Author Topic: Հայերեն լեզու  (Read 16443 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Mher

  • Guest
Հայերեն լեզու
« on: December 17, 2005, 01:42:09 PM »
իՆՉՔԱՆ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆՔԱՆ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ: Սակայն առանց լեզվի ճկուն իմացությանը, դժվար է ըմբռնել ամեն ինչ: Իսկ մեր լեզուն հայերենն է, որին, ցավոք, գերազանց չեմ տիրապետում 6:):

... թե մորդ անգամ մտքիցդ հանես,
քո ՄԱՅՐ  ԼԵԶՈՒՆ չմոռանաս:



Mher

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #1 on: December 17, 2005, 01:47:49 PM »
Վերջերս ֆորումն էի ամպոպում ու հանդիպեցի մի անծանոթ բառի "զավեշտ": Դա ի՞նչ է նշանակում և ի՞նչ արմատներից է կազմված:
« Last Edit: December 17, 2005, 01:51:08 PM by Mher »

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Հայերեն լեզու
« Reply #2 on: December 17, 2005, 05:17:35 PM »
Զացեշտ - կատակ, ծիծաղաշարժ խոսք, ծիծաղաշարժ արարք, êóðü¸ç, íàñìåøêà.

Ashxen

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #3 on: December 18, 2005, 01:43:31 AM »
     Սիրելի ֆորումցիներ, նկատել եմ, որ ֆորումում հաճախ է կրկնվում հեևյալ քերականական սխալը.
     (որպես օրինակ)
     "...իմ  գրիչս", "իմ տատս": Ընդհանրապես սրանք թույլատրելի են խոսակցականում, որոշ բարբառներում, և սա որպես կանոն է արևմտահայերենում: Բայց արևելահայերենում սա սխալ է կիրառել:
     Ճիշտ ձևն է.
     "... իմ գրիչը", "իմ տատը" կամ "գրիչս", "տատս":

Սիրով՝ Աշխեն:
;D
 
« Last Edit: December 19, 2005, 03:12:25 PM by Ashxen »

Petros

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #4 on: December 21, 2005, 03:28:32 AM »
Աշխեն, իսկ ուղղակի և անուղղակի խոսքի մասին ի՞նչ կարող ես գրել: նրա կետադրությունը, ճիշտ օգտագործելը և այլն...   
12:)

Mariam

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #5 on: December 21, 2005, 03:52:52 AM »
Սիրելի Աշխեն,
Հայերենը շատ ուշ եմ «սովորել», սկսել եմ մտերմանալ արևմտահայերենի ու անցել արևելահայերենի...Ինձ հետ շատ գործ կունենաս, բայց միշտ երազել եմ ուսուցչուհու մը մասին, որ մայրական հոգատարությամբ ու համբերությամբ ինձ սովորեցնի այս սքանչելի լեզվին գաղտնիքները: Ներողամիտ եղիր: Դիտողություններդ սիրով ու ուրախությամբ կընդունեմ:
« Last Edit: December 21, 2005, 03:57:05 AM by Mariam »

Petros

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #6 on: December 21, 2005, 10:29:17 AM »
Ի՞նչ է նշանակում "տխեղծ":
 28:)
« Last Edit: December 21, 2005, 11:29:57 AM by Petros »

Ashxen

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #7 on: December 21, 2005, 02:31:41 PM »
Աշխեն, իսկ ուղղակի և անուղղակի խոսքի մասին ի՞նչ կարող ես գրել: նրա կետադրությունը, ճիշտ օգտագործելը և այլն...

Մեջբերվող խոսք

Մեջբերվող խոսքը բաժանվում է երկու խմբերի՝
1. Ուղղակի խոսք;
2. Անուղղակի խոսք:

1.Ուղղակի խոսքը մեջբերված այն խոսքն է, որը ներկայացվում է բառացիորեն, նույնությամբ:

2.Անուղղակի խոսքը ուրիշի ասածը ներկայացնում է պատմողաբար, բնականաբար՝ կատարելով քերականական ձևերի փոփոխություն:

1. Ուղղակի խոսքը կազմված է երկու մասերից՝
1.1. Հեղինակի խոսք;
1.2. Ուրիշի խոսք:
Առանձին-առանձին կետադրվում են թե՛ հեղինակի խոսքը, թե՛ ուրիշի խոսքը:
Հեղինակի խոսքը կարող է լինել
ա) նախադաս;
բ) միջադաս;
գ) վերջադաս:
Օրինակ (ա)՝
Թագավորն ասաց.
-Հողը մեծ ուժ է:
Օրինակ (բ)՝
-Հողը,- թագավորն ասաց,- մեծ ուժ է:
Օրինակ (գ)՝
-Հողը մեծ ուժ է,- ասաց թագավորը:

Ինչպես երևում է վերոհիշյալ օրինակներից, հեղինակի նախադաս խոսքը ուրիշի խոսքից անջատվում է միջակետով, իսկ ուրիշի խոսքը գրվում է նոր տողից և գծիկով: Հեղինակի միջադաս և վերջադաս խոսքերը ուրիշի խոսքից անջատվում են ստորակետ-գծով:
Եթե ուրիշի խոսքը մտացական է, ներքին խոսք է՝ կետադրվում է չակերտներով:
*Չակերտները բացվում են ուրիշի խոսքից առաջ, փակվում այնտեղ, ուր ամբողջությամբ ավարտվում է ուրիշի խոսքը:
Օր.՝
Թագավորը մտածում էր. "Հողը մեծ ուժ է":
* "Հողը,- մտածում էր թագավորը,- մեծ ուժ է":
"Հողը մեծ ուժ է",- մտածում էր թագավորը":

Ուրիշի խոսքը կետադրվում է միայն բութով, եթե այն շատ կարճ է, արտահայտված է մեկ բառով:
Օր.՝
Աշակերտը պատասխանեց՝ գրում եմ:
Մեկ բառով արտահայտված կարճ խոսքը կետադրվում է գծիկով, եթե ներկայացվում է երկխոսություն:
Օր.՝
Տղան ասաց.
-Սիրում եմ:
Աղջիկը պատասխանեց.
-Ես էլ:
Տղան հարցրեց.
-Իսկապե՞ս:
Աղջիկը պատասխանեց.
-Անշո՛ւշտ:
   
Նշանավոր մարդկանց ասածը կետադրվում է չակերտներով:
Օր.՝
Թումանյանն ասել է. "Ամեն բառը մի աշխարհ է":


Անուղղակի խոսքը դեռ կավելացնեմ, Սիմոն:

Ashxen

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #8 on: December 21, 2005, 02:41:52 PM »
Ներողամիտ եղիր:

Մարիա՛մ, քո՛ւյրս, ես այդպես էլ հասկացա, որ դու սփյուռքից ես: Ես դրա համար նշեցի, թե դա որ դեպքում է օգտագործվում, որում՝ ոչ: Այդ ես պիտի ներողություն խնդրեմ քեզանից և ոչ դու՝ ինձանից:

Ինչ վերաբերվում է օգնությանը, ապա հնարավորությանս չափով օգնությունս կցուցաբերեմ մեծ սիրով:

Ashxen

  • Guest
Re: Հայերեն լեզու
« Reply #9 on: December 21, 2005, 02:48:13 PM »
Ի՞նչ է նշանակում "տխեղծ":
 28:)

Տխեղծ - տգեղ, տձև, արատավոր, այլանդակ:  Рахит.