Մարդու դերը

Started by Satenik, October 27, 2006, 11:03:23 PM

Previous topic - Next topic

Satenik

Ես էլ էի այդպես մտածում մի ժամանակ: 30:) Բայց հետո, երբ տեսա ոնց են մեր կուրսի տարիքով մեծ ու չամուսնացած աղջիկներին կպցնում "օզաբոչեննայա" պիտակը, ստիպված սկսեցի մտածել ամուսնության ուղղությամբ ու շատ շուտ ամուսնացա: Մեր կուրսում կային տարիքով մեծ մի քանի աղջիկ, մեկը մեկից ընտիր մարդիկ էին, զարգացած, կարդացած, մարդկային, հասկացող, խելոք, լավ ընկեր և այլն: Բայց պահի տակ կարող էին ընկնել աննորմալ մի հիստերիայի մեջ, լրիվ անհամապատասխան ռեակցիաներ ունենային: Այն ժամանակ ես մտածեցի, որ հավանաբար այս վիճակը անխուսափելի կլինի և ինձ համար, եթե ժամանակին չամուսնանամ: Իսկի չէի ուզում, որ հետագայում իմ հետևից էլ ասեին նման բաներ:  Ընդվորում, ու ամենավախեցնողը այն էր, որ ասում էին ոչ թե չարությամբ, այլ կարեկցանքով, փաստ արձանագրելով:
Կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էի դատում: Հիմա ես կողմնակից եմ, որ աղջիկները շուտ ամուսնանան: Մինչև 25 տարեկանը: Հատկապես հայուհիները, որոնց բնությունից տրված կրքի ու տաքարյունության հետ դժվար թե որևէ մեկը կարողանա մրցել:

Maro

Ինձ համար ընտանիք կազմելու միակ պատճառը սերն է: Եւ ինչպես ասում է Օմար Խայամը, ավելի լավ ե ապրել մենակ, քան ում հետ պատահի: Նույնը ասում է ուրիշ բառերով Պողոս առաքյալը: Եւ ոչ մի սոցիալական նոռմեր չեն կարող ստիպել ինձ մտածել ամուսնության մասնին, քանի դեռ...... 28:) Մի խոսքով: 34:)

Legna

մինչև 25  43:)
լավ ,գոնե 30  15:)
հ.գ. իսկ արժե ,որ ամուսնանալ  36:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Satenik

Մարո, Օմար Խայամին թողնենք մի կողմ, նա շատ ուրիշ բաներ էլ է ասում: 12:)
Այո սերն է, սա պարզից պարզ է: Առանց դա հնարավոր չէ: Բայց նայիր, երբ մենք խոսում ենք Աստծո հանդեպ սիրո մասին, ապա դա ոչ թե ուղղակի հայտարարություն է, այլ ուղի, ընդվորում գիտակցված, դա գործ է ըստ էության, աշխատանք սեփական անձի վրա:
Նույնն էլ մեր խոսակցության նյութի սերն է: Սերը սեր է: Դա էլ է գիտակցված ուղի: Դա էլ է պահանջում աշխատանք սեփական անձի վրա, եթե ուզում ենք հասնել դրան: Մենք ասում ենք "սիրում եմ", բայց միշտ չէ, որ հաշիվ ենք տալիս մեզ, իսկ ի՞նչ է նշանակում սիրում եմ, գիտե՞մ արդյոք ես դա ոնց է լինում, որ տեղն եկած տեղը կողմնորոշվեմ ու ճիշտ ուղղով գնամ:
Ես համոզված եմ, որ սերը առանց գիտակցության չի կարող լինել:

Maro

Սիրտը ունի իր փաստարկենրը, որը անհասանելի է ուղեղին (իմ անձնական թարգմանությունն է ու սեռդցա եստ սվօի դովոդի, կոտոռիմի նե վեդաետ ռազում 38:).

Սաթենիկ ջան իհարկե ուղեղը ուղեղով, գիտակցությունը գիտակցությունով: Բայց ուղեղը միշտ չէ որ մարդուն երջանկության կբերի: Դա աստվածաշնչյան մի պարզ ճշմարտություն է:

Համամամիտ եմ, որ սերը բերում է մեզ նաև դեպի խորը աշխատանք մեր անձի նկատմամբ: Բայց դա սերն է բերում և ոչ թե այդ աշխատանքից հետո է սերը գալիս: Ասածս դա է:

Arsen

#15
Վերնագիրը փոխեք: Գրեք " Ամուսնու դերն ընտանիքում":  Ինչ՞ու եք "գեղավարի" գրել "մարդու դերը:

Մի հատ ծիծաղեմ :D, որ էլի չասեն ոմանք. "Թանկագին Արսեն, Ձեր գրածները պարունակում են կոպտություն միմիյանց նկատմամբ, այդ պատճառով մենք տեղափոխեցինք այն այստեղ կամ այնտեղ"

Maro

Quote from: Arsen on November 03, 2006, 02:16:58 PM
Մի հատ ծիծաղեմ :D, որ էլի չասեն ոմանք. "Թանկագին Արսեն, Ձեր գրածները պարունակում են կոպտություն միմիյանց նկատմամբ, այդ պատճառով մենք տեղափոխեցինք այն այստեղ կամ այնտեղ"

http://lusamut.net/forums/index.php?topic=466.new#new