Անի ջան, թե' Մասնագետը, թե' Մակոնդոն ձեզ բավականին օգտակար խորհուրդ-տեղեկություններ են տվել: Մի բան եմ միայն ուզում ավելացնել: Հավատքը ճանապարհ է: Այդ ճանապարհին և' խոչընդոտներ կարող են հանդիպել, և' բարենպաստ հանգամանքներ: Ամենամեծ խոչընդոտը հավատի փորձությունն է, երբ Աստծո նկատմամբ հավատը տկարանում է այս կամ այն պատճառով: Դրա մեջ լրջագույն դեպքերից է հենց մահը: Բայց ի վերջո հավատքը քննում է հենց մահվան ֆենոմենը և շատ փնտրվող հարցերի պատասխաններ է տալիս: Հավատքի տկարացումը հավատքի կորուստ կամ անհավատություն չէ: Դա կրակի պես է, որ կարող է և' այրել, և' այրելով հանդերձ՝ ավելի մաքրել, պնդացնել, թրծել: Նայեք Պետրոս առաքյալը մահվան վտանգի առաջ ուրացավ Քրիստոսին, բայց դա չխանգարեց զղջալուց հետո Քրիստոսի կողմից ընդունվելու ու Առաքյալ կոչվելու համար: Երբեմն հավատի տատանումն օգնում է, որ մարդը պրիմիտիվ, մակերեսային հավատից ավելի խորքային, ապրումային հավատքի դառնա, հոգևոր զգացումի, կենսակերպի մակարդակին բարձրանա: Դրա համար, երբ մահացածի հարազատին ցավակցողներն ասում են "Աստծով մխիթարվեք", "Աստված ողորմի հանգուցյալի հոգին" կամ ուղղակի "Ողորմի Աստված", հենց այդ ի նկատի ունեն, որպեսզի մարդը մահվան երևույթը քննելով ավելի լավ ընկալի ու հասկանա հոգու անմահությունը, Աստծո նախախնամությունը և հոգատարությունը իր ստեղծած արարածների հանդեպ:
Հավատքի փորձության մենք չենք ձգում /... և մի տար մեզ փորձության.../, բայց կարող ենք փորձությունից դուս գալ Աստծո օգնությամբ /Հիշեք Հիսուսի խոսքը՝ "...առանց ինձ ոչինչ անել չեք կարող..../ և այդ փորձությունից դուրս գալ որակապես այլ մակարադակով ու ապրումով: Աղբը լցնելով ծառի արմատին, մարդիկ չեն գիտակցում, որ շատ հաճախ դա կատարում է պարարտանյութի դեր: Նույն կերպ փորձությունները մենք կարող ենք "պարարտանյութի" վերածել մեր հոգևոր աճի համար: Աստված իմաստություն և ուժ տա ձեզ: