Սեռական դաստիրա

Started by Legna, October 13, 2006, 08:31:15 PM

Previous topic - Next topic

Legna

գրեթե համոզված եմ  այս  ֆորումում  քանի լավ մարդկան ցեմ ջղայանցնելու,այս հարցը բացելով նաև այստեղ,բայց դե եթե դեռ պատասխան չեմ ստացել,որը հուսամ կստանամ այստեղ,ինչպես կարող եմ չմտածել այս հարցի շուրջ 14:)
Ուզում եմ ինձ մի քիչ ժամանակ տրամադրեք և ասեք, սեռական  դաստիրակությունը այսօր պետք է մեր հայ ընտանիքների մեջ շոշափվի ,թե ոչ:
Արդյոք  ճիշտ է,լռել,կամ հեքիաթներ պատմել մեր երեխաններին,ինչ-ինչ հարցերի առկայության դեպքում,թե ասել այնպես ինչպես բնության կողմից կա,առանց ստելու:
Իհարկե էլի կարող եմ մյուս ֆորումների նման երկա-բարակ ինչ-որ բաներ գրել,բայց չեմ ուզում չարաշահել ձեր ժամանակը,արդեն գիտեք խոսքը ինչի մասին է,ուղղակի դուք էլ հայտնեք ձեր վերաբերմունքը և վերջապես խորհուրդ տվեք,ինչպես գրվել է  Աստվածաշնչում 28:)...


Հ.Գ.ներեղություն   ...  , որ ստիպված եք  այս թեման էլի կարդալ,դե գիտեք ումից եմ խնդրում  այն31:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Pantera

Legna jan, yete k'hetaqrqri qez im karciqe`...
karcum em, vor inch el lini` yerekhayi het anhrajesht e khosel serakan kyanqi masin. Uxxaki tarber tariqayin shrjannerum `informacianeri tarber tsavalnerov. Sakayn, karcum em, vor bacatrutyunn u khosqe petq e lini hnaravorin chapov irakanutyane mot ayl voch te` heqiatayin tesqov. Yerekhayin yerbeq petq che khabel.
Serakan dastiarakutyune shat karevor bnuyt e krum yerekhayi hogekan kyanqum. Ayd masin petq e jamanakin, zguysh u khelaci bacatrvi. U amena karevore` harkavor e da anel minchev poghocayin informaciayi nerkhujume. Yerekhan shat skhal patkeracum karogh e kazmel serakan kyanqi masin` skhal informacianer stanalov poghocic. Nra hogekane shat heshtutyamb karogh e vnasvel skhal informaciayic, vorn el tanum e depi poghocayin hetaqrqrutyunnern u dra tkhur hetevanqnere.
Nman u shat harcerum` yerekhayi het petq e tsnoghe zruci voch te vorpes mayr/hayr, aylev` vorpes enker, vorpisi yerekhan chamachi harcer taluc kam amoti zgacum chapri.

Mariam

Panterayi pataskhanin ktsem hetevyale:
Yerekhayin tevatz hartseri miayn pataskhanelov, u yerekhayi parameterkov, mimiayn iren mtavor u hogevor karoghutyunneri hamemat: Aysinkn' yerekhayi argelov:

Legna

Մարիամ  ջան ,կյանքը սիրողի մեջ մեկ բան ես գրել  ,սեռական դաստիրակության մասին, որ խնդրեմ այստեղ ավելի ծավալուն միտքդ կդարձնես  30:) 21:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Միշտ ընդգծել եմ այս բոլորի հիմքը' Սերը: Երբ աղջիկս' երեխաների աշխարհ գալու «ձևի» մասին առաջին հարցն է տվել, ընդգծել եմ հիմնականը. Աստծու' մարդկության տված օրհնությունը, տղամարդկանց ու կանանց միացնող սերը, որից է ծնվում երեխան: Միշտ ընդգծել եմ, որ բարի էր այս սերը, խոր, որ մեր մարմինը, ու մեր մարմնի ամեն մի մասը արժանի է մեծամեծ հարգանքի:
Պզտիկուց, աղջիկս մշտ հիացել է հղի կանանցով, գիտակցելով, որ մեծ խորհուրդ է կատարվում: Ու բնականաբար, մայր լինելն է դարձել նրա կյանքի նպատակը: «Ի՛նչ լավ բան է նոր արարած աշխարհ բերելը:»
Բայց երբեք չեմ ընդառաջել նրա հարցերին: Նա' է հարց տալիս: Ես արդեն նրան բացայայտել եմ ծաղիկների  համար դրությունը: Հասկացել է «արու» ու «էգ» օրկանների անհրաժեշտությունը: Բայց նա երկար ատեն կապ չտեսավ ծաղիկների ու մարդկանց միջև:
Ինձ թվում է' իր մտքի վրա բռնաբարություն կլիներ ամեն ինչ պարզել, երբ իր սեփական օրգանները դեռ պատրաստ չեն: Հակառակ ազդեցություն կունենար. նա կվախենար հետագայում ունենալիք սեռական կյանքից: Իրականում նա կարող է ըմբռնել միայն այն, ինչ համապատասխան է իր մարմնական ու հոգևոր զարգացմանը : Ավելին ասել վնասակար է, նա միայն վախ կառաջացնի այնտեղ, ուր Աստծու օրհնությամբ, ամեն ինչ բնական է ու վեհ:
Չխոսեմ, ամեն ինչ «շղեմաներով» հրամցնելու երեխաներին- պատանիներին: Դա միայն ծիծաղ կառաջացնի, ներքին վախ կամ այս սուրբ իրողության հետ խաղաղու ցանկություն, ու կանխահաս փորձեր կատարելու ցանկություն: Ձևով մը «պարտադրաբար» սեռական իրականությոան մասին ամեն ինչ մտքով իմանալը- երբ մարմինը հասունացած չէ, և հոգևոր զարգացումը զուգահեռաբար չէ մշակված, մարդկության պարգևած հրաշալի սեռականության ընբռնման աղավաղում կլինէր:
Եվրոպայում «Սեռական դաստիարակություն» պարտադիր առարկա է վարժարաններում, սեռանանության «բժշկացում» է կատարվում, անջատված' բոլոր հոգևոր չափանիշներից, որով միայն նա ստանում է իր լիուլի արժեքավորումը: Եթե հավելեմ, որ զուգահեռաբար «միասեռականությունը» բնական է համարվում, բոլոր հակաբեղմնվորման դեղերի «ուսուցումն» է կատարվում, նրանս սովորական ու անվնաս են համարվում, ու պատանիների « իրավունքների» մասին մեծ քարոզչություն է տեղի ունենում– խոսվում է նրանց բնական ու անբռնաբարելի «ազատության» մասին, ծնողների արտոնության ոչ-անհրաժեշտության մասին, դրանից մի այնպիսի վտանգ է ծագում, որից խուսափելու համար, նախընտրել եմ ապավինել այլուր:

Mariam

#5
Իմ աղջկա ինձ ուղղած բոլոր հարցերին հետևյալ կերպով եմ պատասխանել, շեշտադրելով հիմնական սերը, որով միանում են տղամարդն ու կինը: Նա էլ Եկեղեցում լսեց Աստվածաշնչի խոսքերը « Տղամարդը իր ծնողները կթողնի, ու կգնա իր կնոջ հետևից, և երկուսը մի մարմին պիտի լինեն:»
Թող սկզբին նա չիմանա, թե ինչ կոնկրետ ձևով է իրականանում մարմնական այս միացումը, բայց թող նրա մտքում հաստատ լինի, թե այս միացումը օրհնված է Աստուծո կողմից, թե նրա մեջ կայանում է մի մեծ խորհուրդ, որով Աստված սահմանել է սերնդափոխությունը, թող հաստատ իմանա, թե կնոջ ու տղամարդու փոխադարձ սիրո վրա է հիմնված մեր աշխարհը, ու հետո միայն, թող գուշակի թե ի'նչ ձևով է իրականանում սեռական կյանքը:
Կարծեմ, իմ բացատրությունների կարիք պիտի չունենա, խելացի աղջիկ է:
Երբեք չեմ պատասխանելու իր հարցին, որ վերաբերում է կնոջ ու տղամարդու մերձեցման ձևի մասին, բայց արդեն անհրաժեշտը գիտի կանացի օրգանների դերերի մասին' հղիանալու, հղիության ատեն և արգանդում երեխայի մեծացման համար կնոջ մարմնում ծառայող բոլոր օրկանների մասին: Տղամարդու մասին շատ զուսպ ենք, ու լինելու ենք:
Ուրեմն, եթե ամփոփեմ իմ վարվելակերպը այս խնդրում' երբ խնդրո առարկա երեխան աղջիկ է.
- սեռական հարաբերության ու տղամարդու օրգանների մասին նվազագույն բացատրությունը
- կանանց օրգանների մասին' կոնկրետ ու գիտական բոլոր գիտելիքներ հաղորդելը
- հակաբեղմնավորման դեղերի մասին, նրանց հակաբնական ու Աստվածաշնչի դասավանդության հակառակ ու հակաբարոյական լինելու հանգամանքի շեշտելը:
- շեշտել սեռական կյանկի գեղեցկությունը ու աստվածահաճո լինելը օրինավոր ամուսինների միջև:
- շեշտել բոլոր մոլորությունները, որոնք կապված են սեռական կյանքի հետ' պոռնկություն, գիջություն ու բոլոր շեղումները, որոնք խափանում են սեռական կյանքի հասունության հասնելը:
- Արթնացել սեռական կյանքի արտակարգ կարևորության ու սրբության զգացումը, որ մղելու է սուրբ նայվածքով ու վարմունքով մոտենալու նրան:

Իսկ երբ խնդրո առարկա երեխան տղա է, սեռական դաստիարակության գլխավոր պատասխանատվությունը հանձնվում է հո'րը, մոր խրատները վերաբերում են միայն սիրո հոգևոր ըմբռնման:

Հեղինե, շատ ծավալուն եղավ իմ պատասխանը, բայց չգիտենք քոնը:

Mariam

Հաւելեմ, որ մոր արգանդում երեխայի կազմվելու մասին խոսելիս, միշտ ընդգծում եմ Աստծու կողմից նրա տրված հոգու մասին, այսինքն Աստծու Սիրո մեջ երեխան արդեն մարդ է, Աստծու պատկերը դրոշմված է նրա վրա, ու Աստծու օրհնությունը հանգչում է նրա վրա ու նրանում:
Արդեն աղջիկս տարբեր պատկերացում չի ունենում, նա փառք է տալիս Արարչին այնպիսի հրաշալի ստեղծագործության ու հոգատարության համար: Երեխայի կյանքը հարգելը բոլորիս պարտականությունն է հենց մոր արգանդում:

Legna

Մարիամ  ինչ գրել եք ,իմ հոգով ու ուղեղով է  37:)
պարզապես ուզում եմ ավելացնել,որ սեռական դաստիրակություն ասելով մարդիկ  չհասկանան  անբարո կյանքի վառ գույներով , վերջին առավելություններով շարադրված թեմա: Սեռական դաստիրակությունը ըստ ինձ ,առաջին  խնդիրներից է ,որ պետք է մտահոգի այսօր  մեզ:
Հիմքը ինձ համար հենց ՍԵՐն է , այսինքն  սերը ինքը  իր բոլոր երանգներով:
Իսկ մայրությունը ...աաաաաա
Սրբություն, կյանքի իմաստ, հավերժություն,Ամենաաաան
էլ ինչպես ասեմ,Մայրությունը սա է իմ համար ,պլուս  ձեր մտքերը  21:)
հ.գ.հիմա մի քիչ  շտապ եմ,կներես Մարիամ ջան,որ  ուղեղս առողջանա  ,կփորձեմ ավելի գրագետ ու իմաստալից շարադրել մտքերս  32:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Ինչքա՛ն ես ինձ ուրախացրել քո պատասխանով: Քեզ ասեմ , որ մայրությունը նաև իմ աղջկա կյանքի նպատակն է: Երբ մարդիկ նրան հարց են տալիս իր «ապագայի» մասին, ապագայում ընտրած «ասպարեզի» մասին, նրա առաջ դնելով զանազան «փառավոր»զբաղմունքներ, միշտ էլ նա բոլոր «սին հույսերը» փարատել է մի խոսքով. «Ուզում եմ մայրի'կ լինել, հինգ երեխաների մայր:» Հավանաբար, այս հինգը կատարելության խորհդանիշ է Հռիփսիմեի համար:

Legna

ես էլ ասել  եմ  15245645 (շաաաաաաաատ) հատ  33:) 32:) սա էլ իմ կատարելության խորհրդանիշն է  43:)
չէ  հաա  14:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...