Ինչպես նշում եք, իսկապես կարող են տարբեր հակասական կարծիքներ լինել և այդ հակասական կարծիքները ոմանց կարող են գայթակղության կամ սխալ ընկալման մեջ գցել, ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, թե բոլոր աղանդներն առաջանում են Սուրբ Գրքի սխալ ընկալումից, և եթե Սուրբ Գիրքը, որ կատարելություն է, կարող են կարդալ և սխալ ընկալմամբ շեղվել փրկության ճանապարհից, ապա առավել ևս որքան զգուշորեն է պետք վերաբերվել այն գրքերին, որոնք վերաբերվում են հոգևոր ոլորտին և գրված են մարդկանց կողմից։ Ես դա վստահորեն եմ ասում, որովհետև շատերին գիտեմ, որ այդ գիրքը կարդալուց հետո նրանց մոտ սխալ ընկալում է ձևավորվել մեր սուրբ հայրերի մասին։ Օրինակ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր ճգնավոր հայրերը կատակասեր և քեֆչի մարդիկ են եղել, ինչը ինձ համար լսլեն անգամ շատ ցավալի է և կարծում եմ, որ հեղինակը պետք է նախորոք մտածեր նման հետևանքների մասին, որ ժողովրդի մոտ թյու կարծիք չձևավորվեր։ Եթե դուք այդ ամենին նայում եք որպես այլաբանություն և համարում եք, որ դրա տակ կատարյալ ուղղափառություն է, ապա դա միանշանակ չի կարելի վերագրել նաև բազմաթիվ այլ մադկանց, հակառակ դեպքում այս թեման չէր բարձրացվի։ Իսկ այն, որ բազում նման այսպես կոչված «այլաբանություններ» կան այդ գրքի մեջ, ինձ թվում է արդեն դրա մասին բավական խոսվել է։