Սբ Հոգու շնորհների իննյակ պարգևները, որոնցով Նա պարգևատրում է Իր տնօրինությունների համար կարևոր անձանց, ըստ տեսակի բաժանվում են երեք կարգի՝ ըստ հոգու երեք կարողությունների՝ մտքի, կամքի ու զգացողության:
Դրանք են.
Ա. Վարդապետական, այն է՝ ա. իմաստություն, բ. ճանաչողություն, գ. ընտրություն հոգվոց
Բ. Ավետարանչական՝ ա. հավատքի լրություն, բ. բժշկություն, գ. հրաշագործություն
Գ. Հոգեկրական՝ ա. մարգարեություն, բ. լեզվախոսություն, գ. թարգմանություն