բարև Էդգար, սկսեմ նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով Մեծ պահքի ժամանակ հաղորդություն չի տրվում, իսկ Ռուս Ուղղափառ եկեղեցու պարագայում չեմ կարող ասել, չնայած կարելի է տրամաբանել, որ Ընդհանրական եկեղեցու կանոններն են հենց այդպես թելադրում: Կազանում չգիտեմ հայկական եկեղեցի կա թե ոչ, բայց չլինելու դեպքում ռուս եկեղեցում հաղորդվելու քո քրիստոնեական ցանկությունը արդարացված կլինի և ընդունելի: Համենայն դեպս լավ կլինի, որ ուղղափառ հոգևորականին նախորոք տեղյակ պահեք Ձեր՝ Առաքելական Եկեղեցու զավակ լինելը