Կանանց վերաբերյալ

Started by Mariam, January 07, 2006, 10:52:44 PM

Previous topic - Next topic

Mariam

#10
Պե՞տք է կիրարկենք ամբողջ հրեական օրենքը, և պիղծ համարել անասուններն ըստ Ղեւտական 11 – դա հակասում է Նոր Կտակարանին ու քրիստոնյս առաջին իսկ համայնքներում կիրարկվածին - , կանանց՝ որդեծնությունից հետո ,Ղեւտ. 12, ընդունե՞լ բորոտության ու մաշկի հիվանդությունների վերաբերյալ մաքրության կամ անմաքրության պարագաները Ղեւտ. 13 :
Հետաքրքիր է ուսումնասիրել  Հրեական կրոնի հետ Հայ Եկեղեցու ունեցած կապերի և նմանությունների ու տարբերություների փոփոխությունը դարերի ընթացքին: Ե՞րբ և ի՞նչ ոլորտներում  հրեական օրենքն է տիրապետել, ե՞րբ՝ քրիստոնեական Խոստումը:
Թլփատության մասին, բավական է կարդալ սուրբ Պողոսի հորդորները: Օրինակ Գաղատ 5,1.« Ուրեմն պի'նդ կացէք եւ վերստին ծառայութան լծի տակ մի' մտէք: Ահա'վասիկ ես՝ Պողոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի:» և բազմաթիվ այլ հորդորներ:
Սննդի արգելքների վերացման համար՝ սուրբ Պետրոսի տեսիլքն ու հեթանոսների ընդունումը նոր Եկեղեցում Գործք 10-ում:
Ըստ իս, սուրբ Մարգոսի և սուրբ Ղուկասի Ավետարաաններում արյունահոսությամբ տառապող կնոջ մասին նշված այս դրվագը նշանակալից է: Չեմ ցանկանում խոսքս ավելացնեմ Հիսուս Քրիստոսի նշանակալից արարքի, վարվելաձևի ու գուրգուրանքով լի Խոսքի մասին: Բավական է ինձ Նրա անհուն Սիրո մասին մտածել ու ունեցածս վստահությունը Նրա վրա հիմնել:
Զարմանալիորեն Հայերը բծախնդրորեն պահել են միայն...կանանց վերաբերող արգելքները:


Satenik

#11
QuoteԱվելացնեմ, որ կնոջ տասներկու տարվա արիւնահասությունը ուրիշ հիվանդություն չէ քան մեր երևակայածը:
Մեր երևակայածը ո՞րն է՝ դաշտա՞նը: Եթե այո, ապա դա ամենևին էլ դաշտան չի եղել, այլ լուրջ հիվանդություն: Դաշտանը հիվանդություն չէ, այլ նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է:
Որքան էլ դա մեկնաբանվի այնպես ինչպես մեկնաբանվում է քո գրքում, մենք չենք կարող չհասկանալ, որ 12-տարիանոց արյունահոսությունը դաշտան չէ: Պարզ գրված է. "որ տասներկու տարուց ի վեր  արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որևէ մեկից ԲԺՇԿՈՒԵԼ": Այսինքն դիմել է բժիշկների, բայց նրան չեն կարողացել բժշկել: Այդ պատմության սկիզբը ըստ Ղուկասի, որ դու գրել էիր քո խոսքերով, պարզ ասում է. "Մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից և չնայաց իր ամբողջ ունեցածը բժիշկների վրա էր ծախսել, ու ոչ մեկը չէր կարողացել բժշկել նրան, հետևից մոտեցավ և դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին: Նույն վայրկյանին արյունահոսությունը դադարեց:": Նույն պատմությունը ըստ Մարկոսի 5:25. "Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից: Նա շատ նեղություն էր քաշել բժիշկների ձեռքից, վատնել էր իր ամբողջ ունեցածը, բայց օգուտ չէր տեսել. ընդհակառակը, հիվանդությունը ավելի էր վատթարացել:"

- ես միքիչ փորփրեցի համացանցում և որքան հասկացա հին հրեական լեզվում "դաշտանի" և "արյունահոսության" համար նույն բառն է օգտագործվել: Շատ ազգեր կան, որ չունեն այս բառի իրենց համարժեքը, զարմանալի չէ:
-չէի ուզի ինձ վրա մեկնաբանողի դեր առնել, աղանդավորի պես, բայց այդ մեկնաբանության հետ համաձայնելը դժվար է:
-ինչո՞ւ ես ֆրանսերեն մեկնաբանություններից օգտվում, Մարիամ, կարող է այն տարբեր լինի հայկական մեկնաբանությունից: Ես ցավոք չունեմ որևէ մեկնաբանություն տանը, բայց Նոր Կտակարանիս վերջում մի բառարան կա, որտեղ "արյուն" բառի տակ գրված է "կյանքի խորհրդանիշ", իսկ "թափված արյունը" նշանակում է "սպանություն":

Quote from: Mariam on January 11, 2006, 10:53:39 PM
Զարմանալիորեն Հայերը բծախնդրորեն պահել են միայն...կանանց վերաբերող արգելքները:
???Մարիամ, զգուշացիր սուտ վկայություններից...

Mariam

Սաթենիկ,սիրելի քույրիկ, քեզ չեմ հասկանում: Արյունահոսութեամբ տառապող կնոջ չե՞ս հանդիպել: Ի՞նչ անենք: Նրան արգելենք հաղորդվել ու Հիսուսի մոտենալ:
Ծննդյան օրը, քանի՞ կին ու տղամարդ է նեղացել քահանայի այս խոսքերի պատճառով: Չե՞ս մտածում, որ գործունյա կինը, մտավորական կինը, բազմազբաղ ու աշխույժ մայրերը և նրանց կին ու մայր հարգող տղամարդիկ կարող են զարմանալուց ավելի՝ գայթակղել այնպիսի խոսքերի պատճառով:

Mariam

Ղեւտական գրքում թվարկվել են անմաքրության պարագաները, ու տղամարդկանց սեռական անմաքրության պարագաներից հետո, նշվում են կնոջ սեռական անմաքրության պարագաները, որոնց շարքին՝ կանոնավոր թե անկանոն դաշտանը: Միայն արյունահոսության դադարեցումից եօթը օր հետո, կինը համարվում է մաքուր ու ութերորդ օրը անհարժեշտ է որ ծես մը կատարվի քահանայի կողմից:
Ո՞վ եմ, որ Աստծու կարող եմ ասել. վատ է ու թերի Քո ստեղծագործությունը, որի պատճառով արգելված է ինձ հաղորդվել այս կամ այն օրերին:
Հիսուս Քրիստոսի վարմունքը, Նրա ամբողջ քարոզությունը և կյանքը փաստեց, որ մեղքից բացի Նա՝ Սուրբը անմաքրության պարագա չէր ճանաչում: Բայց Նա մեզ հայտնաբերեց ՄԵՂՔԸ իր ամբողջ տգեղության ու սարսափելիության մեջ, քողազերծեց  մեղքը որ անասնացնում է մարդուն, նրան զրկում իր աստվածային պատկիրից:
Ի՞նչ ասենք երբ Նա՝ Փրկիչը ընդունեց արյունահոսությամբ տառապող կնոջը, որի մարմնից արյունը հոսուն էր ոչ միայն դաշտանի ատեն, այլ համարյա բոլոր օրերին, երբ նա քիչ թե շատ հոգնեցնում է իր մարմինը - ու կինը դատապարտված է ամեն օր հոգնեցնել իր մարմինը -, երբ բավական լավ չի սնվում, կամ քնում, ու մնում է տկար ու հոգնած վիճակում: Տերը ընդունեց կնոջը ,և նրա բժշկելուց առաջ, անմաքրությունը վերցրեց Իր ազատարար Խոսքով ու Սիրով:
Սուրբ Հաղորդությունը մերժել տալ մարդկանց շատ ծանր որոշում է, ծանր հետևանքներով, Աստուծո առաջ առնված ծանր պատասխանատվություն է: Պարզապես հարց եմ տալիս. այս արգելքը ի զորո՞ւ է Հայ Եկեղեցում: Խիղճս պահանջում է որ իմանամ Եկեղեցու կարգը:


Satenik

Ես էլ դա եմ ասում, Մարիամ ջան: Սկզբից իմանանք, հետո նոր մեր կարծիքը հայտնենք: ;)

Abegha

Ես ձեր բացած այս թեմայի շուրջ շատ բան չեմ կարող ասել, բայց այս երկու օրը մի քիչ անդրադարձա և նայեցի որոշ կանոններ։
Նախ ասեմ, որ այս երևույթը միայն Հայ Եկեղեցուն հատուկ երևույթ չէ, այլ գործել է Ընդհանրական Եկեղեցու ժամանակաշրջանում, այսինքն՝ մինչև 5-րդ դար, և Սբ. Բարսեղ Կեսարացին, որ Ընդհանրական Եկեղեցու հայրերից է, հատուկ կանոն ունի այս արգելքի մասին (կ. 1052)։
Բացառված չէ, որ այս կանոնը գործում է նաև մյուս ուղղափառ եկեղեցիներում։
Հավելեմ, որ վերջին հարյուրամյակում Հայ Եկեղեցին պաշտոնապես որևէ արձանագրության մեջ չի արտահայտվել այս հարցի շուրջ։

Abegha

Quote from: Mariam on January 07, 2006, 10:52:44 PM
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հաղորդվելուց առաջ, սպասող կանանց անընդհատ հարց տրվել է.« Ծոմ պահե՞լ ես, խոստովանվե՞լ ես, երեխան մկրտվե՞լ է»: Արդեն բացատրել եմ, թե ինչու այնպիսի հարց տալը, երբ հավատացյալը մոտենում է իր Աստուծո, վիրավորական է ու անտեղի: Ամենալուրջ կերպով աղոթում ենք մեր հոգևորականների համար, երբ նրանք հաղորդվում են, ու նրանցից ակնկալում ենք նույն հարգանքը մեր նկատմամբ:
Երբեմն մարդուն հարցնում ես՝ խոստովանե՞լ ես, և պարզվում է մարդը նույնիսկ գաղափար չունի խոստովանության մասին, այսինքն՝ թե ի՞նչ է խոստովանությունը, Հաղորդությունը։ Բնականաբար նման դեպքերում պետք է հարցնես, որպեսզի հստակ լինի՝ այդ մարդը գիտակցո՞ւմ է, թե ինչի է մոտենում։

Mariam

Շփոթվում եմ, հայր սուրբ: Որովհետև կան ուրեմն այնպիսի երկրորդական թվացող կանոններ, որոնք չեն վերաբերում հավատին, սակայն կարող են բաժանման պատճառ լինել քրիստոնյաների միջև: Ապավինում եմ սուրբ Պողոսի ՝Գաղատացիներին ուղղված հորդորի մեջ: Գաղատ. գլուխ 3 և 4 :
Հույսի դուռ է բաց մնացել, երբ ճշտում եք, թե մեկ հարյուրամյակից ի վեր, Հայ Եկեղեցին չէ արտահայտված այս մասին: Մի կարգ է, որը իսկապես կարող է շատ շատերի մեջ շփոթություն առաջացնել, ու հեռացնել մեր ժամանակակիցներից շատ շատերին:

Abegha

Quote from: Mariam on January 15, 2006, 10:06:13 PM
Հույսի դուռ է բաց մնացել, երբ ճշտում եք, թե մեկ հարյուրամյակից ի վեր, Հայ Եկեղեցին չէ արտահայտված այս մասին: Մի կարգ է, որը իսկապես կարող է շատ շատերի մեջ շփոթություն առաջացնել, ու հեռացնել մեր ժամանակակիցներից շատ շատերին:
Ցավում եմ, բայց շատ հարցեր ունի Եկեղեցին այսօր, որոնց պետք է այսօրվա լեզվով պատասխանել։ Բայց միաժամանակ չեմ կարող մեղադրել տառապանք, հալածանք և նահատակություններ տեսած այս Եկեղեցուն։

Abegha

Հավելեմ ամեն դեպքում, որ Սբ. Բարսեղ Կեսարացու կանոնն այս հարցում մտածելու տեղիք է տալիս. ինչո՞ւ Ավետարանն ու Աստուծո սերը ճանաչող սուրբը նման արգելող կանոն է սահմանում։