Հարց տանք ինքներ

Started by Maro, November 08, 2006, 01:32:59 AM

Previous topic - Next topic

Maro

Փորձելով հանդարտեմ այս կործանիչ փոթորիկներ մեր Լուսամուտում, ուզում եմ մի հարց տանք մենք մեզ:
Ամեն օր այս ֆորումում, եկեղեցում հոգևորականների հետ, կամ էլ տանը` մեր սենյակում, մեր ներքին աշխարհում մենք քննարկում ենք, մտածում և ապրում ենք մեր հոգևոր-եկեղեցական խնդիրները, ապրումները, զգացմունքները, մեր փրկությոան ճանապարհը: Բայց ես երբեք չեմ նկատել, որ մենք` քրիստոնյաներս միտք տանենք քրիստոնյաի ճանապարհի մասին այս սոցիալական աշխարհում: Օրինակ մարդկային հարաբերությունների մասին (չգիտես ինչու օրինակ որոշները կին և տղամարդ հարաբերություններ թեման համարեցին անվայել): Եվ ընդանրապես այն հարցերի մասին եմ խոսում, որը առնչվում են մեր կյանքի հետ: Չ ՞է որ քրիստոնյան օդում չի ապրում, ոչ էլ ուրիշ աշխարհում:
Ին ՞չ կարծիք ունեք:

Varaz

   Մարո, գուցե այստեղ կան մարդիկ, որոնք շփում չունեն հոգևորականների, եկեղեցու և հավատացյալ ժողովրդի հետ և նրանք "ծարավ" են Աստծո խոսքը լսելու: Կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ բացասական մոտեցում դրսևորեցին այդ թեմայի նկատմամբ: Դու հոգեբան ես և կհասկանաս, որ դա այդպես էլ պիտի լիներ:
   Պիտի նաև ասեմ, որ այս ֆորումը բաղկածած է տարբեր թեմաներից, և ցանկացած հարց կարելի է այստեղ քննարկել և այլն:
   Ինչևէ, ես լիովին չհասկացա, թե ինչ պատահեց ու կատարվեց վերջին օրերս, բայց կարծում եմ, որ կսթափվենք ու նորից կվերականգնենք մտերմիկ հարաբերությունները: Կարծում եմ, որ այս հարցում պարզապես մեկս մյուսին չենք հասկացել, քանի որ տարբեր մարդիկ տարբեր առիթներով են այստեղ հայտնվել: Պիտի ներողամիտ լինենք մեկս մյուսին: Պիտի աշխատենք տալ միմյանց միայն բարին ու լավը:
Պետք է նշեմ, որ մենք՝ մարդիկս, ունենք մի ընդհանուր թշնամի: Եվ այդ թշնամին է օգտվում մեր նայիվությունից ու հարձակումներ է կատարում: Հավատացած և համոզված եղեք, որ մենք իրար չենք թշնամանա, եթե միշտ հիշենք, որ մենք մի ՀՈՐ զավակներ ենք, ու այդ ՀԱՅՐը բոլորիս հավասարաչափ սիրում է:
Աստված տա, որ մեր սխալները հերայսու լինեն մեզ որպես դաս ու խրատ : 

Լավ վերջացնեմ, արդեն նկատում եմ, որ շեղվում եմ թեմայից:

Շնորհակալություն համբերության համար, որ մինչև վերջ կարդացիք իմ տաղտուկ խոսքը:

Satenik

Փորձեմ պատասխանել, ըստ իմ պատկերացումների:
Մեկ անգամ չէ, բազում-բազում անգամներ համոզվել եմ, որ մեր հաջողություններն ու անհաջողությունները ուղիղ համեմատական են մեր ինքնաճանաչության աստիճանին: Որքան մարդ լավ է ճանաչում ինքն իրեն, այնքան ավելի ուժեղ է և հակառակը՝ ինքնաճանաչության բացակայությունը բերում է դիմադրության (իմունիտետի) անկման: Մեր ազգի հոգևոր մեծերը մեզ շատ են նշել ինքնաճանաչմանը ձգտելու անհրաժեշտության մասին: Դա նշում են նաև հոգեբաններն ու բժիշկները: 
Ինքնաճանաչումը, բացի այն, որ ազգային, հավատքի, ընտանիքի, սոցիալ շերտի և այլնի է լինում, այն նաև սեռական էլ է լինում: Այսօր աշխարհում խաթարված են ինքնաճանաչմանը վերաբերող հարցերը, այդ թվում և սեռական ինքնաճանաչման: Ոչ կինն է կնոջ նման, ոչ տղամարդը: Ոչ իր արտաքինով, հագուստից սկած, ոչ էլ ներքինով: Բոլորը չէ, բայց այդպիսի հակում կա ու նրանք, որոնց պատկերացումները ինքնագիտակցման առումով խեղված են՝ որպես օրենք դժբախտ մարդիկ են:  Բավական է օրինակ որպես նայել արևմտյան բարեկեցիկ պետություններին, որտեղ ինքնասպանությունները ամենից շատն են աշխարհում:
Կնոջ և տղամարդու դերի մասին մեզ ասվում է անդադար եկեղեցում քարոզների ժամանակ, գրված է Սուրբ Գրքում: Սեռն ու հավատքը, սեռական և քրիստոնեական պահվածքները իրարից անբաժանելի բաներ են: Անսեռ մարդ չկա: Սեռի խեղվածությունը հիվանդություն է մարմնական և հոգեկան:
Սա է պատճառը, որ խոսում ենք սեռի ու զգացումների մասին և պետք է խոսենք, որովհետև դրա անհրաժեշտությունը կա:

Maro

Սիրելի Վարազդատ, շնորհակալություն, ես ձեր միտքը հասկացա: 21:)
Բայց նշեմ, որ իմ հարցս կապված չէ միայն ֆորումի մասին, ֆորումի անդամների մասին, կին և տղամարդ հարաբերությունների մասին: Այլ ես նկատել եմ, որ շատ քրիստոնյաներ կամ խուսափում են, կամ էլ իրենց հետաքրքիր չէ խոսել կյանքի մասին, այս աշխարհում ապրելու ճանապարհի մասին, քննարկել թեմաներ "քրիստոնյան և սոցիումը: Ոնց որ մենք ապրելուց լինենք ոչ թե երկրագնդի վրա, այլ ուրիշ մոլորակներում:
Իսկ ինչ վերաբերվում է ձեր մտքին մեր թշնամու մասին, համամիտ եմ: Հուսով եմ բոլորս հետևություններ կանենք:

Maro

Միթ՞ե թեման հետաքրքի չէ: