Author Topic: Եփրեմ Ասորին  (Read 4971 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Mariam

  • Guest
Եփրեմ Ասորին
« on: February 23, 2006, 12:45:20 AM »
Ձեզ բոլորիդ հանձնարարում եմ կարդալ Սուրբ Եփրեմ Ասորու՝ ավետարանների մեկնությունը: Այնքա՛ն լուսեղեն, լուսավոր գիրք է, լիքը՝ հավատի համար ամենապարզ ու ամենեն խոր լուսաբանություններով: Իմ քովը ունեմ նրա ֆրանսերեն թարգմանությունը, կատարված հայկական բնագրի վրա:
Սիրելի Պետրոս, նրա տված մեկնությունը՝ սուրբ Հովհաննու Ավետարանի մասին, սկսվում է քո հարցի անդրադարձումով.« Հիսուս, Բանն Աստուծո»: Ու հիանալի մեկնություն է: Լիքը իմաստությամբ ու հոգևոր ներշնչումով:

Petros

  • Guest
Re: Եփրեմ Ասորին
« Reply #1 on: February 23, 2006, 01:23:57 PM »
Մարիամ ջան, անչափ շնորհակալ եմ հուշումի համար, բայց մի ցավալի բան կա, ես չունեմ այդ գրքից: Մոսկվայում գրականությըւնը շատ թույլ է: 13:)

Mariam

  • Guest
Re: Եփրեմ Ասորին
« Reply #2 on: February 24, 2006, 08:04:36 PM »
Սուրբ Եփրեմ Ասորու գրքերի ռուսերեն թարգմանությամբ հավանաբար գտնես Մոսկովայում: Բայց լավ կլիներ, եթե մեկը նրա հայերենը գտներ, ու քեզ համար ընդօրինակեր, գոնե առաջին գլուխը:
Սուրբ Եփրեմ Ասիրին ծնված է մոտավորապես 306 թվականներին, Միջագետքի «Նիզիբ» քաղաքում: Երբ քաղաքը գրավվեց պարսիկների կողմից, հաստատվել է Էդես Քաղաքում, ուր սարկավագ եղավ: Նրա մասին շատ քիչ բան գիտեմ՝ «Բժիշկ, երաժիշտ ու բանաստեղծ, եղել է նույնաժամանակ՝ խոր աղոթասեր, որ իր ունեցած ամբողջ մշակույթը ծառայեցրեց իր խոկումներին, ու Աստվածաշունչը կարդաց իր մարդկային ու հոգևոր բոլոր հարստությունների միջով:» Այսպես է արտահայտվում Ֆրանսիացի կաթոլիկե վանականը, որ այս թարգմանությունը կատարել է:
Վստահ եմ, որ բազմաթիվ անբաժան - նախնական, եկեղեցիների բաժանումից առաջ- Եկեղեցու հայրերից շատերը մեկնաբանել են Սուրբ Հովհաննեսի Ավետարանը: Ու նաև ուղղափառ Եկեղեցու հայրերը, որոնց գործերը դյուրությամբ կգտնես Մոսկովայում:
Հաջողությո՝ւն քեզ: Եթե անհնարին լինի քեզ հետաքրքրող մեկնաբանություն մը գտնել, խոստանում եմ, բարեկամի մը օգնությամբ ուղարկել այս գրքի առաջին գլխի հայերեն պարզ «թարգմանություն» մը:
« Last Edit: February 24, 2006, 08:44:21 PM by Mariam »

Petros

  • Guest
Re: Եփրեմ Ասորին
« Reply #3 on: February 25, 2006, 01:43:59 PM »
Անչափ շնորհակալ եմ պատրաստակամության համար Մարիամ ջան:

 13:)