Author Topic: Խարիզմատիկ շարժում  (Read 4054 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Artin81

  • Newbie
  • *
  • Posts: 3
  • Rating: 0
Խարիզմատիկ շարժում
« on: March 28, 2011, 03:28:08 AM »
Ես Առաքելական եկեղեցու անդամ եմ բայց հաւատում եմ Սուրբ Հոգու գործին:

Աստծու խօսքն  մեզ մի հրաշագործ Աստծու հետ է ծանոթացնում :

միթէ առաքեալները , Գրիգոր Լուսաւորիչը , Մեսրուպ Մաշտոցը հրաշքներով Աստծու Աւետարանը չեն տարածել :

 միթէ մեր եկեղեցին կարգ հիւանդաց չունի :

 մի թէ մեր դպիրները իրաւունք չունեն դևահարի համար աղօթել :

 մի թէ մեր եկեղեցու վարդապետներին իրաւունք չի տրւում լեզուններ խօսել և թարգմանել :

 մի թէ Յիսուս չխօստացաւ բոլոր իրեն հաւատողները նոր լեզուներ պիտի խօսեն և երբ ձեռք դնեն հիւանդի վրայ նրանք պիտի բժշկւեն (Մարկոս 16: 17,18) :

 միթէ մենք դրոշմւելով Սուրբ Հոգին և իր շնորքները չենք ստանում :

 միթէ Յիսուսը չընդունեց այն աշակերտին  որ իրենց չէր հետևում բայց Յիսուսի անունով հրաշք էր գործում :

Իմ հարցը այդ է որ ինչու մեր եկեղեցում նման երևութներ չեն երևում:

Չէ որ կաթոլիկ առաքելական եկեղեցում 120 միլիւն charismatic կայ:
« Last Edit: April 01, 2011, 08:33:21 PM by Masnaget »

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: charismatic_movement
« Reply #1 on: March 28, 2011, 09:29:12 AM »
Ձեր հարցը հռետորական է, ու կարծեմ թե այլևս պատասխանի կարիք էլ չունի, հենց դուք էլ նշել եք, թե ինչքան է կաթոլիկ աշխարհի մարդկային թիվը, իսկ մեր Առաքելական եկեղեցին իհարկե թվով է միայն զիջում, սակայն դա չի նշանակում, որ շնորհազուրկ է... ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ քանակն է որակ ստեղծում

Հ.գ. ի դեպ, մեր եկեղեցու անդամներին ու կեցվածքին այդքան էլ բնորոշ չէ շնրհներն ի ցույց դնել շոու տարբերակներով

Offline Artin81

  • Newbie
  • *
  • Posts: 3
  • Rating: 0
Re: Խարիզմատիկ շարժում
« Reply #2 on: April 26, 2011, 10:37:09 PM »
Մեր եկեղեցու տեսակետը Սուրբ Հոցու 9 շնորհների մասին (Ա.Կորենթացի 12) ինչ է:
« Last Edit: April 27, 2011, 06:18:37 AM by Masnaget »

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Խարիզմատիկ շարժում
« Reply #3 on: May 01, 2011, 12:40:29 PM »
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր վարդապետական հայացքներն ընդունել է    առաջին հերթին Սուրբ Գրքի հիման վրա: Եվ ինչպես մյուս, այնպես էլ այս սուրբգրային հատվածը մեր եկեղեցու քրիստոնեականը չէր կարող անտեսել…
ցանկանում եմ մեջբերել Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը գրքից» մի քանի հատված.

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Խարիզմատիկ շարժում
« Reply #4 on: May 01, 2011, 12:45:46 PM »
Սբ Հոգու շնորհների իննյակ պարգևները, որոնցով Նա պարգևատրում է Իր տնօրինությունների համար կարևոր անձանց, ըստ տեսակի բաժանվում են երեք կարգի՝ ըստ հոգու երեք կարողությունների՝ մտքի, կամքի ու զգացողության:
Դրանք են.
Ա. Վարդապետական, այն է՝ ա. իմաստություն, բ. ճանաչողություն, գ. ընտրություն հոգվոց
Բ. Ավետարանչական՝ ա. հավատքի լրություն, բ. բժշկություն, գ. հրաշագործություն
Գ. Հոգեկրական՝ ա. մարգարեություն, բ. լեզվախոսություն, գ. թարգմանություն