Author Topic: Ծանուցում  (Read 9657 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Ծանուցում
« on: May 14, 2005, 01:11:37 am »
Եթե հարցեր ունեք հոգևորականներին, գրե՛ք։

Հուսանք գտնվեն հոգևորականներ, որոնք կարդալով Ձեր հարցը ցանկանան արտահայտվել և պատասխանել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline xp

  • Newbie
  • *
  • Posts: 10
  • Rating: 0
Re: Ծանուցում
« Reply #1 on: April 02, 2006, 02:47:28 am »
Acqis es zhoxovurd@ enqan e xeloqacel, vor harcer chunen ajlevs[/color] 14:)
 28:) 21:)

************************************
« Last Edit: September 20, 2009, 01:59:56 pm by Masnaget »

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ծանուցում
« Reply #2 on: January 27, 2007, 06:41:24 am »
Ուշացումով, բայց մեծագույն սիրով միանում եմ հոգեշնորհ հայր սուրբերի սիրալիր պատրաստակամությանը` հնարավորությանս համեստ սահմաններում օգտակար լինել բոլորիդ:  30:)
MONK` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան սարկավագ 21:)
« Last Edit: January 27, 2007, 06:44:25 am by MONK »
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Ծանուցում
« Reply #3 on: June 07, 2009, 03:05:56 am »
Ցավով պետք է նշեմ, որ այս բաժնում հոգևորականները ակտիվ չեն և շատերի հարցերին չեն պատասխանում։
Տարբեր պատճառաբանություններով տրված հարցերը նրանց կողմից մնում են անպատասխան, ուստի խնդրում եմ առայժմ ձեր հարցերով չծանրաբեռնել այս բաժինը, մինչև որ որևէ հոգևորական գոնե կարճատև ուշացումներով հանձն առնի պատասխանել հարցերին։

Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է հոգևորականների համար արտահայտելու Եկեղեցու դիրքորոշումը մարդկանց հուզող տարաբնույթ հարցերի շուրջ, հատկապես եթե հաշվի առնենք, որ շատերը հիվանդության, տարածության և այլ պատճառներով առիթը չունեն ուղղակի իրենց դիմելու։
Մենք այս հնարավորությունը նախաձեռնել ենք, ուստի մնում է, որ իրենցից որևէ մեկը ցանկություն արտահայտի։
Երբ այդ ցանկությունը լինի,նորից կծանուցենք բոլորին, որ շարունակեն իրենց հարցերը տալ այս բաժնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ծանուցում
« Reply #4 on: June 15, 2009, 05:51:18 am »
Վերջին շրջանում ես բավականին նեղացրել եմ ինտերնետում իմ ակտիվության սահմանները: Լուսամուտ էլ գրեթե չէի մտնում, քանի որ այստեղ բավականին հոգևորականներ կան գրանցված: Ցավում եմ տեսնելով, որ այս բաժինը մի քիչ անուշադրության էր մատնված: Ես խոստացել էի, որ պատասխանատվություն կվերցնեմ կոնկրետ այս բաժնում հարցերի պատասխանելու, իսկ ես իմ խոստումները չկատարելու սովորություն չունեմ: Մինչ այս եղած բոլոր հարցերին, ինչքանով որ նկատեցի, լավ թե վատ պատասխանել եմ: Բայց շուտով ես երկարատև բացակայություն եմ ունենալու ինտերնետից. մոտ օրերս աչքերս պիտի վիրահատեմ, իսկ հետո բանակային ծառայությամբ կզբաղվեմ: Քանի դեռ այս բաժնում կրկին հոգևորականներ չեն հայտնվել, խորհուրդ կտայի հարցերը քննարկել այլ բաժիններում: Հարգարժան Ադմինը միանգամայն կոմպետենտ է և ի զորու է քննարկումներին լիարժեք մասնակցություն բերել: Կարծում եմ մեծ օգտակարություն կբերի նաև Մասնագետը: Վստահություն հայտնում եմ, քանի որ երկուսի մասին էլ բավարար ճանաչողություն ունեմ:
Ամենայն բարիք ձեզ: :)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Ծանուցում
« Reply #5 on: June 16, 2009, 05:50:53 am »
Թանկագին Մոնկ, քեզ հաջող վիրահատություն և առողջություն եմ մաղթում։
Հոգևորականներից ևս երկուսը իրենց պատրաստակամությունն են հայտնել, սակայն կարծես դժվարություն ունեն հայերեն գրելու։ Սպասենք–տեսնենք, թե ինչ կստացվի։
Ամեն դեպքում, Մոնկ, եթե հետագայում, թեկուզ փոքր ժամանակահատվածով, ցանկություն ունենաս մտնել այստեղ, ապա կարող ես ֆորումի գործիքներն օգտագործել և նշում կատարել՝ այս բաժնում բացվող նոր թեմաների և պատասխանների մասին նամակներ ստանալով քո էլ. հասցեի վրա։ Այդպես նաև համակարգչի առջև շատ ժամանակ չես վատնի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ծանուցում
« Reply #6 on: December 01, 2009, 12:12:54 pm »
Թանկագին Մոնկ, քեզ հաջող վիրահատություն և առողջություն եմ մաղթում։
Հոգևորականներից ևս երկուսը իրենց պատրաստակամությունն են հայտնել, սակայն կարծես դժվարություն ունեն հայերեն գրելու։ Սպասենք–տեսնենք, թե ինչ կստացվի։
Ամեն դեպքում, Մոնկ, եթե հետագայում, թեկուզ փոքր ժամանակահատվածով, ցանկություն ունենաս մտնել այստեղ, ապա կարող ես ֆորումի գործիքներն օգտագործել և նշում կատարել՝ այս բաժնում բացվող նոր թեմաների և պատասխանների մասին նամակներ ստանալով քո էլ. հասցեի վրա։ Այդպես նաև համակարգչի առջև շատ ժամանակ չես վատնի։
Ուշացումով անչափ շնորհակալ եմ, Ադմին ջան  21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Ծանուցում
« Reply #7 on: April 14, 2011, 12:05:16 pm »
Նկատի ունենալով, որ «Հարցեր հոգևորականներին» բաժնում հնչում են հարցեր, որոնց պատասխանում են միայն հոգևորականները, սակայն մյուս մասնակիցները ևս ցանկանում են անդրադառնալ այդ հարցերին ոչ թե որպես հարց տվող, այլ նաև տեսակետ արտահայտող, այսինքն` մյուսները ևս ցանկանում են անդրադառնալ հնչած թեմաներին, ուստի որոշեցինք այն թեմաները, որոնց պատասխանները թեման բացող անձը ստացել է, տեղափոխել համապատասխան բաժին, որպեսզի այդ հարցին իրենց կարծիքները կամ տեսակետները արտահայտեն նաև մյուսները:
Կարծում ենք նաև ճիշտ և պատշաճ կլինի, որ մյուսները համբերությամբ սպասեն մինչև հոգևորականներից մեկը պատասխանի հարցին, այլապես հարցերն ու թեմաները խառնվում են: Երբեմն էլ հարցի առնչությամբ մյուսների կանխակալ տեսակետները կարող են պատճառ դառնալ, որ հոգևորականն այլև չանդրադառնա հարցին, ուստի առավել ևս ճիշտ կլինի սպասելը:
Let's open the window of our soul and let the light enter our souls