Հարգելի Անի,
Եկեղեցին չի կարող այս հարցում այլ դիրքորոշում ունենալ, իսկ ժողովուրդն այլ: Նարեկի մեծ բժշկարար զորությունը փաստվել է դարերի ընթացքում:
Իմ կարծիքը հետևյալն է. բժշկում է Քրիստոս` Նարեկի և մեր պապ ու տատերի հավատի միջոցով, որոնք Նարեկը դնում էին մեր բարձի տակ: Գիրքը բարձի տակ դնելը երբեք ավելորդ չի կարող համարվել, մանավանդ այնպիսի մարդկանց համար, որոնց մոտ հավատի աստիճանը այնքան էլ «գիտականացված» չէ: Դա շատերին օգնում է ավելի շոշափելիորեն զգալ հոգևոր իրողությունները:
Ես անշուշտ կողմ եմ, որ մենք պահպանենք այդ սրբագործված մոտեցումը, և միևնույն ծամանակ սկսենք ընթերցել նաև Նարեկացու աղոթագիրքը: Գոնե ամեն օր քնելուց առաջ մեկ գլուխ: