ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ > Ձեր առաջարկները

Ս. Գրիգոր Տաթևացի - 600

(1/2) > >>

Ղուկաս Վահան:
Այս դեկտեմբերին լրանում է սուրբ Գրիգոր Տաթևացու մահվան 600 ամյակը։
Ցավոք, այս տարվա ընթացքում մինչ օրս այս առիթով ոչ միայն որևէ բան չի իրագործվել, այլ նույնիսկ որևէ կառույցի կողմից չենք լսել, որ ցանկանում են այս առիթով ինչ որ բան իրականացնել։
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ցանկանում ենք Լուսամուտում յուրովի նշել Տաթևացու մահվան 600 ամյակը, այսինքն՝ մինչև դեկտեմբեր կփորձենք Գրիգոր Տաթևացու որոշ գործերը հրատարակել մեզ մոտ, լինի գրաբար, թե աշխարհաբար։
Եթե կան այլ առաջարկություններ կամ՝ օգնել ցանկացողներ, սիրով սպասում ենք։

Masnaget:
Առաջարկում եմ Ոսկեփորիկից հատվածներ տեղադրել գլխավոր էջում, ինչպես նաև ֆորումի համապատասխան բաժիններում (այնտեղ, որտեղ քննարկումներում բարձրացվում են հարցեր, որոնց պատասխանը Տաթևացին տալիս է):

Ղուկաս Վահան:
Իսկ ո՞վ հանձն կառնի այդ հատվածները մուտքագրել։

Masnaget:

--- Quote from: Admin on October 05, 2009, 07:28:53 AM ---Իսկ ո՞վ հանձն կառնի այդ հատվածները մուտքագրել։

--- End quote ---
Ես կանեմ, բայց տեղադրելը կարելի է մի քանի հոգով անել` մյուս հոգևորականների հետ:

Ղուկաս Վահան:
Ճիշտն ասած ես մտածում էի արձագանք չլինելու դեպքում «Գիրք հարցմանց»–ից օրական մեկ պրակ գրաբար դնել։ Ի՞նչ կասեք։
Իսկ «Ոսկեփորիկ»–ը` գրաբա՞ր։ Հատվածնե՞ր, թե գլուխներ։
Մուտքագրելու դեպքում կարծում եմ կարելի է դնել սուրբ Գրիգոր Տաթևացու Գործերի մեջ և այնտեղից հղում տալ ֆորումում։

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version