Եկեղեցական օրացույց

Started by Ղուկաս Վահան, November 01, 2009, 10:18:57 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Լուսամուտի ստեղծման առաջին իսկ օրվանից առաջնային նպատակ է եղել լավագույնս ներկայացնել Եկեղեցական օրացույցը։
Մինչ օրս «Եկեղեցական օրացույց» բաժնում տեղադրվում էր Տոնացույցը, հղում դեպի օրվա սրբի վարքն ու տվյալ օրվա խորհրդի կամ սրբի հետ կապված այլ նյութեր։
Այսօրվանից սկսյալ մտադիր ենք տեղադրել նաև օրվա աստվածաշնչային ընթերցման հատվածներն ըստ Ճաշոց գրքի։ Հուսանք ամեն օր անխափան կիրականացնենք մեր այս մտադրությունը։
Եթե Ձեր ձեռքի տակ Աստվածաշունչ չկա, ապա Դուք կարող եք օրվա աստվածաշնչյան ընթերցումներին հետևել Լուսամուտի հետ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Մեզ համար շարունակում է առաջնային լինել ամենօրյա աստվածաշնչյան ընթերցանության հատվածների տեղադրումը եկեղեցական օրացույցում։ Մի քանի ամսից կամփոփենք այդ հատվածների տեղադրման տարեկան շրջանը։
Մեզ կարող են հարցնել, թե ինչո՞ւ մենք չենք նշում աստվածաշնչյան հատվածների համարները։
Սա շատ կարևոր հարց է մեզ համար։ Ասենք, որ մեր նպատակն է, որ մարդիկ կարդան Աստվածաշունչը, և ոչ թե՝ համարները։ Գիտենք, որ աստվածաշնչյան համարները հետագայի ներմուծում են և ո՛չ ավետարանիչները, ո՛չ մնացյալ առաքյալները կամ մարգարեները իրենց գրածների կողքը համարներ չեն նշանակել։ Դա արվել է հետագայում Սուրբ Գրքի տարբեր հատվածներ առավել դյուրությամբ գտնելու համար։ Մենք հայերս էլ մեր հերթին ունեցել ենք լուսանցային համաբարբար և այլն։ Այսու նշենք, որ մենք աստվածաշնչյան համարները նշում ենք խորագրի մեջ, որպեսզի գրքով կարդացողը դյուրությամբ գտնի և ընթերցի, իսկ մեզ մոտ ընթերցողը համարներով չծանրաբեռնվի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ցանկանում ենք ամփոփել ամենօրյա աստվածաշնչյան ընթերցանության հատվածների տեղադրման տարեկան շրջանը, այսինքն՝ արդեն մեկ տարի է, ինչ Լուսամուտում տեղադրում ենք աստվածաշնչյան ամենօրյա ընթերցանության հատվածները։
Հետ այսու ավելի դյուրին կլինի խմբագրել «Եկեղեցական օրացույց» բաժինը։
Այս ընթացքում մեր ուշադրությունը կսևեռենք մանր թերությունները վերացնելու վրա։
Let's open the window of our soul and let the light enter our souls