Նախ պետք է նշել, որ այդ պատկերացումը, որ իբր հիվանդությունները տրվում են ի պատասխան մեր մեղքեր և որոշ դեպքերում նաև մեր ծնողների մեղքերի, զուտ հրեական մտածելակերպին է հատուկ: Տրամաբանական է, որ եթե ծնողները իրենք կյանքում մեղավոր լինեն ու գործեն այնպիսի մեղքեր, որոնք կարող են ազդել նաև իրենց առողջության վրա, հնարաբվոր է որ երեխաներն էլ ծնվեն հիվանդ և սա էլ Ձեզ պատիժ ծնողների գործած մեղքերի դիմաց:
Հիմա եթե նայենք Ավետարանը, կարող ենք շատ պարզ տեսնել, թե ինչ է ասում այս առթիվ Քրիստոս: Հիշում եք ինչ ասաց Քրիստոս երբ մեկ անգամ նրան հարցրեցին կույր մեկի մասին, թե ինչու է նա հիվանդ, արդյոք ծնողների մեղքերն են, թե իր՞, ինչի՞ համար է այս մարդը հիվանդ: Եվ ի՞նչ եղավ պատասխանը, Քրիստոս պատասխանեց, ոչ այն է, ոչ էլ մյուսը, այլ այս մարդը հիվանդ է Ի ՓԱՌՍ ԱՍՏՈՒԾՈՅ, Աստծո փառքի համար:
Գիտեք երբեմն լինում են դեպքեր երբ մարդը հիվանդանում է և այդ հիվանդությանը դիմակայելու ընթացքում գտնում է Աստծուն, երբեմն ամենածանր հիվանդության մեջ գտնվողներն այնչափ խորն են ընդունում ու հավատում Աստծուն, որ առողջ մարդու համար մեծագույն դաս են լինում: Եվ հետո հիվանդությունը մեծամասամբ մեր գործած սխալների հետևանք է, կուզեք դրանց մեղքեր ասեք, կուզեք բացթողումներ կամ պարզապես սխալներ:
Իմ կարծիքն այն է, որ մարդիկ միշտ չէ, որ հիվանդանում են իրենց մեղքերի հետևանքով կամ իրենց ծնողների: