Զատկական կերակուրներ

Started by Masnaget, April 12, 2009, 11:17:56 PM

Previous topic - Next topic

Masnaget

Այստեղ տեղադրենք տոնին հարմար կերակուրների բաղադրատոմսերը.

Շոգեխաշած իշխան
Հարկավոր է մաքրած ամբողջական իշխանը աղով, ներսից կարմիր պղպեղով, դրսից սև պղպեղով համեմել, պահել  մի քանի ժամ, այնուհետև հանել, փոքր-ինչ ցողել կիտրոնի հյութով, դնել բարձր   տարայի մեջ, որտեղ լցված է ջուրն այնքան, որ իշխանին չծածկի, խաշել 15 րոպե՝ աստիճանաբար մեղմացնելով կրակը /խորհուրդ է տրվում ձկնեղենի հետ դափնու տերև դնել, սակայն ես ինքս չեմ օգտագործում իշխանի հետ, որովհետև դրանից իշխանի համը որոշ չափով «սովորական» է դառնում. իմ կարծիքով, իշխանն իր յուրահատուկ հոտն ունի, որը չի կարելի սքողել տարատեսակ հոտերով/:
Հանելուց հետո հարկավոր է առատորեն ցողել կիտրոնի հյութով:

Եթե հնարավորություն կա, կարելի է այն ամբողջապես գոլորշու վրա շոգեհարել, որովհետև այդպես ավելի լավ համ է ունենում, սակայն ջրով եփելն էլ հրաշալի արդյունք է տալիս:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Տոնական մի գեղեցիկ բաղադրատոմս կուզենայի ներկայացնել:

ՄՐԳԱՅԻՆ   ԿՐԵՄ
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 4 հատ բանան, 400 գ կաթնաշոռ, կես բաժակ շաքարի փոշի, 1 հատ կիտրոն, 1 փոքրիկ գավաթ ցանկացած գունավոր լիկյոր (կարելի է օգտագործել ինչպես դեղձի, այնպես Էլ այլ մրգերի ու հատապտուղների    համով),    100    գ    յուղալի    սերուցք։

Կաթնաշոռը, շաքարի փոշին և կիտրոնից քամված հյութը լավ խառնվում են միմյանց և  հարվում մինչև փրփրելը։ Ավելացվում են լիկյորը և հարած սերուցքը։
Բանանները մաքրվում են մաքրվում են կեղևից, կտրատվում շերտերի և տեղադրվում բաժակների մեջ։ Ապա բաժակների մեջ բանանների վրա ավելացվում Է կրեմը և մատուցվում սառը վիճակում։ Բանանների փոխարեն կարելի Է օգտագործել տանձ, խնձոր կամ դեղձ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: