Author Topic: Հոգեորսություն  (Read 7469 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Abegha

  • Guest
Հոգեորսություն
« on: December 23, 2005, 11:08:13 AM »
Խնդրում ենք փոխանցել Ձեր բարեկամներին.
Վերջերս նկատել ենք, որ որոշ կրոնական հարանվանություններ, որոնց նույնիսկ աղանդ չի կարելի համարել, արևմտյան իրենց «գործընկերների» նյութական հարուստ հնարավորություններից օգտվելով շրջում են փողոցներով, միամիտներին գայթակղիչ բովանդակության՝ առանց իրենց ով լինելը բացահայտող թերթիկներ են բաժանում, թանկագին գրքեր նվիրելու խոստումներ են տալիս, սոցիալապես և բարոյապես ընկճված մարդկանց իրենց կեղծ «Աստուծո խոսքով» շինծու մխիթարության ճանապարհներ են խոստանում, երբեմն էլ իրենց անունները չնշելով, շատ հաճախ էլ կոծկելով իրենց «առաքելական եկեղեցի» են կոչում և խաբում միամիտներին։
Զգուշացե՛ք և մի՛ վաճառեք ո՛չ ձեր հայ լինելը, ո՛չ էլ ձեր պապերի անաղարտ, դեպի երկինք ձգվող հավատքը։ Կարդացե՛ք և ճանաչե՛ք ձեր պապերի՝ մեր Հայ Եկեղեցու ունեցած դարավոր ճշմարտությունները, որպեսզի այդպես հեշտությամբ չընկնեք հոգեորսների ծուղակը։
« Last Edit: March 05, 2007, 03:08:57 AM by Admin »

Ashxen

  • Guest
Re: Հոգեորսությու
« Reply #1 on: December 24, 2005, 02:28:55 AM »
Հարգելի Ադմին, երբրմն անպես են հոգնեցնում աղանդների եռուզեռը, որ ուզում եմ անհետանալ. ուզում եմ գնամ մի տեղ, որտեղ հանգիստ է և խաղաղ: Նույնիսկ, ժամանակ է լինում, որ բոլորովին չեմ ուզում լսել այդ բառը` "աղանդ": Տեսնես ե՞րբ է սաստկեցնելու այդ հայհոյողներին  Աստված:
Անհամեմատ տհաճ է դա: 

Abegha

  • Guest
Re: Հոգեորսություն
« Reply #2 on: March 05, 2007, 02:59:32 AM »
Բոլորովին վերջերս նորից ցավալիորեն նկատեցինք, որ Հայաստանում ակտիվացել են կրոնական բնույթի բուկլետներ բաժանողները։ Այս անգամ ոչ թե մարդկանց են անհանգստացնում, այլ իրենց բուկլետները բաժանում են հասցեներով։ Եկեղեցու հետ կապ չունեն, սակայն իրենց թերթիկների վրա հայկական խաչքար է դրված։ Աղանդների համար արդեն ընդունված երևույթ է Հայ Եկեղեցու արժեքները օգտագործել իրենց քարոզչության համար։ իրենց բուկլետում խոստանում են Նոր Կտակարան ուղարկել չունեցողներին։ Դե սա խայծն է մարդկանց, միամիտներին շահագրգռելու կամ հետաքրքրությունը շարժելու։ Ներսում նույնիսկ Նարեկից մեջբերում են կատարել, վերջում էլ հայկական ձեռագրերից մանրանկարով մի էջ է դրված։ Գիտեք, հայկական ձեռագրերին մարդը նայելով հասկանում է, որ Հայ Եկեղեցու հետ գործ ունի, թեև սա էլ խայծի մի ձև է օգտագործված։ Ամենից վերջում և սկզբում «ԱՎԵՏԱՐԱՆ» է գրված, որ չես հասկանում, թե սրանք ովքե՞ր են։ Ինչևէ, մարդկանց խաբելու հարմար ձև է ընտրված՝ կոծկելով իրենց ինքնությունը։ Կարելի է ասել՝ գայլեր՝ գառան դիմակով։
Ընդ որում բաժանում են իրենց այս բուկլետը Երևանի բոլոր հասցեներով։ Բուկլետի հրատարակիչն է «Զանգակ 97» հրատարակչությունը, որոնք եթե իրենց շահից բացի միամիտ մարդկանց մասին մտածեին, ապա դժվար թե հանձ առնեին նման բան հրատարակել։
Ինչևէ, ցանկալի է, որ մեր համաքաղաքացիները զգույշ լինեն։

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Հոգեորսություն
« Reply #3 on: February 03, 2009, 12:49:54 AM »
Բոլորովին վերջերս, երկու գեղեցիկ աղջիկներ, բախում են ձեր տան դուռը և ասում.
–Բարև Ձեզ, մենք սոցիալական հարցումներ ենք իրականացնում… ինչպե՞ս եք գնահատում Դուք ներկայիս իրավիճակը…
Բնականաբար Ձեզ հուզում է մեր ներկա իրավիճակը, ներքաշվում եք զրույցի մեջ և իրենք սկսում են կաթիլ առ կաթիլ ներարկել իրենց հիմարաբանությունները ձեր գլխի մեջ։
Ուշադիր եղեք, նախ ճշտեք, թե ովքե՞ր են, ո՞ւմ ներկայացուցիչներն են կամ ի՞նչ կազմակերպությունից, իսկ հետո եթե ցանկություն ունեք, որ իրենք մի բան հասկանան, որը շատ քիչ հավանական է, որովհետև իրենք արդեն տրամադրված են Ձեր դուռը բախում, ապա առանց ներս հրավիրելու կատարեք ձեր փորձը։

Նրանք այսպես կոչված եհովայականներ են, սիրում են մարդորսությամբ զբաղվել, խաբել ձեզ իրենց ճշմարտությամբ… Իսկ եթե ձեզ հետաքրքրի գեղեցիկ աղջիկների հետ զրուցել, ապա չխաբնվեք, դա էլ է ծուղակ։
Նրանք բախում են բոլորի դռները, հետևաբար զգուշացրեք ձեր հարազատներին, որովհետև այդ ծուղակի մեջ կարող են հայտնվել նաև իրենք։ Իսկ եթե ձեր ծանոթները ցանկանան նրանց և մյուս աղանդների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ, ապա մեր գրադարանում աղանդների մասին ենթաբաժին կա, կարող են այնտեղից բավականին տեղեկություններ ստանալ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Radikal

  • Newbie
  • *
  • Posts: 2
  • Rating: 0
Re: Հոգեորսություն
« Reply #4 on: April 01, 2009, 12:51:51 PM »
Et mardu vorsordner@ mer ekegecin pti patrasti... aysinqn aktiv qarozi hay hasarakuthyan mej. baic chgites inchu nstac spasum en vor jogovurde ga tachar iranc mot. Duq gnaceq zhogovurdi mot u hascreq amen mekin Astco xosq@.Mardun dardzi bereq ar Astvac. Ov khavata ethe nax chlsi? Agmuk eq bardzradcrel vay agandnere hogevorsner@!!!Karaul!!! Zoracreq egeq luys ev xavar@ kherana... Krtheq havatacyalnerin...Asem naev Hay en mern en tshnami chen! Cuyc tveq ayspes kochvac miamit u volorvac hayerin luys@ ev nranq kthogen xavar@! Ev naev dzer apracov dzer kyanqov qarozeq... Ethe qarozum es orinak mi gogacir bayc inqd goganum es huys chunenas tesnel qez vstahog havatacyali inchpes nayev harganq qo nkatmamb! Nax apreq Astvacahacho kyanqov nor skseq qarozel u ktesneq ptugner@! Mi ban el aranc fanatizmi? zgacvuma zjogovrdin amen kerp thunavorum eq ayladavanneri dem!!! Sovorecreq nah sirel inchpes Qristos patvirec! Aktivacreq eritasardnerin ev teseq the inch kstacvi... ogtagorceq nranc potencial@ i phars Astcu! Ekegecin miayn kgerakannere chen ayl bolor havatacyalner@...Amen mek@ Qristosi marmni andamne ev uni Astcuc trvac shnorh! Ogneq shnorhalinerim vor @nknen irenc huni mej ev ktesneq hrashqner! Carayuthyun@ monopolizacrel eq carayum en miayn kgerakanner@ ashxarik das hogevor das...
Gorceq miasin ktesneq ardyunqner@! Astvac thog zhoracni dzez. Ethe senc sharunakvi menq ibrev zhogovurd el aveli kbaroyalqvenq ev kkorcanvenq ... Chi lini amur @ntaniq? amur petuthyun... Astvac asuma ethe mi zhogovurd darna indz Es kbzhshkem nranc erkir@. Aranc Astco datapartvac enq korstyan!