանակում է իմացություն, ճանաչողություն)£

Գնոստիցիզմի կրոնափիլիսոփայական ուսմունքն ամբողջովին մի սոսկալի խառնուրդ է, որի հիմնական աղբյուրներն են. հեթանոսական ¥առավելապես ասորական եւ փյունիկյան¤ տիեզերաբանական հայացքները եւ բաբելոնյան աստղաբաշխությունն ու հմայությունները, հրեությունից բխած գաղափարները, Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստությունը` միացած պյութագորյան, պլատոնական եւ ստոիկյան իմաստասիրությանը, եւ քրիստոնեությունը` իբրեւ աշխարհի փրկության բացարձակ կրոն£ Գնոստիցիզմի արտահայտած հիմնական գաղափարներն էին. քրիստոնեության գործնական փրկության վարդապետությունը փոխարինվում էր գնոստիկ կրոնափիլիսոփայական վերացական աշխարհայեցողությամբ£ Զարգացվում էր պարսկական կրոնից փոխառնված դուալիզմը ¥երկարմատությունը¤. միմյանցից տարանջատվում են հոգեւորի արարիչ բարձրագույն Աստվածը եւ նյութական աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը` Դեմիուրգը, որը համարվում էր հրեաների աստվածը եւ ներկայացվում իբրեւ սահմանափակ եւ անգամ չար էակ: Ջնջվում էր հինկտակարանյան ուխտի կրոնը (որի լրումն է քրիստոնեությունը) եւ փոխարինվում պլատոնական էմանացիայի ¥արտահոսման¤ գաղափարով£ Հոգին պետք է ազատվի նյութից ¥այսինքն`փոխվում է քրիստոնեական փրկության գաղափարը¤, մարմինը եւ հոգին, աշխարհը եւ Աստծո արքայությունը բացարձակապես հակադրվում են միմյանց`դառնալով ընդդիմադիր տիեզերական ուժեր£ Այսպիսով ժխտվում էր Քրիստոսի մարդեղացումը եւ մարմնացումը, Նրան հատկացվում էր գերմարդկային բնություն եւ սոսկ երեւութական մարմին ¥այստեղից ծագում է երեւութականությունը` դոկետիզմը¤, զգայական նշանների եւ նյութական առարկաների հետ կապակցվող խորհուրդները լիովին անտեսվում էին£ Ամբողջապես ժխտվում էին նախնական քրիստոնեական •աղափարներն ու վախճանաբանությունը` Քրիստոսի Բ Գալուստը, մարմինների հարությունը, Քրիստոսի հազարամյա թա•ավորությունը եւ այլն£ Ի վերջո, հո•ին պետք է ազատվի անխուսափելի կործանման ենթակա նյութից£ Բարոյականության վերաբերյալ գնոստիկյան ծայրահեղ մոտեցումները կամ հանգեցնում էին չափազանցված ճգնակեցության, կամ էլ բարոյական ու կենցաղային սանձարձակությունների: Միով բանիվ, գնոստիցիզմի հարուցած գաղափարներով ժխտվում էին Քրիստոնեական եկեղեցու ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքները` Ամենասուրբ Երրորդության դավանությունը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, մարդեղացումը, Նրա քավչարար մահվամբ փրկությունը, Սուրբ Հոգու Աստված եւ անձ լինելը, Խաչի փրկարար զորությունը, Եկեղեցու փրկագործական առաքելությունը, սուրբ խորհուրդներն ու նվիրապետական համակար•ը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն£ Հիմնականում հենց այս գաղափարներն են, որ որդեգրել ու զարգացրել են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդները:Գնոստիկյան ամբողջ խայտաբղետ շարժումը բաժանվում է երկու խմբի` անանուն գնոստիկություն եւ գնոստիկյան դպրոցներ£ Անանուն գնոստիկությունը կոչվել է նաեւ բուն գնոստիկություն, նախաշականություն ¥օձապաշտություն¤ կամ օֆիտականություն£ Գնոստիկյան այս հոսանքներից մեկը կապվում է Գործք Առաքելոցի 8-րդ գլխում հիշատակված Սիմոն մոգի անվան հետ, որը, հնա•ույն աղբյուրների համաձայն, համարվում է բոլոր հերետիկոսությունների հայրը£ Անանուն գնոստիկության կարեւորագույն հատկանիշներից մեկն այն է, որ նրանում ընդգրկված աղանդները հիմնադիրներ, մարգարեներ կամ փիլիսոփաներ չունեին, որոնց անունով կոչվեին£ Գնոստիցիզմը քրիստոնեության համար առավել վտան•ավոր դարձավ, երբ հելլենական գաղափարների ազդեցությամբ ձեւավորվեցին գնոստիկյան դպրոցները£ Գնոստիկյան դպրոցների հիմնադիրներ էին Մենանդրոսը, Սատուրնինոսը, Բասիլիդեսը, Վալենտինը, Կարպոկրատեսը եւ Եպիփանը ¥Էպիփանես¤: Գնոստիկների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում Մարկիոնը, որին Նախնի Եկեղեցին համարում էր իր ամենավտանգավոր հակառակորդը, եւ որին եկեղեցու հայրերից Պոլիկարպոս Զմյուռնիացին անվանել է ՙսատանայի անդրանիկ որդի՚: Գնոստիկության գլխավոր վտանգն այն էր, որ դրսից ներխուժելով քրիստոնեության մեջ` ներսից քայքայում էր այն£ Գնոստիկները ցանկանում էին հիմնել համաշխարհային կրոն եւ այդ նպատակին հասնելու համար զան•վածաբար քրիստոնեական համայնքների մեջ էին նետում իրենց գաղափարները մատչելի օրհներգ-վիպերգությունների, պարականոն ավետարանների, առաքյալների գործերի եւ հայտնությունների տեսքով` դրանց վերագրելով աստվածային ծագում ¥գրեթե նույն կերպ են վարվում նաեւ ժամանակակից աղանդավորները, որոնք իրենց ՙհայտնութենական՚ եւ ՙաստվածատուր՚ գաղափարները տարածելու համար լայնորեն օգտագործում են մերօրյա տպագրական եւ լրատվական բոլոր միջոցները¤£ Թեպետ նրանք քրիստոնյաներին ներկայանում էին իբրեւ յուրայիններ, սակայն իրենց համարում էին ընտրյալներ եւ միակ փրկվողներ ¥նույնն է պարագան մերօրյա աղանդավորների կեցվածքում¤: Գնոստիկյան վտանգը վերացնելու համար քրիստոնեական եկեղեցին ամբողջ թափով անցավ պայքարի. բուռն կերպով զարգացավ եկեղեցական գրականությունը, վերջնականապես հստակեցվեց Սուրբ Գրքի կանոնը, սկսեցին ձեւավորվել աստվածաբանական դպրոցները: Գնոստիկների դեմ աշխատություններ գրեցին եկեղեցու այնպիսի նշանավոր հայրեր, ինչպիսիք են Տերտուղիանոսը, Իրենիոսը, Հիպպոլիտոս Բոստրացին, Հուլիոս Աֆրիկանոսը, Կղեմես Ալեքսանդրացին եւ Որոգինեսը: Շուրջ երեք դար տեւած պայքարից քրիստոնեությունը կարողացավ հաղթող դուրս գալ եւ վերջնականապես ձեւավորվել իբրեւ համաշխարհային կրոն:
Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved.

« Last Edit: November 16, 2007, 09:02:48 PM by MONK »
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

  • Guest
Re: Պատմական աղանդներ
« Reply #1 on: December 24, 2006, 01:52:38 AM »
Մեծապես շնորհակալ եմ: Գնոսդիցիզմի մասին ձեր բերած վերլուծումըն ու զուգահեռը՝ արդի աղանդավորական շարժումների հետ օգտակար հանդիսացավ ինձ, և ոչ միայն ինձ: Նաև կատարած հիշեցումը՝ աղանդավորության դեմ Եկեղեցու որդեգրած հոգևոր սուրբ պայքարի մասին : Անցյալում և այսօր Եկեղեցին դիմում է պայքարի ամենեն մաքուր միջոցնին՝ Աստծու Խոսքն ու Սուրբ Հայրերի վարդապետության ընդհանուր ճանաչողության բարձրացումը:

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Պատմական աղանդներ
« Reply #2 on: December 24, 2006, 08:15:37 AM »
Շնորհակալություն: 21:) Ուրախ եմ, որ այս համեստ նյութը կարող է օգտակար լինել թեկուղ չնչին չափով: 13:) 19:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Պատմական աղանդներ
« Reply #3 on: January 11, 2007, 06:36:47 AM »
Հավելեմ, որ այս նյութը թերթի համար գրված հոդված է և պարունակում է ընդհանուր պատկերացումներ, ուստի չի կարող ունենալ նյութի գիտական ուսումնասիրության ամբողջական խորություն: Նոր հավելումների և նոր հարցադրումների համար ուրախ կլինեմ: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

  • Guest
Re: Պատմական աղանդներ
« Reply #4 on: January 12, 2007, 09:39:54 PM »
Ֆորոմում դրված մի հարց վերաբերում էր Հիսուս Քրիստոսի Անձի շուրջ հարուցված հեղետիկոսությունների մասին, որը եղել են պատմության ընթացքին, հաղթվել են, բայց միշտ նոր հարություն են առնում ու վնասներ պատճառում հենց այսօր ևս:
Կարո՞ղ էք մեզ համար ներկայացնել գլխավոր խնդրահարույց ըմբռնումները Հիսուս Քրիստոսի Անձի վերաբերյալ - զուգահեռ անելով հին ու նոր հերիտիկոսական շարժումների միջև:
Մեծապես շնորհակալ կլինենք: