բարև Էդգար, դինոզավրերի մասին Եկեղեցու դիրքորոշումը սահմանափակվում է այնքանով, ինչքանով որ չի հակասում Սբ Գրքին, քանի որ Եկեղեցին իր բոլոր դիրքորոշումներում առաջնահերթորեն սնվում է Սբ. Գրքից: Հենց այստեղ ծագում է երկրորդ հարցը, թե ինչ է ասում հենց Սբ Գիրքը դինոզավրերի մասին. այո, արարչագործության հատվածում բառացի չկա դինոզավրերի մասին հիշատակում, սակայն անմիտ կլիներ պատկերացնելը, որ Տիրոջ արարչագործության ողջ տեսականին պիտի թվարկեր Սուրբ Գիրքը: Եվ այսպես, ըստ հիմնական տեսակետի, դինոզավրերը Տիրոջ հրամանով պարզապես չեն մտել Նոյի տապան: Այս վարկածի օգտին են խոսում հենց գիտական պեղումները, որոնց տվյալներով դինոզավրերի ոսկորների կույտերի առկայությունը հենց ջրհեղեղի արդյունք կարող էին լինել: Փաստորեն ինչ է ստացվում, դինոզավրերի հետ կապված աթեիստ այն գիտնականների հավակնությունները՝ Սբ Գրքի հետ հակասություններ գտնել ու մերժել սուրբգրային պատումները, փշրվում են հենց գիտական փաստերով, որոնք ևս մեկ անգամ փաստում աստվածաշնչային ճշմարտությունները