Author Topic: Հայկական սարսափ  (Read 3271 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Հայկական սարսափ
« on: October 25, 2011, 02:34:57 AM »

Վերջերս հերթական անգամ գտնվում էի հայ-վրացական սահմանի անցակետի մոտ և նկատեցի, որ հայկական կողմից սահմանին են մոտեցել մոտ տաս մարդատար ավտոբուսներ, որոնց դիմային ապակու գրությունը հուշում էր ուղևորության ուղղությունը դեպի Ստամբուլ: Մինչ պիտի տեղի ունենար սահմանային քաշքշուքների գործընթացը, ավտոբուսների ուղևորների համար ժամանակահատվածը մի քիչ օդափոխվելու ու դադար առնելու համար շատ հարմար էր, բայց... մեր աչքերի առջև բացվեց դադար առնելու ոչ սովորական մի տեսարան: Տեսարանն այնքան գռեհիկ էր, որ նույնիսկ կասկած առաջացրեց, թե մասնակիցները կարող են օտարերկրյա տուրիստական խումբ ներկայացնել: Նրանց հայ լինելու մասին անգամ չէի էլ ուզում պատկերացնել: Բայց արի ու տես, որ մեքենայի ապակին իջեցնելուց հետո իմ ականջին հասան աղավաղված հայերենի հնչյուններ... հիասթափությունս, ափսոսանքս, զզվանքս ու այլ բացասական զգացմունքներիս միախառնումն ավելի ներազդեց վրաս, քան կարող էր պատահել, եթե մի հոլիվուդյան սարսափ ֆիլմ դիտեի: Ցավոք սրտի ֆիլմը վավերագրական էր, իսկ հեղինակներն ու դերասանները հայեր, ավելի ճիշտ՝ աղավաղված հայերենով խոսող մարդիկ:
Վերջապես ներկայացնեմ բուն տեսարանը կամ էլ մեր սարսափ վավերագրականի սյուժեն. օդափոխվողների մոտ ութսուն տոկոսը կանայք ու երիտասարդ աղջիկներ էին, որոնց գրեթե յուրաքանչյուրի ձեռքին առկա էր օդափոխման զզվելի միջոց ծխախոտը... քիչ անց գործի դրվեց լիցքաթափման մյուս միջոցը՝ գարեջուրն ու սպիրտային այլ խմիչքներ... այս ամենն ուղեկցվեց վրաց սահմանապահների հետ նրանցից մի քանիսի լկտի ու քաղքենի պահվածքը սահմանային ստուգումների հետ կապված, ինչն ի դեպ կատարվում էր շատ քաղաքակիրթ ու պատշաճ մակարդակով: Այսպիսի հավաքածուի տասնյակ ավտոբուսներ ուղևորվում են Թուրքիա՝ այնտեղ էլ հայերեն խոսելու տխուր փաստի առկայությամբ: Այս ֆիլմի հանգուցալուծումը Ստամբուլում երևի մոտավոր պարզ է բոլորիս համար...
Սույն ողբերգության մեղքի բաժինը կրում ենք բոլորս, ամենքս ուրույն մասնաբաժնով...
...երանի նրանք չխոսէին հայերեն

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Հայկական սարսափ
« Reply #1 on: October 26, 2011, 08:03:06 AM »
Այս ամենի հիմնական պատճառը անհավատությունն է, Աստծուց հեռանալը, ոչ ճիշտ քարոզչությունը, մարդկանց մեջ Աստծո երկյուղի բացակայությունը: Եկեղեցու հովիվները պիտի իրենց անձով օրինակ լինեն մարդկանց, այլ ոչ թե գայթակղության պատճառ: Ինչպես կարող են քարոզել ծխելու դեմ, եթե եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից շատերն են ծխում: Չե որ միայն սեփական անձով օրինակ ծառայելու դեպքում է քարոզչությունը տեղ հասնում:
Ցավոք, շատ ենք հեռացել հայրերից: Այս ամենի դեմն առնել կլինի միայն այն դեպքում, երբ շտկվեն եկեղեցու ներքին թերությունները: