Zeitgeist-ը վավերագրական ֆիլմ է` բաղկացաց 3 մասից(ընդհանուր տևողությունը գերազանցում է 5ժամը): Որպեսզի ստիպված չլինեք ամբողջը դիտել, համառոտ կներկայացնեմ: Իսկ եթե արդեն դիտել եք, կարիք չկա 1ին պարբերությունը կարդալու...
Այս ֆիլմի նպատակն է ցույց տալ հանդիսատեսին, թե որքան կոռուպտացված է աշխարհը. այն կառավարվում է մի քանի մարդկանց կողմից, որոնք սկսած 20-րդ դարի սկզբից սերնդե սերունդ իշխում են երկրագնդի մնացած բնակչությանը, կողոպտում նրանց, հրահրում պատերազմներ...և բազմաթիվ այլ չարիքներ: Այն ցույց է տալիս, թե որքան սխալ է մեր սոցիալական համակարգը, և փորձում է ապացուցել, որ գիտության ձեռքբերումների շնորհիվ ու փոխելով մեր ներկա ապրելակերպը, կկարողանանք ապրել խաղաղ ու բնության հետ ներդաշնակության մեջ: Եվ դա Ուտոպիա չէ, այլ կարող է միանշանակ իրականություն դառնալ, եթե
-հրաժարվենք բանկային խարդախ համակարգերից և փողից(և հետևաբար աշխարհը կողոպտող, չարիքներ գործող մագնատներն էլ կվերանան),
-հասկանանք, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին հեռուստատեսությունների և այլ լրատվական միջոցներով ցույց են տալիս մեզ այդ նույն մագնատները
-բարի լինենք այլ մարդկանց նկատմամբ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն
-գիտության զարգացման շնորհիվ պահպանենք բնական ռեսուրսները և որդեգրենք այնպիսի ապրելակերպ, որ չաղտոտենք բնությունը
... Այս ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել և այժմ ունի բազմաթիվ հետևորդներ: Թվում է թե այս գաղափարները կատարյալ են: Բայց... ֆիլմի շուրջ(դեմ) թեժ քննարկումներ են գնում մինչև այժմ, քանի որ հենց 1ին մասի սկզբից ֆիլմի հեղինակները դեմ են դուրս գալիս բոլոր կրոննեևին: Նրանք պնդում են, որ Աստված այնպիսին չի, ինչպիսին մեզ ներկայացնում են կրոնները: Եվ մարդիկ պետք է հրաժարվեն դրանցից, քանի որ դարեր շարունակ կրոնները հանդիսացել են մարդկանց պառակտման ու չարիքների պատճառ` պատերազմներ, ինկվիզիցիա, խաչակրաց արշավանքներ և այլն: Նրանք հերքում են Քրիստոնեության գաղափարը ու բերում բազմաթիվ փաստարկներ դրա դեմ: Առավել վիրավորական է այն, որ այդ ամենը որոշ հատվածներում ներկայացվում է ծաղրի միջոցով: Որոշ մարդիկ նշում են նաև, որ ֆիլմում կիրառվում են հիպնոսի մեթոդներ:
http://www.youtube.com/watch?v=yvmhdBmEplw խնդրում եմ դիտել մինչև 36րդ րոպեն,
Ես, որպես հավատացյալ և քրիստոնեա մարդ, որոշակի կարծիք եմ կազմել այս հատվածի վերաբերյալ, սակայն կուզենայի իմանալ ձեր` հոգևորականների կարծիքը մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ
-Ի՞նչ եք կարծում Քրիստոսի աստղագիտության տեսակետից մեկնաբանման վերաբերյալ:
-Ի՞նչ եք կարծում տարբեր կրոններում միևնույն պատմության կրկնվելու վերաբերյալ
-Կա՞ն արդյոք պատմական աղբյուրներ, որոնք հիշատակում են Քրիստոսին (բացի նրանցից, որոնք ֆիլմում նշվեցին)
-Իսկ դու՞ք ինչ եք կարծում երկրագնդի իրական տարիքի, դինոզավրերի և այլնի վերաբերյալ
Ինձ հետաքրքիր են ձեր բոլորի կարծիքները: Նախապես շնորհակալություն:
