ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ > Գրքեր և հրատարակություններ

Մաշալյան «Երկու Ուխտավոր»

(1/15) > >>

mane:
Այսօր ամենատարբեր հոգևոր գրականություններ են տպագրվում, բազմաթիվ հոգեշահ գրքերի հետ ներս են սողոսկում նաև արտաքնապես հոգեշահ, բայց իրականում հոգեվնաս գրքեր, որոնցից մեկի մասին ցանկացա անդրադառնալ այս հոդվածում: Խոսքը վերաբերվում է <Երկու ուխտավոր> գրքին:Այս երկու՝ Հովհաննես և Գրիգոր անվանումները, իրականում մեր մեծահամբավ հեղինակավոր պատրիարքներն են եղել Կ. Պոլսի և Երուսաղեմի։ Եկեղեցին ասում է. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի», իսկ այստեղ ուղղակի ծաղր ու ծանակի են մատնվել հոգևոր այրերը, ինչից ելնելով էլ ցանկանում եմ այս հարցը խորը վերլուծության ենթարկել և լսել նաև ձեր կարծիքները։ Առաջաբանը չերկարացնելով միանգամից անցնում եմ բուն նյութին: Կներեք հոդվածի  երկարության համար, բայց սրանից կարճ հնարավոր չէր ներկայացնել:

mane:
« – Ամենից մեծ մեղքը, որ կրոնավորները գործում են մարդկության հանդեպ, ո՞րն ես կարծում։
- Տխուր և ոխակալ Աստված հրամցնելն է մարդկությանը. հաճույքի թշնամի, լաց ու կոծ սիրող, գորշ գույներ հագած, դժվարահաճ ու դժգոհ՝ ամեն ինչից, միայն ապաշխարանքի սիրահար, – պատասխանեց Վարդանը։ Եվ զարմացավ, թե որքան երկար ժամանակ էր ինքը հավատացել այդպիսի աստծո և ծառայել նրան անմռունչ և նվիրյալ։ Զարմացավ, թե ինչո՞ւ վաղօրոք չէր նշմարել, թե այդպիսի բնություն ստեղծող աստվածը, պետք է որ պար սիրեր, երգ սիրեր և խրախճանք կազմակերպեր իր և իր զավակների համար յուրաքանչյուր օր։

Նախ ի սկզբանե ասենք, որ Աստծո ներկայացնելու այս կերպը շատ նման է նրան, ինչպես որ օձը դրախտում ներկայացրեց Եվային, քանի որ այս երկու բնութագրից ոչ առաջինն է ճիշտ, ոչ էլ երկրորդը: Նախ. Մեր սուրբ եկեղեցին` հայրերի ավանդությունը, մեզ մինչ օրս չեն ներկայացնում Աստծո նման բնութագիր: Աստված, ըստ մեր սուրբ հայրերի, բնավ տխուր և ոխակալ, հաճույքի թշնամի, լաց ու կոծ սիրող, գորշ գույներ հագած, դժվարահաճ ու դժգոհ Աստված չէ, բայց և այնպիսին չէ, ինչպես որ ջանում է մեզ ներկայացնել գրքի հեղինակը, այսինքն` պար սիրող, երգ սիրող, խրախճանք կազմակերպող Աստված: Այստեղ հեղինակը վարպետորեն ի չիք է դարձնում միջին` խաչի նեղ արքայական ուղին և ցույց տալով աջ շեղումը` հորդորում է շեղվել դեպի ձախ և ահա այստեղ է այն խորամանկությունը, որով խաբվեցին Ադամն ու Եվան:
Իսկ ինչ վերաբերվում է ապաշխարությանը, ապա Եկեղեցու հայրերը համակարծիք են այդ հարցում և բոլորը գրեթե միաձայն հորդորում են հավատացյալներին ապաշխարության, այն էլ գիշեր ու զoր լացով և ողբով, ինչն էլ ցույց են տվել իրենց սեփական վարքով և օրինակով, ինչպես նաև իրենց ճառերում են խոսել այդ մասին և բազում գլուխներ հատկացրել ապաշխարության թեմային` այն ժառանգելով մեզ։ Իհարկե սուրբ հայրերը հիմք են ունեցել Տիրոջ այս խոսքերը, թե՝ «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3։2)։

mane:
Մեր սուրբ հայր Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» ամբողջովին ցույց է տալիս, թե ինչպիսին է իրական հոգևորականի, ինչպես նաև փրկվել ցանկացող յուրաքանչյուր քրիստոնյայի կերպը։ Եփրեմ Ասորին ասում է, թե՝ «Տերը հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար», այսինքն՝ պատրաստվել ապաշխարությամբ և լացով, իսկ հայր Արսենն ասում է. «Ով չի լացում մեղքերի համար, նա կլացի մեղքերի պատժի համար», Աբբա  Փաղաքիան ասում է. «Ով չի ուզում կրել ապաշխարության կամավոր տրտմությունը, նրան Աստծո նախախնամությունը կամավոր վշտերի է ենթարկում», Հովհաննես Սանդուղքն ասում է. «Պառկելով անկողնում, պատկերացրու քեզ դագաղի մեջ և կսկսես քիչ քնել։ Երբ նստես սեղանի առև, հիշիր չսատկող որդերի ողբալի ճաշկերույթը և կսովորես չափավորություն։ Երբ ջորս ես խմում, մի մոռացիր անշեջ կրակների մեջ լինելիք ծարավի մասին և, անկասկած, կզսպես քո իսկ բնական կրքերը», հետևաբար, սուրբ հայրերի խրատներից հետևություն ենք անում, թե որքան կարևոր է փրկության համար ապաշխարությունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. «չլինի թե խորամանկությամբ նենգ ու չարարվեստը արտասուքներս ցամաքեցնելով զրկի վերստին ինձ վայելչական նախկին վիճակից» (ԲԱՆ ԼԵ): Հովհաննես Սանդուղքն ասում է. «Եղբայրներ, մենք չենք դատվի մեր շունչը փչելիս, ինչ է՝ հրաշքներ չենք գործել, չենք քարոզել կամ վկայել, տեսիլքներ չենք տեսել, բայց, անկասկած, պատասխան պետք է տանք Աստծուն այն բանի համար, որ անդադար չենք լացել մեր մեղքերի համար»։ Եվ Սուրբ Գիրքն էլ ասում է. «Վայ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի  լաք» (Ղուկ. 6։25), ինչպես նաև «Նրանք, որ արցունքով են ցանում, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125։5), նաև «Իմաստունի սիրտը սուգի տուն է, իսկ հիմարինը՝ ուրախության» (Ժող. 7։4) և այլն։
 Հետևաբար այս ամենը չի համապատասխանում ճեմարանի տեսուչի ներկայացրած երգ, պար, ու խրախճանքներ սիրող Աստծո կերպարին։ Ամենացավալին այն է, որ մեր ժամանակակից Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներից ոմանք մտածում են բողոքականների պես և աղավաղում ու խեղաթյուրում են հայրաբանական ամբողջ ավանդությունը և ճշմարիտ հոգևորականի կերպարը և խարիզմատիկների պես Աստծոն պար ու երգ սիրող են ներկայացնում և այս գաղափարով էլ ցանկանում են պայքարել աղանդավորների դեմ։ Եվ թող տարօրինակ չթվա այն, որ հայ եկեղեցու  հոգևորականներից ոմանք, չկարողանալով հանդուրժել այսօրվա այս մտածելակերպը և մեր եկեղեցում տիրող գաղջությունը, ինչի համար Տերն ասաց. <Գիտեմ քո գործերը, դու, որ ոչ սառն ես և ոչ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք> (Հայտն. 3:15), թողնում և հեռանում են ռուս կամ հույն օրթոդոքս եկեղեցի։ Մտածում եմ, որ եթե այս գիրքը անցնի այլ առաքելահիմն եկեղեցիների հոգևորականների ձեռքը, ապա նրանք հայ եկեղեցուն ճշմարիտ ուղուց շեղված և բողոքական սկզբունքներով առաջնորդվող կհամարեն։ Ես միայն ամաչում ու սարսափում եմ այդ մտքից, քանի որ լինելով առաջին քրիստոնյա պետություն և ունենալով այդքան սուրբ հայրեր, այսօրվա նման մտածելակերպով և վարքով  այդ ամենը ջուրն ենք գցում։

mane:
Վարդանը հասկացավ, որ այս աստվածը կիսամութ վանքերի և տխուր վանականների հորինումն էր։ Գրքեր էին կարդում, իսկ բնությունը՝ ոչ։ Այնքան էին զբաղված մեղքի ու սրբության մտորումներով, որ մոռանում էին, անտեսում Եդեմի Աստծուն, որ հայտարարել էր. «ամեն ինչ բարի է, ամեն ինչ բարի»։

