Author Topic: Պրոզելիտիզմ  (Read 14448 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Zonara

  • Guest
Պրոզելիտիզմ
« on: February 16, 2007, 11:17:23 PM »
Պրոզելիտիզմը նոր վտանգ չէ մեր եւ ընդհանրապես ուղղափառ եկեղեցիների համար: Կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիներ միշտ փորձել են մեզ դեպի իրենց կողմը քաշել: Կոմունիստական շրջանում սակայն իրենք գիտէին, որ չեն կարող ազատ քարոզոել եւ այս պատճառով չկաին մեր երկրներում, կամ եթե կային այնպես, որ մեծամասնությունը չգիտեր այդ մասին: Ազատությունից հետո ՀԱՅԱՍՏԱՆԸ որ դարեր ի վեր քրիստոնյա երկիր է հայ կաթոլիկների եւ բողոքականների կողմից հայտարարվեց միսսիոներական երկիր: Այսինքն իրենք պետք է գաին եւ մեզ քրիստոնյա դարձնոէին: Այս <<բարի>> մարդիք սակայն մոռանում են ավետարանում Սբ. Առաքյալի կողմից ասած եւ մինչեւ այսօր ուղղափառների համար օրենք դարձած այն ճշմարտությունը, թէ այնտեղ ուր քրիստոնեությունը արդեն առաքյալներից մեկի կողմից քարոզվել է, ինք չի ցանկանում երդալ եւ կրկին անգամ քարոզել ու ուրիշ սովորություններ ներդնել: Ինչեւիցե թէ կաթոլիկները եւ թէ բողոքականները ունեն շատ մեծ ֆինանսներ, որը իրենց առջեւ շատ մեծ դռներ է բացում, իսկ մենք, մանավանդ առտասահմանում ստիպված ենք լինում իրենցից <<ողորմություն>> խնդրել, լինի ֆինանսական հարցերում, լինի եկեղեցի տրամադրելու հարցերում եւ այլն:

Հետաքրքիր կլիներ այստդեղ մեր գաղափարները հայտնեինք այս նյութի շուրջ:

Mariam

  • Guest
Re: Պրոզելիտիզմ
« Reply #1 on: February 18, 2007, 05:20:32 AM »
Եթե աղանդների նման, Հայ կաթիլիկներն ու Հայ ավետարանչականները «առիթից» օգտվելով ՝ երկրաշարժից, աղքատությունից, Արցախի պատերազմից հետո շրջանում տիրող ծանր թշվառությունից ...ջանում են ներթափանցել երկրի մեջ ու ապականել Հայի հոգևոր աշխարհը - Շատ տխուր դեպքերի ականատես ենք եղել Արցախում, որի մասին խոսել եմ տարբեր թեմաներում այս ֆորումում -, ձեզ հետ ցանկանում եմ կիսել մի ուրախալի լուր. Ֆրանսիական «Ռեֆորմե» եկեղեցին վերանորոգում է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի եկեղեցին, հարկավ, նրան ՝Հայ Առաքելական Եկեղեցու հանձնելու մտադրությամբ:
Աղոթենք նրանց համար, ովքեր մաքուր սրտով են ցանկացել հայրենակիցներին օգնել ու որդիների նման մոտենալ ու հոգևոր պարտականությունը կատարել Մայր Եկեղեցու՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Պրոզելիտիզմ
« Reply #2 on: February 18, 2007, 07:15:45 AM »
Եթե աղանդների նման, Հայ կաթիլիկներն ու Հայ ավետարանչականները «առիթից» օգտվելով ՝ երկրաշարժից, աղքատությունից, Արցախի պատերազմից հետո շրջանում տիրող ծանր թշվառությունից ...ջանում են ներթափանցել երկրի մեջ ու ապականել Հայի հոգևոր աշխարհը - Շատ տխուր դեպքերի ականատես ենք եղել Արցախում, որի մասին խոսել եմ տարբեր թեմաներում այս ֆորումում -, ձեզ հետ ցանկանում եմ կիսել մի ուրախալի լուր. Ֆրանսիական «Ռեֆորմե» եկեղեցին վերանորոգում է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի եկեղեցին, հարկավ, նրան ՝Հայ Առաքելական Եկեղեցու հանձնելու մտադրությամբ:
Աղոթենք նրանց համար, ովքեր մաքուր սրտով են ցանկացել հայրենակիցներին օգնել ու որդիների նման մոտենալ ու հոգևոր պարտականությունը կատարել Մայր Եկեղեցու՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:

Մարիամ ջան, մկանն էլ բռնելու համար թակարդի մեջ մի կտոր պանիր են դնում, բայց չէ որ դա մկանը կերակրելու նպատակ չի հետապնդում երբեք:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

  • Guest
Re: Պրոզելիտիզմ
« Reply #3 on: February 18, 2007, 08:24:40 AM »
Ձեր հայացքը՝ ձեր Երկրում տեղի ունեցող անցուդարձի վրա ինձ համար ճշմարտություն է:
Ընդունում եմ ձեր սրբագրումը:

Նույնաժամանակ, աղոթելու եմ, որպեսզի բոլոր Հայ որդիները համախմբվեն Հայ Առաքելական՝ Մայր Եկեղեցու հովանու տակ:
Իմ ընտանիքում կա Հայ կաթոլիկ, Հայ ավետանչական, կար նաև Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ մնացածներ - հիմա՝ վերջինները իմ փոքրիկ ընտանիքն է:
Պապենական տան մեջ, ինչպիսի՜ անախորժ վիճաբանություններ տեղի էին ունենում... Վտանգված Արևմտյան Հայաստան խուժել էին «մարդասիրական նպատակներով» տոգորված միսիոնարներ, ու բոլորը խոստացել էին՝ կյանքի և ունեցվածքի ապահովություն տալ իրենց «համակրողներին»: Երևակայեք՝ Ֆրանսիա ապաստանած  Հայերը բաժան-բաժան եղան, ցրված՝ ըստ կրոնի: Ջմտածեցին պատմության գոնե այս դառն վերքը բուժելու անհրաժեշտության մասին...Դրա փոխարեն, բաժանման ահռելի մեղքը շարունակում են հիմա տարածել Հայրենիքում:
« Last Edit: February 18, 2007, 08:37:45 AM by Mariam »

Mariam

  • Guest
Re: Պրոզելիտիզմ
« Reply #4 on: February 21, 2007, 03:33:41 AM »
Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալու համար, թե ինչպիսի՞ դրդապատճառներ են մարդկանց մղում դեպի պրոզելիտիզմն՝ հոգևորսություն:

Zonara

  • Guest
Re: Պրոզելիտիզմ
« Reply #5 on: March 04, 2007, 11:25:00 PM »
Սիրելի Մարիամ,
ձեր հարցինբ բավականին դժվար է կոնկրետ պատասխան տալ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել` ժամանակը գիտի: Եւ իրոք ամեն մի ժամանակաշրջանում տարբեր պատճառներ ենք նկատում: Օրինակ իններրորդ դարում, երբ բուլգարները հույների կողմից քրիստոնեությունը ընդհունեցին, հռոմեացիները փորձեցին բուլգարներին իրենց կողմը տանել, լատինական ծես ներածել, չնայած որ եկեղեցական կանոնների համաձայն բուլգարիայի պարագայում Բուլգարիան արեւելյան Հռոմեական Կայսրության Պատրիարքի իշխանության տակ պետկ է գտնվեր, ինչը և հաստատվեց Պոլսո Ժողովի ընթացքին: Շատ ուրիշ օրինակներ կարելի է բերել, որոնք ցոյց են տալիս քաղաքականության դերը պրողելիտական գաղափարի համար: Եթե վերցնենք վերջին շրջանը, ապա կարելի է ասել, որ աղանդավորները, չնայած իրենց պնդումներին թէ ցանկանում են իրենց կարծիքով ճշմարիտ հավատքը անհավատներին կամ թերահավատներին պարզել, պրոզելիտիզմով ծառայում են միքանի անհատ անձերի շահերին: Համենային դեպս կարելի է ասել որ ոչ մի բարեպաշտ ցանկություն պրոզելիտիզմում չկա, այլ միայն պետության կամ որոշ անհատների շահեր: