Եկեղեցին փոխել

Started by Mariam, June 16, 2005, 06:28:21 PM

Previous topic - Next topic

Mariam

Զանազան պատճառներով, Հայ Առաքելական Եկեղեցուց դժգոհները երազում ու փորձում են կաթոլիկ եկեղեցի մը հիմնել մեր քաղաքում: Գիտեմ  որ այս մարդիկ չեն կարողացել իրենց փափագին համաձայն «տեղ» գտնել եկեղեցում, այսինքն ոչ դպիր, ոչ սարկավագ կամ քահանա կարողացել են լինել: Ու հիմա աստվածաբանական տարբերությունները պատճառաբանելով, ջանում են արդարացնել իրենց ու կապի մեջ են սփյուռքից Հայաստան հաստատված հայ կաթոլիկ համայնքի հետ: Դավանափոխությունը կատարվել է օտար կաթոլիկի մը խորհուրդների համաձայն:Նրանց երազն է, որ մեր քաղաքը հարստանա «նոր եկեղեցիով»:
Տխուր պատկեր ունի մեր քաղաքը, իր բազմաթիվ աղանդներով: Բայց որքա՛ն ավելի ամաչում եմ սփյուռքից եկած ծագումով հայ իմ հայրենակիցների կեցվածքի պատճառով, ովքեր մարդասիրական օժանդակություն բերելու պատրվակով ամռանը խճողում են մեր քաղաքում ու ջանում են ավետարանչականությունը կամ բողոքականությունը (Ռեֆորմիստ եկեղեցին) տարածել Հայրենիքում: Տեղվույն վրա իրենց հավատարիմ մարդկանց են պատրաստում ու ամսավճար տալիս: Ֆրանսահայ Ռեֆորմիստ եկեղեցին իր կենտրոնն ունի ուր դասավանդում են օտար լեզու մը և այսպիսով դեպի իրենք ձգում երիտասարդությանը, օտարներն էլ գործոն մասնակցություն են ցուցաբերում, օտար բողոքական հովիվ մը դասախոս է համալսարանում ու նաև աստվածաբանություն է դասավանդում  հետաքրքրվողներին: Բողոքական ուրիշ «հոսանք» մը ամառային ճամբառ է բացել որտեղից փորձում է տարածել է իր քարոզչությունը երեխաների ու երիտասարդների մոտ:
Ի՞նչ կասեիք այն հայրենակիցներին, ովքեր երազում են կաթոլիկ եկեղեցու մասին: Ի՞նչ պատասխան կտայիք այն քրիստոնյաներին ովքեր ավանդությամբ քրիստոնյա երկրի վրա ջանում են ուրիշ «քրիստոնեական» դավանանք տարածել:

Abegha

Անվիճարկելի է այն փաստը, որ Հայ Եկեղեցու թե՛ աստվածաբանական բնույթի, թե՛ եկեղեցական գիտությունների մեկ այլ ճյուղի գանձերը մեծապես գնահատված են Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների կողմից (հատկապես այս եկեղեցիների մասնագետների կողմից)։Եվ չպետք է մոռանալ, որ այս եկեղեցիները ճանաչում են Հայ Եկեղեցու Խորհուրդները և քահանայությունը։Ուստի այն անձը, որը աստվածաբանական մեղադրանքներով է հեռանում Եկեղեցուց, երկու որակում կարելի է տալ՝ հավատուրացություն կամ տգիտություն։Սովորաբար երկրորդն է լինում։
Անշուշտ որոշ աստվածաբանական տարաձայնություններ կան, որոնք սակայն չեն խոչընդոտում, որ այս եկեղեցիները ճանաչեն կամ երկմտեն մեկի կամ մյուսի անդամների փրկության հարցը։Իսկ եթե մեկը փորձում է աստվածաբանական տարբերություններով արդարացնել Հայ Եկեղեցուց իր հրաժարվելը, սիրով պատրաստ ենք լսել իրեն։Ես անձամբ չեմ կասկածում Հայ Եկեղեցու աստվածաբանական մտքի ուղղափառության հարցում։Հավելեմ միայն, որ եթե իմ Մայրը ցնցոտիների մեջ լինի, չեմ փոխի Նրան օտարի հարուստ տիկնոջ հետ, և որևէ կին իրավունք չունի թերագնահատելու իմ Մոր արժանիքները։

Այնուամենայնիվ ըստ իս դժգոհությունները եկեղեցուց սովորաբար վարչական և ադմինիստրատիվ բնույթի են լինում, որոնք բնական են և կան բոլոր եկեղեցիներում, հատկապես Կաթոլիկ Եկեղեցում։

