ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ > Ձեր առաջարկները

«Օրագիր» ենթաբաժինը

(1/2) > >>

Ղուկաս Վահան:
Բազմիցս առիթ ենք ունեցել զգուշացնելու, որ «Լուսամուտ երկխոսության» ֆորումը քննարկումների համար է, և ոչ թե նյութեր տեղադրելու կամ այլ ձևերի մոնոլոգ ինքնարտահայտման դրսևորումների, ուստի պետք է որ փակած լինեինք «Օրագիր» ենթաբաժինը, բայց չէինք փակում՝ մտածելով այդտեղի նյութերը տեղափոխել «Բլոգերի» բաժին, եթե այն վերաակտիվացնեինք, բայց քանի դեռ տեխնիկական պատճառներով այն վերաակտիվացված չէ, ուստի սառեցվեց այս ենթաբաժինը, սակայն չարգելափակվեց։ Այսու, նկատի ունենալով, որ «Օրագիր» ենթաբաժինը այս պահին չի ծառայում իր նպատակին, ապաակտիվացնում ենք այն։
Եթե այլ կարծիքներ կան, գրեք։

Samvel:

--- Quote from: Admin on July 24, 2010, 12:24:39 AM ---Բազմիցս առիթ ենք ունեցել զգուշացնելու, որ «Լուսամուտ երկխոսության» ֆորումը քննարկումների համար է, և ոչ թե նյութեր տեղադրելու կամ այլ ձևերի մոնոլոգ ինքնարտահայտման դրսևորումների, ուստի պետք է որ փակած լինեինք «Օրագիր» ենթաբաժինը, բայց չէինք փակում՝ մտածելով այդտեղի նյութերը տեղափոխել «Բլոգերի» բաժին, եթե այն վերաակտիվացնեինք, բայց քանի դեռ տեխնիկական պատճառներով այն վերաակտիվացված չէ, ուստի սառեցվեց այս ենթաբաժինը, սակայն չարգելափակվեց։ Այսու, նկատի ունենալով, որ «Օրագիր» ենթաբաժինը այս պահին չի ծառայում իր նպատակին, ապաակտիվացնում ենք այն։
Եթե այլ կարծիքներ կան, գրեք։

--- End quote ---

Սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ դա ինձ չտխրեցրեց: Ինչ արած. հանդեսը Դուք եք ղեկավարում և ինչպես ցանկանաք` այնպես էլ կլինի: Միայն մեկ հարց, եթե կարելի է: Ինչպե՞ս վերաբերվել, ասենք, "Ստեղծագործում է Մասնագետը" բաժնին, կամ բանաստեղծություններին, որոնք ուրիշներն են գրել: Արդյո՞ք դրանք ինչ-որ բանով տարբերվում են "Օրագրից": Միայն թե խնդրում եմ, դրանք էլ մի ջնջեք հանկարծ:

Ղուկաս Վահան:
Այդ սկզբունքի մասին բազմիցս խոսվել է։
Այո, ես եմ ղեկավարում, որովհետև ես եմ այն ստեղծել և Ձեզ հնարավորություն տվել ազատ արտահայտվելու։
«Օրագիր» ենթաբաժինը ջնջված չէ, արգելափակված է։ Կարգելափակենք նաև Ձեր նշած թեմաները, որ չնեղվեք, թե խտրականություն ենք դնում։
Եթե այլ թեմաներ էլ նկատեք, որոնք մեր աչքից վրիպել են, գրեք։

Samvel:

--- Quote from: Admin on July 26, 2010, 10:34:02 AM --- Կարգելափակենք նաև Ձեր նշած թեմաները, որ չնեղվեք, թե խտրականություն ենք դնում։

--- End quote ---

Շնորհակալություն Ադմին, ես հենց դա էլ խնդրել էի Ձեզ չանել:

Հազար ներողություն բոլորից. ոմանց, որ զրկեցի հոգեպես մաքրվելու` այսինքն ինչ-որ մեկի համար ստեղծագործելու հնարավորությունից, իսկ մյուսներին` այս առաջինների խոստովանահայրը լինելու հնարավորությունից. քանզի ինչ-որ մեկի առջև ստեղծագործելը` դա մեղքերի թողության պես մի բան է:

Masnaget:
Կուզենայի խնդրել, որ <<Ստեղծագործում է Մասնագետը>> թեման ապաակտիվացվի, որովհետև իմ գրառումներն ավելի շուտ բլոգ են հիշեցնում: Մտադիր եմ շուտով մի բլոգ բացել, որտեղ կտեղադրեմ ստեղծագործություններս:
Շնորհակալություն:

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version