Author Topic: Հերետիկոսությո&a  (Read 5677 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Հերետիկոսությո&a
« on: October 17, 2006, 06:47:34 PM »
Սիրելի հայ քրիստոնյաներ,
կարելի՞ է ձեզ հարցնել, ինչո՞ւ հայերեն չեք գրում: Արդյո՞ք ձեզ ոչ մի պահ վատ չեք զգում այն վայրկյանին, երբ ձեր ձեռքերը աղավաղում են հայոց լեզուն, այն մեծ սրբությունը, որ պարգևեց մեզ Ինքն Աստվածը սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով: Այն սրբությունը, որի շնորհիվ մի ամբողջ ազգ դարձավ քրիստոնյա, դիմակայեց նախադեպը աշխարհում չունեցող դժվարություններին ու հիրավի Քրիստոսի տանջանքներին, պահեց իր դեմքն ու իսկությունը, մաքրությունն ու արդարությունը:
Իզուր չէ, որ հենց այս բաժնում եմ բացել թեման, հենց այս բաժնի անվանմամբ:
Կներեք, բայց եթե մենք նույնիսկ այս փոքր հարցում ի վիճակի չենք նեղություն քաշելու, ժամանակ տրամադրելու, թեկուզ և նյարդեր զոհելու հայերեը չաղավաղելու ու չոչնչացնելու համար, եթե մենք նույնիսկ այս հարցում չունենք տարրական պատասխանատվության զգացում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ունենալ այլ շատ ավելի ծանր հարցերում պատասխանտվության զգացում և ինչպե՞ս պիտի խոսենք սիրուց, որն ինքնին ոչ այլ ինչ է քան հենց պատասխանտվության զգացում:
Ո՞Ւմ ենք խաբում: Ո՞Ւմ ենք վնսասում: Այդ ի'նչ մի ծանրակշիռ պատճառաբանություն պիտի բերենք մեր իսկ ծուլությանը:
Վայրի ոսոխը հային խփել է նախ և առաջ իր քրիստոնեության համար, և խփել է նախ և առաջ հայոց գրերին ու խաչին:
Հայ Եկեղեցում ծնված բոլոր սրբերը գրել են մեսրոպյան տառերով և այդ մեսրոպյան գրի շնորհիվ էլ սրբացել են:
Անկեղծ ասեմ,  շատ վիրավորված եմ զգում այս արհամարհանքի պատճառով, ուղղակի նյարդայինանում եմ երբ բացում եմ ֆորումը ու տեսնում ոնց է տրորվում լեզուն: ՈՒ քանի գնում, շատանում է այս միտումը:

Նորից հիշեցնեմ, այ սա շատ հարմար էջ է հայերեն գրելու համար  http://www.genocide.ru/translit/convert.html
« Last Edit: October 17, 2006, 09:42:21 PM by Satenik »

Mariam

  • Guest
Re: Հերետիկոսությ
« Reply #1 on: October 17, 2006, 11:21:54 PM »
 Satenik tjan,
Yerevakayir, te intshkan em tantjvum, hamakargitshe stipoghabar pokhel em, u nori vra, ankarogh em ogtvel hayeren tarerits: Ta intz metz tsav e pattjarum, havata intz: Portzel em mtnel ko aratsharkatz kaykum, intz tshehatshoghvets liuli haskanal u trvatz hnaravorutyunnerits  ogtvel: Mi tase ot heto, norits hamakatgitshe pokhelu em: Pari or kez:

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Հերետիկոսությ
« Reply #2 on: October 20, 2006, 01:15:26 AM »
Մարիամ ջան, անհամբեր կսպասեմ այն պահին, երբ կփոխես համակարգիչդ և մենք նորից կկարդանք քո հիասքանչ հաղորդագրությունները:
Ափսոս, որ մյուսները 31:) չարձագանքեցին այս մտահոգությանս: 

Mariam

  • Guest
Re: Հերետիկոսությ
« Reply #3 on: October 20, 2006, 06:12:55 AM »
Satenik, bayts tu karogh es grel mesropyan tarerov: Antznapes k'etaqrkqvei ko karziqe imanal EUTHANASIA-i masin:
Havelem, vor shat tjank em tapum hayeren sovorelu u uxxagrutyuns barelavelu hamar, i hargans zez u mer srperin: Sakayn, hazar neroghutyun katarazs antiv sekhalneri hamar: Yerpemn karogh enk kataryal tzeve votch aynkan partatir hamarel:
« Last Edit: October 20, 2006, 06:25:43 AM by Mariam »

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Հերետիկոսությ
« Reply #4 on: October 20, 2006, 07:53:47 PM »
Իհարկե կարող ենք, եթե այն երբեմն է, բայց երբ մասսայական է, ապա որակ է ստանում, այն էլ այնպիսի մի որակ, ավելի ճիշտ անորակություն, որ իսկի հարիր չէ Հայ Եկեղեցու կայքեջին: Սխալներով գրելը լրիվ այլ հարց է, ես էլ եմ սխալներով գրում, չնայաց աշխատում եմ ուղղվել:
Կգրեմ, Մարիամ ջան այն թեմայում, չնայաց բավականին զզվելի թեմա է:

Arsen

  • Guest
Re: Հերետիկոսությ
« Reply #5 on: October 21, 2006, 05:31:50 AM »
 35:)Ես արդեն աչք չունեմ,  43:)որ կարդամ լատիներեն հայերեն: Մանավանդ Մարիամինը 40:): Մարիամ ջան ինչո՞ւ չես լատիներենով չես գրում այնպես, որ գոնե հեշտ լինի կարդալ, օրինակ նայիր Պանտերայի, Մարոյի և Պետրոսի գրածներին, իրենց գրածը դեռ հեշտ է կարդալ, բայց ...