Ահա այստեղ նորից հստակորեն երևում է նախահայրերին դրախտից դուրս վտարած վարդապետության դրսևորումը: Այո, Աստված ասաց, որ ամեն բան բարի է և ինչ, ուրեմն արդյոք արգելված պտուղն ուտելն էլ էր բարի: Այո, իսպակես որ պտուղը բարի էր, բայց ոչ պատվիրանը խախտելը և այն ուտելը: Եվ այսօր աշխարհն էլ ամեն տեսակ պղծություն և աղտեղություն է մատուցում հեռուստացույցի և այլ միջոցներով և աղաղակում. «Բարի է, բարի»: Այս գրքում արդեն դարավոր վանական ապրելակերպը ներկայացվում է նույն այդ խորամանկ վարդապետությամբ` որպես անմարդկային և մռայլ կենցաղավարություն: Այսպիսի խոսք կա, եթե մարդիկ իմանային` ինչ ծանր և դժվարին բան է սպասվում իրենց վանքում, ոչ ոք վանք չէր գնա, իսկ եթե իմանային, թե ինչ մեծ հոգևոր ուրախություն ու երանություն է տիրում, ամեն բան թողնելով կգնային վանք: Այստեղից տեսնում ենք, որ գրքի հեղինակը միայն մի կողմին է ծանոթ, որ վանքում կան դժվարություններ, սակայն բացարձակ անտեղյակություն է ներքին հոգևոր ուրախության և խնդության մասին, ինչի համար Առաքյալն ասում է. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում ձեզ` ուրախ եղեք» (Փիլ. 4:4), և Հովհաննես Սանդուղքն ասում է, թե ինչպես է ի հայտ գալիս այս ուրախությունը. «Հոգևոր ծիծաղը ի հայտ է գալիս ապաշխարության արցունքների ետևց»:

mane:
Գրքեր էին կարդում, իսկ բնությունը՝ ոչ։

Այստեղ բնության գովք է արվում` անտեսելով ներքին հոգևոր բնության գոյությունը: Եգիպտոսի մեծ միանձնուհի մայր Սառայի խուցը գտնվում էր գետի ափին, իսկ նա իր ամբողջ կյանքում մեկ անգամ իսկ չէր տեսել այն գետը, քանզի ամբողջովին իր հոգևոր բնության վրա, իր հոգևոր գետերն ու մարգագետիններն էր մշակոմ, մաքրում, որպեսզի դառնա մաքուր անոթ` Աստծուն իր հոգու մեջ կրելու համար:

... անտեսում Եդեմի Աստծուն, որ հայտարարել էր. «ամեն ինչ բարի է, ամեն ինչ բարի»։

Բողոքական եկեղեցիները նույնպես այսպես են մտածում ու իրենց փրկված են համարում և իրենց հավաքների ժամանակ երգում, պարում, թռչկոտում են և իրենք իրենց փրկված համարելով մյուսներին են փորձում «դարձի բերել» ու շեղել ճշմարիտ եկեղեցուց։ Եվ մենք հենց նրանով ենք տարբերվում բողոքական եկեղեցուց, որ մեր ուրախությունը հոգևոր՝ ներքին ուրախություն է, ի տարբերություն նրանց, որ ուրախություն ասելով հասկանում են արտաքին ուրախություն։ Եվ Մաշալյան վարդապետն էլ եկեղեցին, ճիշտ բողոքականների նման, ներկայացնում է մռայլ, գորշ գույներով, մոմի լույսով, ուր քրիստոնյաները մի մոմ վառելուց ավել չեն կարողանում դիմանալ և պահ առաջ այնտեղից փախչել են ցանկանում, ո՞ւմ է պետք այսպիսի մի եկեղեցի։ Բայց չէ որ վարդապետի գործը հենց նրանում է, որ հորդորի հավատացյալներին, որպեսզի եկեղեցին նկատեն որպես Նոյան տապան, որպես միակ փրկության վայր, օազիս այս մեղսաթաթախ աշխարհի մեջ, որտեղից ոչ թե րոպե առաջ պիտի դուրս թռչել, այլ երկարատև ապաշխարության աղոթքներով Աստծոն հաշտեցնել  իրենց հետ:

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version