Քանի՞ պոռտ

Started by Petros, December 29, 2009, 07:37:54 PM

Previous topic - Next topic

Petros

Քանի՞ պոռտ պետք է ապագա ամուսինները հեռու լինեն` ամուսնանալու համար: Եւ ինչպե՞ս են հաշվում պոռտի հեռավորությունը:

Masnaget

Տարածված է առնվազն 5 պորտ հեռավորության պնդումը: Շատ հեշտ է` մեկ սերունդ` մեկ պորտ կամ աստիճան:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Petros

Մասնագետ ջան, օրինակ 2 քույրերի թոռները քանի՞ սերուն կամ պոռտ է:
Շնորհակալ եմ

Ղուկաս Վահան

Միջնադարում հիմնկանում հայտնի է յոթ պորտի արգելքը, սակայն ժամանակ առ ժամանակ այն իջեցվել է մինչև 5-ի։ 5 պորտի սահմանը կարծես նշաձողն է։
Որդին հոր հարաբերությամբ մեկ աստիճան է, մեկ պորտ է, թոռը՝ երկու, այսինքն՝ երկու անձերի միջև եղած ծնունդների թիվը հաշվվում է որպես աստիճան կամ պորտ, երկու եղբայրներ կամ քույրեր միմյանց նկատմամբ երկու պորտ են, այր և կին առանձին աստիճան չեն ներկայացնում, որովհետև մեկ մարմին են:

Quote from: Petros on December 31, 2009, 02:04:09 PM
Մասնագետ ջան, օրինակ 2 քույրերի թոռները քանի՞ սերուն կամ պոռտ է:
Շնորհակալ եմ

6 պորտ։
Թոռից իր ծնողը՝ 1 պորտ, թոռան ծնողից Ձեր նշած քույրը՝ ևս 1, քույրից՝ մայր և հայր՝ 1, քրոջ ծնողներից մինչև մյուս քույրը՝ 1, մյուս քրոջից իր զավակը՝ 1, քրոջ զավակից՝ թոռը՝ 1։ Այսինքն՝ ընդհ. 6 պորտ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Petros

Շատ շնորհակալ եմ, ինձ շաաաաաաատ օգնեցիք:

Hasik

Պետրոս ջան ես էլ փորձեմ այս հարցին պատասխանել իրավական տեսանկյունից:
        Այսպես, ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանել է ամուսնության կնքման արգելք հանդիսացող հանգամանքները, որոնցից մեկը հենց ամուսնացող անձանց միջև եղած ազգակցական հարաբերություններն են, ինչպես դու ես ասում, պոռտի հարաբերությունը:
        Մասնավորապես, արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների միջև, այն է`ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների, ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների միջև:
         Նշանակում է, որ եթե այս արգելքը չկա, ուրեմն աղջիկն ու տղան առանց խոչընդոտի կարող են ամուսնանալ: