Author Topic: Թուղթ ու գիր  (Read 28424 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Ashot

  • Guest
Թուղթ ու գիր
« on: February 27, 2006, 11:23:49 AM »
Բարև,
Ժողովուրդ ջան, տանս մեջ թուղթ ու գիր եմ գտել: Ի՞նչ անեմ, մի խորհուրդ տվեք:

Abegha

  • Guest
Re: Թուղթ ու գիր
« Reply #1 on: March 06, 2006, 10:43:44 AM »
Աշոտ ջան, ներող եղիր, որ ուշ ենք արձագանքում գրածիդ։
Մի հետաքրքիր բան արձանագրենք. այս թուղթ ու գիր ասվածը զարմանալիորեն հայկական երևույթ է։ Հետաքրքիր է, որ մյուս երկրներում կամ եկեղեցիներում նման բան չենք նկատում։ Ամեն դեպքում մյուսների մոտ էլ իրենց ձևերով են արտահայտվում այս բանդագուշակությունները։ Բայց ամեն դեպքում, եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա պետք է գիտենանք ճիշտ արձագանքել այս ամենին։ Աստված մեզ զենքեր և իմաստություն է տվել պայքարելու նման սնոտի երևույթների դեմ։ Եվ ճշմարիտ զենքերը Ավետարանն է, աղոթքը, առ Աստված անկաշառ հավատքը, խաչի զորության գիտակցությունը։ Եթե այս ամենը ունենք, ապա  ով էլ ցանկանա մեր դեմ չարիք գործել, Տիրոջը ապավինելով մենք կգտնենք Իր զորակցությունը և պաշտպանությունը։ Սև ուժերի դեմ պետք չէ պայքարել այդ ուժերի ընտրած ձևերով, այսինքն՝ եթե մեկը թուղթ ու գիր է անում, ապա չպետք է մտածել այդ թուղթ ու գիրը քանդելու մասին։ Շատերը նույն շփոթությամբ թուղթ ու գիրը քանդելու համար գնում են նույն թուղթ ու գիր անողների մոտ։ Սա նման է կրակի վրա յուղ լցնելուն։ Հետո մեր հավատքը չպետք է սահմանափակենք թուղթ ու գրերի և ինչ որ մանր-մունր սնոտի երևույթների մեջ։ Մեր հավատքը մեր հոգում է, և եթե մենք ամուր ենք մեր հավատի մեջ, թող հազար հոգի թուղթ ու գիր անեն, որովհետև այդ ամեն թուղթ ու գրերը ոչինչ են այն զորության առջև, որ ամեն անգամ եկեղեցի մտնելով և խաչակնքվելով գիտակցում է ճշմարիտ քրիստոնյան։
Քեզ գործնական խորհուրդ.
Նախ դեն գցիր այդ թուղթ ու գիրը, որ գտել ես տանդ մեջ,
Հետո գնա եկեղեցի և որևէ հոգևորականի խնդրիր թող «Պահպանիչ» աղոթք կարդան քեզ և ողջ ընտանիքիդ,
Երրորդ՝ Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներից անմիջապես հետո հոգևորական հրավիրիր թող գա տնօրհնեք կատարի՝ տունդ օրհնի, որ Աստուծո օրհնությունը միշտ ձեր տանը լինի։
Չորրորդ՝ ամեն կիրակի հաճախիր եկեղեցի՝ Սբ. Պատարագի՝ աղոթիր առ Աստված քո գործերի համար,
Հինգերորդ՝ օրվա ընթացքում Ավետարանից մի փոքրիկ հատված ընթերցիր։

Եթե այս ամենն անելու ուժ գտնես, ապա Պողոս առաքյալի նման կարող ես ասել. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»։

Քեզ ամենայն բարիք եմ մաղթում  13:)

Petros

  • Guest
Re: Թուղթ ու գիր
« Reply #2 on: March 07, 2006, 02:19:14 AM »
Աշոտ ջան, այդ "թուղթ ու գիր" կոչվածը եկ համեմետենք անեծքի հետ: Ինչ որ գրված է այդ "գրի" մեջ, նույն ձևով կարող են խոսքով ասել, այսինքն՝ անիծել: Սակայն ո՞ր մի Քրիստոսին հավատացող մարդն է մտածում և հավատում, որ այդ անեծքը կամ "գիրը" կազդի իր վրա: Կարծում եմ, որ՝ ոչ մեկը: Եվ, իսկապես, չի էլ ազդում: Եթե մարդ առավոտյան արթնանում ու խաչակնքվում է ու պաշտպանություն խնդրում Տիրոջից՝ ո՞վ կարող է վնասել իրեն. ո՛չ ոք: Եթե մարդ պարբերաբար մասնակից է լինոմ Սուրբ Պատարագներին՝ ո՞վ կարող է խանգարել իր հոգևոր հանգստոթյունը, ո՛չ ոք: Չեմ ուզում հերթով կրկնել Հայր Սուրբի տված խորհուրդները, միայն ուզում եմ նշել Տիրոջ ասածը, որ մեր հավատքի չափով մեզ կտրվի: Հիշեք, որ Աստված ողորմած է. խնդրեք Իրենից խաղաղություն և պաշտպանություն, և Նա կտա ձեզ: 

 13:)
« Last Edit: March 07, 2006, 05:05:53 AM by Petros »

Offline armush34

  • Newbie
  • *
  • Posts: 4
  • Rating: 0
Re: Թուղթ ու գիր
« Reply #3 on: February 07, 2008, 09:42:20 AM »
Barev tsez
Chgitem karogh em tsez xorhurdi hamar dimel, bayts shat anhangist em im yntaniqi het kapvats. Menq yntaniqov shat havatov enq  u voch mi angam vat u char baneri chenq havatatsel, sakayn aysor shat patahakan mi bani het arnchvetsinq, vor boloris xist anhangstatsrel e. Mer tany erku bartseri mejits gtel enq ayspes asats <tuxt u gir>. Lezus el chi pttvum nkaragrem , te inch enq gtel, vorovhetev misht heru enq exel ayt tesak banerits  u chenq havatatsel, te martik karogh en mer nkatmamb char linen. Hima chgitenq inch anenq, gushakutyunner anoghnerin misht datapartel enq u heru mnatsel, sakayn hima sa gtnelov, meronq mtatsum en, vor petq e gnan edpisi mi gusahki mot , <tuxt u giry> veratsnelu u imanalu, te ov e depi mez chary kametsoxy. Es sakayn vaxenum em u xndrum em ogneq u aseq inch karox enq anel u um dipel, ekexetsin inchov karogh e ognel ays depqum.



Մոդերատորի փոխակերպածը.

Չգիտեմ, կարող եմ ձեզ խորհուրդի համար դիմել, բայց շատ անհանգիստ եմ` իմ ընտանիքի հետ կապված:  Մենք ընտանիքով շատ հավատքով ենք ու ոչ մի անգամ վատ ու չար բաների չենք հավատացել, սակայն այսօր շատ պատահական մի բանի հետ առնչվեցինք, որ բոլորիս անհանգստացրել է: Մեր տանը երկու բարձերի միջից գտել ենք այսպես ասած <թուղթ ու գիր>: Լեզուս էլ չի պտտվում [որ] նկարագրեմ, թե ինչ ենք գտել, որովհետև միշտ հեռու ենք եղել այդ տեսակ բաներից ու չենք հավատացել, թե մարդիկ կարող են մեր նկատմամբ չար լինել: Հիմա չգիտենք ինչ անել. գուշակություններ անողներին միշտ դատապարտել ենք ու հեռու մնացել, սակայն հիմա սա գտնելով` մերոնք մտածում են, որ պետք է գնան էդպիսի մի գուշակի մոտ` <թուղթ ու գիրը> վերացնելու ու   իմանալու,   թե ով էդեպի մեզ չար կամեցողը: Ես սակայն, վախենում եմ ու խնդրում եմ օգնել ու ասել` ինչ կարող ենք անել և ում դի[մ]ել, Եկեղեցին ինչով կարող է օգնել այս դեպքում:  
« Last Edit: December 04, 2009, 12:57:32 PM by Masnaget »

Abegha

  • Guest
Re: Թուղթ ու գիր
« Reply #4 on: February 07, 2008, 10:05:45 AM »
Արմուշ ջան, նախ չգիտեմ ինչ եք գտել, որ մի բան ասեմ, բայց գուշակի դիմելով խնդիրը ավելի կբարդացնեք։
Գնացեք եկեղեցի, ընտանիքով, խնդրեք հոգևորականը թող «Պահպանիչ» աղոթք ասի ձեզ համար և օրհնի։ Զատկի տոնին հաջորդող օրերին հրավիրեք թող գա ձեր տունը օրհնի։
Աստվածային օրհնության առջև որևէ տեսակի «թուղթ ու գիր» կամ գուշակություն ի զորու չէ ներգործելու։ Ապավինեք Աստծուն և Նա ձեզ հետ կլինի միշտ։
« Last Edit: February 07, 2008, 10:08:52 AM by Abegha »

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: Թուղթ ու գիր
« Reply #5 on: July 16, 2009, 09:37:46 PM »
Թուղթ ու գրի վերաբերյալ կարճ կարելի է ասել, որ իր ձևով հանդիսանում է պրիմիտիվ սատանիզմի տեսակներից: Այնպես որ ցանկացած մեկի համար էլ պարզ է, թե ինչ հետևանք կարող են  ունենալ նրանց մոտ այցելությունները :