Մանկությունս

Started by Antuni, October 31, 2006, 12:40:13 AM

Previous topic - Next topic

Antuni

Եկեք խոսենք մեր մանկությունից

Երբ փոքրիկ էի, սիրում էի հագնել իմ հին շորերը և նոր գնալ մանկապարտեզ։
Լաց էի լինում, անընդհատ ...
Մի օր մեր տուն ծիտիկ էր մտել, մերոնք բռնեցին ու տվեցին ինձ։ Ես չէի ուզում բաց թողնել, բայց մայրս խնդրեց, որ կյանք տամ իրեն։ Պատուհանի մոտ կանգնած ես ձեռքերս պարզեցի և նա թռավ։ Մանկական անկրկնելի հրճվանք էր ...  Կարծես մի բան կորցրեցի ... բայց համառորեն փորձում էի աչքերով հասնել կորցրածիս հետևից ... հետո այն անհայտացավ իմ տեսադաշտից ու ես շրջվեցի դեպի մեր տան պատերը։
Կան անիմաստ թվացյալ պահեր, որ անհնար է մոռանալ։
21:)

Mariam

#1
Մանկական զգացումները  մի գանձարան են, որը անմեղության ու լիության ապրումներ են:
Ի՞նչ ասեմ...Անտունի, մեր կյանկից ոչ մի պահ անիմաստ չի եղել: Ու բոլորս չենք ցանկացել ոչ մի պահ բաժանված լինել մեր այնքան սիրելի մտերիմներից: Ո՛նց էի ես մանկապարտեզում համառորեն աղաչում ամբողջ առավոտ. «Ուզում եմ իմ գյո՛ւղը:» Ինչպիսի՛ ճեղքվածք է առաջացել դպրոցը:
Ձեզ հետ կիսեմ մի ուրիշ ապրում.
Կատարե՞լ եմ իմ տատիկի տվածս խոստումը, թե - Նա միշտ խոսում էր իր գալիք մահվան մասին, բնական ձևով, ոչ' սարսափազդու - ու խոստացել էի, թե ' երբ կմահանաս, քեզ համար ամեն օր բլիթ ու կարագ կուղարկեմ երքինք: - Երևի, կատարել եմ:
Ինչպե՞ս նկարագրել մեր մանկական սերը, որը մեր ամբողջ էությամբն էինք ապրում:
Ինչպե՞ս նկարագրել մեր ապրած խոր հուսախափությունները, որոնք համակում էին մեզ ամբողջապես: Ու ինձ ստիպում աղոթքի ուժին դիմել: -Աշխարհի անիմաստությունը - մեղքը - խոր տխրության մեջ էր ինձ թողնում: Ու սերը' հոգևոր խոր հրճվանք պատճառում:
Երանի՛, եթե մանկական նույն անկեղծությամբ ու խորատեսությամբ կարողանայի կյանքին ուղիղ նայել ներկայումս:
Հիմա ինձ տրվում է թարմ աշխարհը իմ աղջկա հայացքով տեսնել ու հիանալ :

Legna

ԵՍ էլ իմ Գյուղն եմ ուզումմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ.... 34:)
Աստված  իմ, աղերսում  եմ   ծնկաչոք ,մեկ ժամով գյուղ ... 34:)

ինչքան եմ կարոտել...մանկությունս...դրախտս,պապիկիս,տատիկիս,Ինձ ,սիրուն  ու  չքնաղ  Հեղուշիկին  26:)..էխխխ.ինչքաաան  28:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Դո՞ւ էլ, Հեղինե:
Բա, մեր Գյուղի հոգևոր արժեքները թևակոխող թռչունի նման հեռանում են ու վերադառնում ... Բույն են դրել մեր սրտում ու հոգում...

Satenik

Երբ փոքր էի, միշտ ափսոսանքի զգացումով էի վերաբերվում այն փաստին, որ գյուղ չունենք: Պապերիս տները Երևանում էին, համապատասխանաբար մեկը չունեինք գյուղում, որ ես էլ, իմ մանկության ընկերների պես ամառվա ամիսներին գնայի գյուղ, պապիկիս տուն: Քանի-քանի անգամներ ներքուստ տխրել ու ափսոսել եմ, որ զուրկ եմ գյուղից:
Այդ ափսոսանքը մինչև այսօր է շարունակվում:
Կարծում եմ, երջանիկ մարդիկ են նրանք, ովքեր ներսից ու մոտիկից, ու ամենակարևորը մանկո'ւց, գիտեն ինչ բան է գյուղը: 30:) 21:)

Legna

Ուհու  ես  էլ  30:)
Իմ  բոլոր ամառները, վեջիները  14:),ոչ , անցել են մայրիկիս  ծննդավայրում,պապիկիս ու տատիկիս մոտ,
ամեն ամառ, 12 թոռ ,Վարդավառին 17 էլ լինում էին  39:),3 ծոռ ,հիմա 6  37:),անց էինք կացնում այնտեղ,դե պատկերացրեք ես հիմա գյուղ ասելով,ուր եմ հասնում,իսկ լսելով ինչ եմ զգում  30:)
ցավոք,այդ ամենը կյանքը միշտ վերցնում է քեզանից, բայց ինչքան  էլ չարչարվի , դրա հուշերը ու անջնջելի հեքիաթը, քո մեջից չի կարող հանել:,
էհհհ...
34:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#6
Շոշափելի գյուղը այլակերպվել է - գլխավոր դերակատարների մահվամբ: Ու գյուղից հեռացել եմ: Բայց ժառանգել եմ այս Գյուղի հոգին, ի՞նչ ասեմ...
Հիշում եք, երեխաներին ո՛նց էինք սիրված այս գյուղում: Իսկական թագավորներն էինք: Շոյված, սիրված, հարգված... Հիշո՞ւմ եք այս Գյուղի Բարությունը: Տատս համբավ էր շահել մինչև շրջանի մեծ քաղաքներ... Բարի' Հայուհին: Նա ամե'ն ինչ էր տալիս մարդկանց, Սառայի նման, աստւածաշնչյան աստւածապաշտ մեծ տիպարի կանանց նման: Հյուրասիրությո՛ւն, երբ իր տուն ժամանողը համարվում էր Աստծու կողմից ուղարկած հրեշտակ, առատաձեռնությո՛ւն նունիսկ պատերազմի ժամանակ, երբ քաղաքում ապրող հայը զուրկ էր երեխաներին կերակրելու հնարավորությունից: Դաշտում իրենց աճեցրած բանջարեղենները կամ միակ կովու կաթը կիսում էին դժբախտ հայրենակիցների ու ֆրանսիացիների հետ, երբ սեփական երեխաները սոված էին մնում:
Ամեն ինչի Տերը' Աստված էր այս Գյուղում: Կյանքի, մահվան, բոլոր ունեցվածքի, կերակրի, մոր կաթի տերը' Աստված: Հիշում եմ թե, ինչպես իմ մորաքույրերից մեկի կաթներղբայրը այցի էր գալիս տատիս մինչև նրա մահը ու ընտանիքի անդամ էր համարվում:
Այս Գյուղի հոգին... այս Գյուղի հոգուց մի բաժինը ո՞նց տեղավորեմ իմ սրտում:

Legna

երևի իմ մանկությունից է ,որ ես գյուղացիներին այնքքքան լավ եմ վերաբերում,այսինքն վստահ եմ որ "հալալ կաթնակեր " են  32:)
բայց դե մեկ-մեկ խաբվում էլ եմ  34:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...