Խոնարհություն

Started by Legna, October 17, 2006, 08:32:06 PM

Previous topic - Next topic

Legna


Քրիստոնեության մեջ  մեծ տեղ  է տրվում խոնարհությանը ,այն մեծագույն  առաքինություններից մեկն է:Ինետում գտա մեկ հարցազրույց հոգևոր հովիվ . Գրիգոր քահանա  Հովհաննիսյանի հետ,և հասկացա որոշ բաներ,սակայն  ուզում  եմ իմանալ,խոնարհությունը և հպատակումը արդյոք նույն բանը չեն:Այսինքն ,եթե կինը խոնարհ է,ըստ ինձ ,նա պետք է լինի զուսպ,և հայավարի ասած սուսիկփուսիկ:
Նման երևույթը չեմ ընդունել երբեք,այսինքն ,եթե մարդը, լինի կին թե տղամարդ,մտածում է մի բան,բայց ասում այլ բան,քանի որ ասենք տվյալ պահին խոսում է մեծի կամ հարգված մարդու հետ,համարում  եմ ստորություն սեփական անձի,առավել ևս`դիմացինի հանդեպ:Եթե դու  պետք է լուռ մնաս,չասես քո կարծիքը ,վերաբերմունքը,այսինքն չլինես անկեղծ,էհ,բա էլ ինչ նորմալ.առողջ մտածելակերպ կլինի:Երբեք  ինքս  չեմ լռել կամ կեղծ համաձայնվել,ինչ-որ հարցում,թեկուզ մորս հետ խոսելիս:
Մարդը ազատ է եղել միշտ էլ,դա ամենաթանկ բանն է,որ ունի,էլ ինչո՞ւ պետք է ազատ չլինի իր մտքերի մեջ:
Գուցե ինչ-որ բաներ խառնում եմ ,չգիտեմ,դրա համար էլ ուզում  եմ խոսենք:
Ներքևում  այդ հարցազրույցը դնեմ,դուք էլ կարդացեք:
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


Խոնարհություն  «Իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն է»,- ասում է Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցուհոգեւորհովիվՏ. ԳրիգորքահանաՀովհաննիսյանը: Տե՛ր հայր,
Քրիստոնեության մեջ մեծ տեղ է տրվում խոնարհությանը: Ինչո՞ւ:
Խոնարհությունը  քրիստոնեության  մեծագույնառաքինություններից մեկն է: Հիշենք յոթ
մահացումեղքերից առաջինը՝ հպարտությունը: Այս մեղքին  հակադիր առաքինությունը
խոնարհությունն է: Արուսյակի հպարտության պատճառով աշխարհ մտավ մեղքը: Տեղի ունեցավ
մարդու անկումը: ԻսկԱստվածածնի  խոնարհումով  մարդը նորից  բարձրացավ,
արժանացավ  երկնային առաքինության: Խոնարհությունը Տիրավանդ առաքինություն է: Վերջին
ընթրիքի ժամանակ Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը, նրանց ասաց. «Ես ձեզ տվեցի
խոնարհության օրինակ»: Ուրիշ առիթով  աշակերտները Հիսուսին հարցրին. «Ո՞վ է մեզնից
մեծը»: Եվ Հիսուս պատասխանեց. «Նա, ով բոլորի ծառան է»: Եթե մեր Տերը, Ուսուցիչը,
Վարդապետը, Աստվածն  այսպիսինն է, ուրեմն մեզ էլ պատշաճ է լինել խոնարհ, հեզ: Միայն
խոնարհն է, որ կարող է ընդունել աստվածային լույսի շնորհը: Մինչեւ մարդ իր անձը
չունայնացնի, չխոնարհեցնի, չի կարող Աստծուն ընդառաջ գնալ: Քրիստոնեական եկեղեցու
սուրբ հայրերն աչքի են ընկել հատկապես խոնարհությամբ, օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը,
որը Հայոց դարձից, եկեղեցիներ հիմնելուց հետո գնաց ճգնության, չէր
ցանկանում մեծարվել, պալատներում ապրել, կաթողիկոսական պատիվն ընդունել: Հեռացավ
եւճգնությամբ խոնարհվեց Աստծո առջեւ:

Ի՞նչ է նշանակում հոգով խոնարհ: Տիեզերքի Աստվածը կամովին խոնարհվեց եւ մարդացավ,
քանզի իր եւ մարդու միջեւ  ահռելի տարածություն կար: Աստված կամեցավ խոնարհվել, մարդ
դառնալ, նաեւանարգվել, կրել փշե պսակը, ծաղրը, խաչը, մահվան դատապարտվել: Սա է
իրական խոնարհումը: Հոգու խոնարհությունն աշխարհից, մեղքերից կամովին հրաժարվելն է,
որպեսզի Աստծով լուսավորվել ու գնալ երկնային շնորհներին ընդառաջ: Իզուր է
այն կյանքը, որի արդյունքը երկնային արքայությունը չէ: Երկար կլինի կյանքը, թե կարճ,
մարդիկ ինչպես կգնահատեն՝ արգասաբեր է, թե ոչ, միեւնույնն է: Մարդն հոգով կարող է
մերձենալ Աստծուն, որի համար ամենահիմնական գործոնը խոնարհությունն է: Հիսուս Ինքն էլ
ասաց, որ բնակվում է խոնարհ ու հեզ հոգիներիմեջ: Խոնարհության ու սրբության
լավագույն օրինակ է Մարիամ Աստվածածինը, որը խոնարհվեց Աստծո կամքի առջեւ: Սա
բավական էր, որ Աստված նրան մեծշնորհների արժանացներ: Խոնարհությունը սովորաբար
վերագրում են կանանց: Խոնարհ տղամարդիկ արդյո՞ք չեն կորցնում տղամարդկային
արժանապատվությունը: Նորից հիշեցնեմ, որ իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն
է: Մարդկորցնում է արժանապատվությունը, երբ խոնարհվում է հարկադրանքով` պաշտոնի,
հեղինակության, ինչ-ինչ ուժերի ներքո: Բայց մարդը, երբ սիրով է խոնարհվում,
արժեվորվում է: Հիսուսին ի՞նչը մղեց խոնարհվել եւ լվանալ աշակերտների ոտքերը.
սե՛րը, միմիայն սերը: Հիսուս Ինքը խոնարհվեց, որ մարդը բարձրանա: Եթե կարելի է մի
քիչ մանրամասնեք: Հիսուս Քրիստոս Իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք ստանալով,
նմանվելով մարդկանց` հնազանդ եղավ մինչեւ անարգ մահ: Մարդն ընկավ, իսկ ընկածին
օգնելու համար, կանգնածը պիտի խոնարհվի, մինչեւ ձեռքերդ չերկարես, չես բարձրացնի:
Նույնն Աստված արեց. թողեց իր փառքը, որպեսզի բարձրացնի  մարդուն: Նա մտավ մեղքի
աշխարհ եւ այդ աշխարհից հանեց մեղավոր մարդուն: Խոնարհվել` նշանակում է խաչ կրել,
անտրտունջ տանել հալածանք, նեղություն, տառապանք, փորձություն: Արդյո՞ք
խոնարհությունը ստրկամտություն չէ: Քրիստոնյա մարդն առաջին հերթին խոնարհվում է
Աստծո, հետո եղբոր՝ մարդու  առաջ: Քրիստոնեական եկեղեցու պատմությունը քաջերի
պատմություն է: Այնտեղ ոչ մի ստրկամտություն չկա: Մեր հայրերը` Վարդանանք,
Ղեւոնդյանց քահանաները, Մաշտոցն ու Սահակ Պարթեւը, խիզախման ու մաքառման ճանապարհ
են անցել եւ հասել հաղթանակի: Իսկ ստրկամիտ մարդն ի վիճակի չէ հաղթել:
Քրիստոնեությունը  միշտ հաղթական ճանապարհ է անցել՝ սկսած անհատից, երբ նա հաղթում է
իր անձին, աշխարհին, մեղքին, վերջացրած՝ Ընդհանրական եկեղեցու հաղթանակով: Քրիստոսի
եկեղեցին ունի Մարտնչող ու Հաղթանակած եկեղեցիներ. այս երկուսիցո՞վ կարող է
ստրկամիտ համարվել: Եթե մարդն իր սրտի մեջ Աստված չունի, չիգիտակցում իր մեղսաթաթախ
վիճակը, ճիշտ չի կարող գնահատել իրեն  քրիստոնեության բարոյականության, Ավետարանի
լույսի ներքո, նա ստրկամիտկլինի: Իսկ հակառակ դեպքում` քրիստոնյան, Ավետարանով
լուսավորված, սիրո եւ խոնարհման օրինակ է դրսեւորում: Այն անում է հանուն Աստծո սիրո
եւ հանունեղբոր:
[/color]
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#2
Քահանան նույն նշանակություն չի տալիս նույն բառին՝ հնազանդության, երբ վերագրում է մեր հավատի Հայրերին և տղամարդկանց, կամ կանանց:
Վերջիններին խոնարհության մասին խոսելիս ինքնաբերաբար ենթաիմաստը փոխվում է, ու ծանրանում է հայկական բարքերից բխած ավանդույթով:
Պարզ ասեմ. ինձ շատ դուր է գալիս հավատի հայրերի խոնարհությունը' հոգով խոնարհվելը  հոգևոր արժեքի առաջ – չնայած' հոգևոր դժվար ինքնադաստիարակության արդյունք է: Երկրորդը' կանանց վերաբերյալ խոնարհության սովորական իմաստը թողեք վերապահությամբ ընդունեմ:
Եթե այնպիսի խոնարհության տեր եղած լինեի, լուռ ու մունջ խոնարհ՝ կյանքի առօրյա հարցերում... պարզ է. կյանքս բոլորովին տարբեր – ու ինձ անհաճո – ընթացք արած կլիներ: Հոգևոր հարցերում խոնարհ եմ Աստծու ուՆրա սրբերի առաջ:

Legna

Quote from: Mariam on November 01, 2006, 09:29:50 AM
Քահանան նույն նշանակություն չի տալիս նույն բառին՝ հնազանդության, երբ վերագրում է մեր հավատի Հայրերին և տղամարդկանց, կամ կանանց:
Վերջիններին խոնարհության մասին խոսելիս ինքնաբերաբար ենթաիմաստը փոխվում է, ու ծանրանում է հայկական բարքերից բխած ավանդույթով:
Պարզ ասեմ. ինձ շատ դուր է գալիս հավատի հայրերի խոնարհությունը' հոգով խոնարհվելը  հոգևոր արժեքի առաջ – չնայած' հոգևոր դժվար ինքնադաստիարակության արդյունք է: Երկրորդը' կանանց վերաբերյալ խոնարհության սովորական իմաստը թողեք վերապահությամբ ընդունեմ:
Եթե այնպիսի խոնարհության տեր եղած լինեի, լուռ ու մունջ խոնխրհ՝ կյանքի առօրյա հարցերում... պարզ է. կյանքս բոլորովին տարբեր – ու ինձ անհաճո – ընթացք արած կլիներ: Հոգևոր հարցերում խոնարհ եմ Աստծու ու Նրա սրբերի առաջ:


21:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#4
Տատս գերազանցում էր իր ամուսնույն աղոթքով, հավատով ու առաքինություններով:
Պապիս հայրը սպանել է իր լուռ ու մունջ կնոջը' քահանայի դուստր Սառային: Ոչ մեկը չմիջամտեց, որովհետև նահապետն էր:

Երբ Գրիգոր քահանա Հովհաննիսյանը խոսում է, ինձ թվում է, թե գործածված բառերը շեղում են բուն նշանակությունից: Մեր հավատը տարբեր նրերանգներ է ստանում, ու բառերը' տարբեր նշանակություն:
Հիսուս Քրիստոսը խոնարհվեց միայն Աստծու Կամքի առաջ: Նա ճշմարտությունը չթաքցրեց Փարիսեցիներից, ամբաստանեց նրանց կեղծավորությունն ու հոգևոր կուրությունը, Օրենքի հակառակ շաբաթ օրով դիտմամբ կատարեց բժշկությունները, Տաճարից վռնտեց վաճառականները, ու միշտ խոսում էր ու գործում էր Իր և Իր Հոր կամքի համաձայն: Երբեք չխոնահվեց Փարիսեցիների մտածելակերպի առաջ: Խոնարհվեց ամբողջ հոգով ու մարմնով Աստվածային Սիրո առաջ, ու Սիրո անունով թողեց, որ Հոր կամքը կատարվի մինչև վերջը, մինչև խաչելությունը:
Երբ Կեթսեմանի պարտեզում Պետրոսը սուրը քաշեց քահանայի դեմ, Հիսուսը ետ մղեց Պետրոսին, նրան անվանելով' Սատանա, ու բժշկեց քահանայի ականջը: Երբ խաչի վրա էր, աղոթեց անգիտակ ու ծիծաղող մարդկանց համար: Կարող ենք իր վարմունքը համարել խոնարհություն , բայց կարող ենք տեսնել նախ և առաջ անհուն Սիրո ուժը: Նա ընդունեց խաչելությունը Աստվածային Կամքի հնազանդվելիս: Հնազանդվեց Հոր առաջ ու միմիայն Հոր առաջ: Միշտ պահել է իր աստվածային անսահման ազատությունը ու հպատակ չեղավ երբեք մարդկային մեղավոր ու կարճ աշխարհահայացքին: Զոհվեց հենց դրա համար, զոհվեց որովհետև երբեք չենթարկվեց մարդկային շահերին:
Մարդկանց սիրեց մինչև մահը, ու սրանից հետո էլ, բայց երբեք չհպատակվեց մեղքին, սուտին կամ չարին:
Խոնարհվելը Աստծու առաջ նշանակում է ճանաչել Նրան իբրև ամենակալ Տեր ու Արարիչ, Որը ինձ' մեղավորիս տվել է կյանքը, կյանքի ընկերակիցներ, սիրելիներ, Որ հոգացել է իմ բոլոր մարմնական ու հոգևոր կարիքներին, ու հոգալու է զավակիս ու բոլոր մարդկանց բոլոր կարիքներին: Խոնարհվելը 'մեր մեղավոր լինելու գիտակից լինելն է, մեր փրկված լինելու անդադրում հիշելն է, երախտագիտությունը անդադար հայտնել Աստծուն, ու դիմացի մարդը ճանաչել իբրև Աստծու որդիներից մեկին, ինձ ու դիմացինի միջև չբարձրացնել հպարտության սուտ պատնեշը: Մարիամ Աստվածածինը խոնարհվեց Աստծու Կամքի առաջ, մանկությունից և ավետման օրից, մինչև Աստծու Որդու խաչելությունը: Նա միշտ «Այս բոլոր խոսքերը պահում էր իր սրտում» նրանց ընդունելով իբրև Աստծու Կամքին:
Ձայն չբարձրացուց արդարությունը հայցելով խաչի վրա Հիսուսի համար, որովհետև հասկանում էր, որ Աստծու կամքի արդյունք էր' աշխարհի փրկության համար:

«Մարդը երբ սիրով է խոնարհվում, արժեվորվում է» ասում է Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:  Պապիս մայրը' Սառան խոնարհվեց նրան ծեծող ամուսնույն առաջ, ամբողջ ընտանիքը խոնարհվեց, ու զրկվեցինք Սառայի քաղցր կյանքից, ժպիտներից, քահանայի դստեր իր ստացած դաստիարակությունից, կանացի հեզությունից ու նրբությունից ու բարի խորհուրդներից: Սառան արժեվորվե՞ց իր ընդունած մահով: Սառան կարո՞ղ էր սիրել իրեն անխնա ձևով հարվածող ամուսնույն: Ծայրայեղ օրինակ եմ բերել լուռ ու մունջ խոնարհության, բայց այս օրինակը ցույց է տալիս խոնարհության վտանգավոր ու անընդունելի երեսը:
Մի խոնարհություն կա' վեհանձնաբար հանուն վեհ նպատակի մը հանձն առնել համբերելը, խոնարհվելը, միշտ արթուն հոգով աղոթելը, որպեսզի դիմացինին հաղթենք ո'չ թե զենքով, անեծքով կամ նախատինքներով, այլ' Սիրով: Խոնարհվում ենք սիրելով ու սպասում ենք Սիրո հաղթանակին: Կարող ենք նույնիսկ մեր գաղափարների համար, մեր վեհ նպատակի համար, ընդունել մահը, բայց երբեք չշեղել մեր իդեալից: Դա խոնարհություն է, բայց և միաժամանակ մեր հավատի մեծագույն ապացույցն ու հաղթանակը: Դա հոգևոր իսկական ուժի ապացույցն է, հավատի հզորությունը:

Տան մեջ, կինը կարող է երկրորդական բաներում խոնարհվելով ընդունել ամուսնույն կամքը, որպեսզի խաղաղությունը պահվի: Բայց էական խնդիրներում' ոչ: Եթե կինը համաձայն չէ ամուսնույն առած մի որոշման հետ, նա պարտի նրան հայտնել իր վերապահումները, ի շահ նրանց ընտանիքին: Ինձ չի թվում, որ ամեն անգամ ու ամեն ինչում տղամարդկանց իմաստությունը գերազանցում է կանանց իմաստությանը: Ամբողջանում են իրար, ի շահ ամբողջ ընտանիքին: Երանի այն ընտանիքներին, ուր երկուսը իրար լսում են ու հարգում: Երկու ամուսինները պիտի հոգով խոնարհվեն ընտանիքի բարօրության առաջ:

Վերջանամ պապիս կրկնած խոսքի հետ, կայնքի վերջին տարիներին... Ամբողջ մանկությանս ընթացքին, կատակելիս ինձ ուղղում էր նույն հարցը.« Դու ո՞ւմ ես ավելի սիրում, քո պապի՞ն, թե տատի՞ն:» «Տատիս» էր մանուկի անկեղծ պատասխանը: Վերջին օրերին ինձ նորից ուղղեց իր հարցը, ու խորհրդավոր կերպով ժպտաց. « Դե, ճիշտ էիր ասում, տատդ շատ բարի է, շատ իմաստուն է, երանի թե նրան ես միշտ լսած լինեի ու նրա տված բարի խորհուրդները միշտ կատարած լինեի:»

Mariam

Հիսուս Քրիստոսը չխոնարհվեց հրեական կրոնական իշխանությանց առաջ, ու խաչվեց:
Սուրբ Հռիփսիմեն չխոնարհվեց թագավորի չար ցանկության առաջ, սուրբ Կայանեն չխոնարկվեց թագավորի կամքի առաջ, ու զոհվեցին:
Մարտիրոսները չխոնարհվեցին անիրավների ով անաստվածների առաջ ու զոհվեցին:
Հոգով խոնարհը կարող է շատ անզիջող լինել չարի նկատմամբ և աննկարագրելի արիությամբ հոգով կռվել չարի դեմ:
Սուրբը խոնարհվում է միմիայն Աստծու Կամքի առաջ:
Սուրբը երբեք չխոնարհվեց անարդարության, Աստծու ու հավատի հակառակորդի առաջ: Կարող է խոնարհեցնել իր մարմինը, ընդունելով նահատակությունը, բայց իր հոգին խոնարհեցնում է միմիայն Աստծու առաջ: Մարմինը խոնարհեցնում է մարմնական ու անարժեք աշխարհի առաջ: Հոգու գանձերը սրբությամբ խոնարհեցնում է Արարչի ու Փրկչի առաջ:

Mariam

Ինձ կարող էիք առարկել այսպես' Սուրբ Հռիփսիմեն կուսակրոն էր, նա պիտի անարատ մնա ինչպես խոստացել էր Եկեղեցու ու Քրիստոսի առաջ:
Մինչդեռ ամուսնացած կինը խոստացել է իր ամուսնոյն հնազանդ մնալու Եկեղեցով , քահանայի ու Քրիստոսի առաջ:

Ամուսմության խորհուրդը ընդգրկում է «Տեր լինելու կնոջ» ու «Հնազանդ լինելու ամուսնույն» խոստումները, որոնք Աստծու առաջ ենք արտասանվում:
Սակայն, այս փոխադարձ խոստումը չի՞ սահմանափակվում փոխադարձ սիրո մեջ:
Եվ երբ սերը անհետանում է, Աստծու ու նրա պաշտոնյայի առաջ այս խոստման հզորությունն ու Աստծու օրհնությունը չե՞ն վերածվում:
Այսինքն, սերը երախշրի՞ք չէ այս խոստման ու Աստծու օրհնությանը:
Այս հարցը ուղղում եմ բոլորիդ, ու հատկապես' տղամարդկանց: Ի՞նչ եք մտածում տղամարդկանց իրենց կանանց վրա երբեմնի անսահման իշխանության մասին – ու բազմաթիվ անգամ կինը լուռ ու մունջ ընդունել է իր ամուսնոյն անհավատարիմ լինելը, չխոսեմ' կյանքի ու մահվան տեր լինելուց բխած սպանությա'ն  մասին:

Mariam

Շարունակեմ ինձ հետաքրքրող իմ մենախոսությունը:
Այս ուրիշ պարագան էլ մատնանշեմ. հայրենիքում մի քանի ընտանիքներում ականատես եմ եղել հոր իսկական պաշտամունքի : Հայրը ամենակարող էր, բոլորը խիստ հնազանտ էին հորը, կինը լուռ ու մունջ տղամարտքանց հարցերով չէր զբաղվում, ամբողջ պատասխանատվությունը - այինքն կարևոր որոշումների համար-  ամուսնոյն է թողնում: Եւ մեր աշխարհում գերիշխող հարցում' Մամոնայի հետ կապված, ամուսինն է պահում բացարձակ տնօրինություն:
Մենք անդրադարձել ենք,- փաստեր էլ ունենք - որ հայրը - դժբախտաբար - ապօրինի արարքների դիմելով է ահագին հարստության տեր կանգնել:
Կմոջ բացարձակ հնազանդությունը մեղսակցություն եմ այստեղ համարում:
Ի՞նչ է ձեր կարծիքը:

Legna

Quote from: Mariam on November 08, 2006, 09:44:55 AM

Կմոջ բացարձակ հնազանդությունը մեղսակցություն եմ այստեղ համարում:

ԵՍ  էլլլլլ  18:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Ամենևին չեմ ուզում ասել, թե այս պարագայում կինը պիտի ամուսնույն մատնել դատաստանի առաջ: Այլ իսկապես պարտադիր է հետաքրքրվել ամուսնույն գործերով, և ինչպես երևի' այս ֆորումի կանանց համընդհանուր կարծիքն է, օգնել նրան իր բարի խորհրդներով, որը իր ընտանիքի հանդեպ իր հոգատարության փաստն է:
Եվ փոխադարձաբար' ընդունել ու կիրարել ամուսնույն տված բարի խորհրդին: Իսկ միասին որոշել բարին ու վատը:
Լա՞վ եմ հասկացել մեր ֆորումի կանանց միտքը, թե' իմ ասածի հակառակ մտածողնե՞ր կան:
Իսկ ինչո՞ւ մեր տղամարդկանցից որևե մեկը մեզ չհակառակեց այս թեմայում: