Author Topic: Հարց ֆիլմերի հետ կապված  (Read 2509 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Edgar777

  • Newbie
  • *
  • Posts: 8
  • Rating: 0
Հարց ֆիլմերի հետ կապված
« on: October 26, 2010, 09:22:24 AM »
Բարև ձեզ ես ուզում եմ իմանալ էրոտիկ բնույթի ֆիլմեր դիտելը մեղք է, միայն դիտելը: Եվ եթե այո ինչպես քավել այս մեղքը:Եթե հնարավոր է հարցին թող պատասխանի քահանա: Նախապես շնորհակալություն:

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: Հարց ֆիլմերի հետ կապված
« Reply #1 on: November 24, 2010, 10:54:43 PM »
Բարև ձեզ:
Ձեր հարցին ուզում եմ "Լեռան քարոզի" մեկ մեջբերմամբ պատասխանել. "...Լսե՞լ եք, թե ինչ ասվեց՝ <մի շնանա>: Իսկ ես ձեզ ասում եմ, որ ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում" /Մատթ. 5.27-28/:
Ցանկացած մեղք հնարավոր է քավել, եթե անկեղծ զղջում կա: Ընտրեք հոգևորականներից ձեզ հոգեհարազատ մեկին և ոչ միայն այս հարցով, այլ պարբերաբար ձեզ հուզող խնդիրները, նման կարգի հարցերը նրա հետ քննարկեք, խոսեք, բացվեք իրեն: Մեղքերը քահանային բացելը, ներկայացնելը, խորհուրդ հարցնելը, պատճառները քննելը և հոգևոր նման վերքերի բուժում ստանալն այլ բառով խոստովանություն են կոչում: Ձեզ ուղղակի պետք է գտնել խոստովանահայր, նրան պետք է այս ամենը պատմեք և նրանից ստանաք թե' խորհուրդներ, թե' բուժում, թե' մեղքերի թողություն: Քրիստոս այդ իշխանությունը /"Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված  պիտի լինի երկնքում:Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում Մտթ. 18.18/ տվեց առաքյալներին, նրանք էլ ձեռնադրությամբ՝ իրենց հաջորդներին:
Այնքան ժամանակ, քանի խնդիրը կա ներսում, վերքի պես հանգիստ չի թողնում, խիղճն հանդիմանելու իր կերպերն ունի: Բժշկին հիվանդությունն ասելու դեպքում է հնարավոր նորմալ բուժումը:
Աստված ձեզ առաջնորդի: