Էլիտա

Started by Abegha, December 13, 2005, 08:16:32 PM

Previous topic - Next topic

Abegha

Վերջերս նկատելի է հայ իրականության մեջ, հատկապես Հայաստանում, որ կարծես որոշակի «էլիտար» մտածելակերպ է ձևավորվում։
Ի՞նչ է նշանակում «էլիտա, էլիտար խավ»։ Մի՞թե մարդիկ կան, որոնք իրենց ավելի լավն են համարում մյուսներից, թե՞ իրենց նյութական հնարավորությունները թույլ են տալիս իրենց բարձր դասել մյուսներից։ Արդյո՞ք նրանք իրենց ցանկանում են ազնվական համարել, իսկ մյուսներին՝ ... ։
Չէ՞ որ բոլորս էլ Աստուծո զավակներն ենք, և էլիտար խավի անդամ համարելով ինքներս մեզ, զատելով մեզ «ոչ էլիտարներից» ավելի ենք ցածրացնում մեզ։ Հողի հետ աշխատող պարզ գյուղացին երկրի ամենից մեծ գանձերից մեկն է։ Մի՞թե պարզ գյուղացին, աշխատավորը իրեն ցածր դասի անդամ պետք է զգա, իսկ մյուսները՝ էլիտար։ Չէ՞ որ մեզ բարձր դասի անդամ համարելով մեզ հեռացնում ենք Աստծուց, Ում առջև բոլորս հավասար ենք։ Աստված նայում է մարդկանց սրտերին և ոչ թե ունեցած նյութական կարողություններին և հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։

Ներող եղեք, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «էլիտար խավ», կամ «հայկական էլիտա» հասկացողությունները։
Կան ազնվացեղ ձիեր, քառակուսի «համեր» մեքենաներ, «Vip»-ով հրապուրվածներ ..., որոնք ոչինչ են գյուղացու տանը վառվող փայտի վառարանի կողքին։

SAS

Բազում կոչեցյալք, բայց քիչ են ընտրյալք...

Հավասար, հավասարություն՝ չի նշանակում նույնը, նույնականություն: Ի սկզբանե բոլոր մարդիկ ունեն տարբեր մեկնարկային հնարավորություն...Մեկը ծնվում է գեղեցիկ, մյոսը՝  հիմար, երրորդը՝  խելոք:

Էլիտա՝  նշանակում է  ընտրանի: Մեր ազգի ամենամեծ դժբախտություններից մեկն էլ այդ ընտրանու բացակայություն է: Եթե մի թռուցիկ  հայացք գցենք մեր պատմությանը, ապա կգտնենք շատ օրինակներ, երբ օտար  նվաճողներն առաջին հերթին ոչնչացնում էին ընտրանուն, որպեսզի  ժողովուրդն անտեր մնա:

Եթե այսօր Հայաստանում գովազդում են  էլիտար ձու և հանքային ջուր, ապա դրա պատճառը իսկական ընտրանու բացակայությունն է: Տա աստված, որ մի երկու սերունդ հետո կազմավորվի այդ ընտրանին(մտավոր, հոգևոր, նյութական,ռազմական ևլն): Դա մարդկանց մի խավ է, որ ստեղծում է ազգային գաղափարախոսություն, ձևավորում  ազգային հոգեբանություն, սատարում ազգային արժեքներն ու շահերը, լայն առումով՝  կառավարում  երկիրը՝  վերցնելով իր վրա  ամբողջ պատասխանատվությունը: Այդ խավը փակ ակումբ չէ, այլ զարգացող  մի օրգանիզմ: Իսկ գյուղացին իսկապես գանձ է, եթե  իր տեղում է:

Mariam

#2
Ընտրանին միշտ ձգտել է ունեցած մենաշնորհները փոխանցել սեփական զավակներին, ու մոռանալ՝ ամբողջ ժողովրդին դաստիարակելու պարտականությունը: Այնպիսի ընտրանին, որ բարոյական պարտք չի համարում իր հոգատարությունը տարածել համայն ժողովրդի նոր սերունդի վրա, մակաբույծ խավի է վերածված ու դատապարտված է ամլության ու անհետացման, ու իր դիրքը պահպանելու համար ամեն հնարավոր միջոցների է նա դիմում:
Ընտրանին ընտրանի է մնում, որքան ատեն որ մտահոգվում է ամբողջ երկրի զարգացմամբ:
Եևրոպայում ահռելի չափսեր է ստացել «մտավորական» իշխանության համար պայքարը, որ ուղղակի առընչվում է տնտեսական իշխանության. ընտրանին իր դպրոցներն ունի, որտեղ ուղարկում է իր զավակները որոնք բոլորովոն անջատված են ժողովրդի զավակներից: Ու անհանդուրժողականությունը հասնում է անծայր թշնամանքի մը: - Փաստը՝ Ֆրանսիայում պատահած տխուր դեպքերը:
Երբ ընտրանին մոռանում է որ ժողովրդի զավակն է ու պարտավոր է ամենամեծ զգուշությամբ կատարել ազգային իր պարտականությունները, շինծու մտավորականնություն է ստեղծվում, շինծու հիղինակությամբ օժտված: Շատ հաճախ, գյուղացին ավելի մեծ պատասխանատվության զգացումով է կատարում իր պարտականությունը հայրենիքի - ընկերության - նկատմամբ - իր կյանքը վաստակելու Աստուծո պատվիրանը -, քան թե շատ մը կարծեցյալ մտավորականներ, որոնց կատարած դերը կարող է շատ բացասական լինել հայրենիքի համար:
Երբ որևէ մարդ իր հանձնված գործը կատարում է հոգևոր իմացությամբ, օժտված է մեծ իմաստությամբ ու ընտրանու՝ ընտրյալների, այսինքն սակավաթիվ փոքրամասնության մաս է կազմում անկասկած:
Այդ շնորհը Աստծուց է գալիս, Որ անխտիր պարգևում է Իրեն բոլոր սիրողներին:

Satenik

ՍԱՍ, քո ասած ընտրանին ու էլիտան բոլորովին տարբեր բաներ են: Ըտրանին՝ դա տաղանդներով ու շնորհներով օժտված ազգի նվիրյալներն են, որոնց համար կյանք չկա ազգից դուրս, նրանք ազգի խիղճն են ու հոգին, հետևաբար հավերժ են: Իսկ էլիտան՝ մյուսներից արտոնյալ համարվողների մի խմբակ է, հավաքված ինչ-ինչ  ընդհանուր հետաքրքրությունների շուրջ: Էլիտան ինքն է իրեն հռչկաում արտոնյալ, իսկ ընտրանուն ազգն է հավերժացնում որպես ընտիր ազգային գանձ:
Իսկապես կա այդպիսի միտում Հայաստանում, և դա ըստ իս վերին աստիճանի զզվելի բան է, ներմուծված դրսից: Աղանդի, կուսակցության, պոլիտբյուռո-ի պես մի բան, ուղակի "պոլիտ" ասելով ցանկացած ոլորտ կարելի է հասկանալ. փող, պաշտոն, "ազնվական ծագում", ստմամտավորական, խոռոշիներ, եսիմ ինչ... Կարճ ասած վոհմակային խմբավորումներ:
Հայկական բան չէ:

SAS

#4
Ես բերեցի էլիտայի հայերեն համարժեքը, ինձ համար այդ երկու եզրերը համանիշ են:

Պատմությունը ցույց է տալիս, որ այն ժողովուրդները որոնք չունեն ընտրանի, վերջ ի վերջո դառնում են ծառա այլազգիներին:Մեր պատմությունը թերևս այլ ընթացք ունենար, եթե 705 թվին արաբները նենգությամբ չոչնչացնեին հայ նախարարների և ազատանու մի  ստվար մաս: Ժողովուրդն ինքնակառավարվող համակարգ չէ, ժողովրդին կառավարում են և այդ գործն իր վրա է վերցնում ընտրանին:

Satenik

QuoteԵս բերեցի էլիտայի հայերեն համարժեքը, ինձ համար այդ երկու եզրերը համանիշ են:
Հասկացա, բառն ես թարգմանում: Ես էլ քեզ ասում եմ, որ դրանք համարժեք չեն Հայաստանում:
ՍԱՍ, "էլիտար" ունենք ակումբներ, ռեստորաններ, սաունաներ և ստրիպտիզ -բառեր: Դա քո ասած ընտրանու հետ ի՞նչ կապ ունի:
Մի հատ էլիտար ակումբ կա, վաղուց կա արդեն, մի քանի տարի է,  մի անգամ ինձ ու ամուսնուս հրավիրեցին այնտեղ, նպատակ ունենալով մեզ էլ դարձնել այդ ակումբի անդամ: Մենք էլ գնացինք հետաքրքրությունից: Այնտեղ ով ասես որ չի գնում, սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած որոշ անտաղանդ դերասաններով և այլն:   Հայտնի մարդիկ շատ կան: Մուտքը խիստ է, պիտի ակումբի անդամներից մեկը "բարեխոսի", որպեսզի հյուր գնաս:
Մեզ հրավիրել էին ամբողջ գիշերը անցկացնելու համար: Գնացինք մտանք, բարև-բարլուս, ի՞նչ կխմեք, ներկայացրին մեզ սրան նրան, տղամարդիկ աչքերով կրակում էին վրաս (դրանից սիրտս հատկապես է խառնում), վիզներն ու գլուխները հատուկ ևրոպական ձևով պահած ու ծռելով դես-դեն, կեղծավոր անիմաստ ժպիտներով, բոլորը հայկական առոգանությամբ իրենց պատռելով ռուսերեն էին խոսում և այլն: Ի՞նչ լսեցի այնտեղ բացի անեկդոտներից՝ մեկ էլ անմարդ կանանց հռհռոց, ուրիշ ոչինչ: Ամուսիններով միայն մենք էինք: Եվ ինչո՞վ էին զբաղված այդ մարդիկ, ամեն մեկն իր բիզնեսի, աշխատանքի հարցերով էին խոսում պետքական մարդկանց հետ: Բայց հիմնականում նստած կարտ էին խաղում: Կարտերը "գվոզդ պրոգրամմի"-ն էր:
Ես էլ էդ կոմպլեկսավորված մարդկանցից ֆիզիկական զզվանք ունեմ:  Ամուսնուս հարցնում եմ, սա՞ է "էլիտան", ինչ, հիմա պիտի ինձ համոզեք, որ սրանց համա՞ր Հայկ Նահապետը նետ կթողներ Բելի աչքը:
Էդ հրավիրողի վրա էլ ջղայնացա, թե էս ինչո՞վ եք զբաղված և այլն: Վերջը, գիշերվա մեկն էր եկանք տուն:
Թե քեզ համար ինչ է նշանակում էլիտան՝ դա կապ չունի,  էլիտար մրադկանց համար դա լրիվ ուրիշ բան է նշանակում, ՍԱՍ ջան:

Abegha

Այսօրվա «Էլիտայի» նման անցյալում էլ ենք ունեցել, որոնք պատճառ են եղել մեծ աղետների։