Պրոզելիտիզմը, նյութական կամ այլ միջոցներով, անընդունելի է եկեղեցիների համար,  ուստի կաթոլիկ եկեղեցու հոգևորականը եթե Ձեզ համոզում է կաթոլիկ դառնալ, այդ հոգևորականին կարելի է կարգի հրավիրել հենց Կաթոլիկ Եկեղեցու միջոցով։Նման պարագաներում խիստ կարևոր է հավատացյալների դերը և ակտիվությունը, այսինքն՝ չլինել անտարբեր նման երևույթների նկատմամբ և տեղյակ պահել համապատասխան եկեղեցական մարմիններին։

Ինչ վերաբերում է մյուս քրիստոնեական հարանվանություններին, ապա դրանք եկեղեցու կողմից անկառավարելի են։«Հայրենի» կառավարությունը, համագործակցելով եկեղեցու հետ, պետք է միջոցներ փնտրի սանձահարելու նման կամայական երևույթները։

Quote from: Mariam on June 16, 2005, 06:28:21 PM
Ի՞նչ կասեիք այն հայրենակիցներին, ովքեր երազում են կաթոլիկ եկեղեցու մասին: Ի՞նչ պատասխան կտայիք այն քրիստոնյաներին ովքեր ավանդությամբ քրիստոնյա երկրի վրա ջանում են ուրիշ «քրիստոնեական» դավանանք տարածել:

Ես ոչինչ չեմ կարող ասել, ամեն մարդ թող իր մեջ փնտրի պատասխանը։Ինքս իմ ներսում հետևյալ պատասխանն ունեմ, որ արդեն շարադրել էի. «Եթե իմ Մայրը ցնցոտիների մեջ լինի, չեմ փոխի Նրան օտարի հարուստ տիկնոջ հետ, և որևէ կին իրավունք չունի թերագնահատելու իմ Մոր արժանիքները»։


Հ.Գ.
Ինչ նկատի ունեք՝ ասելով՝ 
Quote from: Mariam on June 16, 2005, 06:28:21 PM
Դավանափոխությունը կատարվել է օտար կաթոլիկի մը խորհուրդների համաձայն:

Mariam

#2
Օտար անձ մը,կաթոլիկե,չգիտեմ նա հոգևորական է թե ոչ, վերոյիշեալ մարդու «սրտի ցավն» է հասկացել ու նրան առաջնորդել սփյուռքից հայաստան հաստատված կաթոլիկե հայ համայնքի գիրկը, ուր նա նոր մկրտտվեց:
Այս օտար մարդը ճեղքված ցանկացավ առաջացնել մեր համայնքից ներս:Ու առաջին քայլերը կատարվել են: Մեղքը ներմուծեց  մյուսին «վիրավորված» եսասիրության ընդմիջից :
Երանի թե խաբված հայրենակիցը վերագտնէր իր համեստությունը ու Հայ Եկեղեցու զավակ լինելու հաստատ կամքից բխած ուրախությունը: Ինչո՞ւ Քրիստոնյա լինելուց ավելի «բարձր» կոչում ու պատիվ փնտրել:Ամեն կիրակի ստացված Սուրբ Հաղորդությունը մեզ տրված ամենեն մեծ պատիվն ու պարտադրանքն է: Էլ ի՞նչ ավելի ցանկանալ:
Հասկանում եմ որ «կոչումը» Աստուծո կողմից է գալիս, ու եկեղեցական առաջնորդներն են իրագործում այդ, ընդհանուր Եկեղեցու կարիքները հոգալու մտահոգությամբ: Այսինքն  հոգևորականը մեզ համար, մեզ ծառայելու համար է կոչված: Չհապարտանա՞մ որ Դուք, Հայր Գրիգորը ու իմ քաղաքի քահանաները փորձում են մեզ ծառայել սրբությամբ: Հետո սկսվում է իմ ու բոլոր քրիստոնյաների առաքելությունը այս աշխարհում: Այսինքն մեր տեղն ու դերը տարբերվում են բայց նույն ակից են և նույն նպատակ են հետապնդում ու երբեք անջատված չեն: Եկեղեցին մի ընտանիք է:
Շատ պետք է զգուշանանք անձնապաշտությունից: Մեղքը նախ և առաջ սպրդում է մեր մեջ սրա միջոցով:

Abegha

Quote from: Mariam on June 18, 2005, 04:48:36 PM
Օտար անձ մը,կաթոլիկ,չգիտեմ նա հոգևորական է թե ոչ, վերնանշված մարդու «սրտի ցավն» է հասկացել ու նրան առաջնորդել սփյուռքից հայաստան հաստատված կաթոլիկ հայ համայնքի գիրկը, ուր նա նոր մկրտտվեց:
Մարիամ, ի՞նչ նկատի ունես, այսինքն՝ այդ մարդը մկրտված էր և կաթոլիկ դառնալուց հետո նորից մկրտեցի՞ն։


Mariam

Այո', նորից մկրտվեց հայ կաթոլիկ համայնքի քահանայի մը կողմից: Ձեր բոլորի ցավը կիսում եմ,նամանավանդ սփյուռքի զավակ եմ ու ընտանիքս այս պառակտման տխուր օրինակներից մեկն է: Արևմտահայաստանում պապիս եղբայրը «դարձել» էր բողոքական, իր անձը ու ունեցվածքը փրկելու սին երազից դրդված, հրաշալի տատս կաթոլիկ էր սրտով ու հոգով ու վերջին զավակները մկրտել է տվել ֆրանիայի կաթոլիկ եկեղեցում:Նրանք «բոլորովին» ձուլվեցին ֆրանսիական համայնքի մեջ, կամ այսպիսի հավակնություն ունեն:

Abegha

Ոչ թե լատին, այլ հայ կաթոլի՞կ։Դա անկարելի է, անհնար է, առաջին անգամ եմ նման բան լսում։
Եվ եթե նման բան եղել է, նշանակում է այդ կաթոլիկ հոգևորականը նույնիսկ իր եկեղեցուց տեղյակ չէ։
Չեմ կարողանում հավատալ, որ նման բան է եղել։

maro

 20:)

Im horexbairs aprum e Shvedsarryaum. Ir kina katolik e. Ev erb horexbairs uzum er aintex ir zavakin knkel Hay Ekexetsum, kaan cher hamadzaynel, aselov vor kani vor maira katolik e ev kani vor irents psaki tesa katarvel er katolik ekexetsum 15:)/ Arajarkel ermora knkel Hay ekexetsum ev psaki tesa norits katarel........................ 25:)


P.S. Inch iravunk unek anvanelu Ktolik kam boxkakan ekexetsin axand?
Poxos Arakeala, anmijapes Astuts haytnuntun stanalov, mievnuin e asum e vor mer giteliknera teri en.

Ne sudi oprometchivo, govoritsa v Evangelii ot Luki.

Karevora, vor mer bolori hamar mi uraxautun e: Tiroj harutuna, ev huis ev havat depi paitas apagan.

Karevori mej miutun, vichelii mej asatutun, isk mnatsatsum ser.

Ev inchpes Arakelan e asum, ete menk unenk antery gitelik, bayts ser chunenk, menk vochinch enk...............


I poleteli nogi, kak stai uprekov.......

Mariam

Մարո, հարցիդ պատասխանը թողնում եմ եկեղեցականներին : Միմիայն ասեմ որ անձնապես տխրում եմ անեն անգամ երբ մի հայը ամուսնանում է Հայ Եկեղեցուց դուրս ու իր զավակը չի տանում մկրտվելու Հայ Եկեղեցում: Մի տարօրինակ սեր ունեմ Հայ Եկեղեցու հանդեպ, որ պապերիցս ինձ է փոխանցվել: Բայց հարկավ, սիրում ու հարգում ենք մյուս քրիստոնյաներին: Միայն մեր պատմության մեջ այնքան կորուստ ենք ունեցել, ու ամեն մի հայի կյանքն ու հավատը թանկագին գանձ է մեր ժողովրդի ու Եկեղեցու համար:

Ղուկաս Վահան

Ժողովուրդ, ինձ թվում է էստեղ մենք մի փոքր շիլաշփոթ ենք առաջացնում։
Նախ առաջարկում ենք փոխել թեմայի վերնագիրը, որովհետև Կաթոլիկ Եկեղեցին հերձված չէ։Ուստի, Մարիամ, քանի որ թեման դու ես բացել, սպասում ենք առաջարկություններիդ։Մենք կառաջարկեինք վերնագրել «եկեղեցի փոխելիս», այսինքն՝ երբ մեկը փոխում է իր եկեղեցին՝ դառնալով կաթոլիկ և այլն
Երկրորդ՝ առաջարկում ենք այս թեման տեղափոխել «Էկումենիկ» բաժին։
Մարո ջան, այնուամենայնիվ քո գրածի երկրորդ մասը կթողնեինք այս բաժնում։
Սպասում եմ ձեր երկուսի առաջարկներին։
Let's open the window of our soul and let the light enter our souls