Տեր Հայր , գուցե տարօինակ թվա հարցիս համար ընտրված թեման, սակայն հիմա շատ հուզված եմ և հենց այս տեսանկըունից եմ ուզում հարցս Ձեզ ուղղել ։ Ջրօրհնեքի ժամանակ ես եկեղեցուց Ջուր էի բերել (պետք է խոստովանեմ, որ ուշացել էի և պատարագի վերջում միայն հասա)։Բայց ամեն դեպքում Ջուրը վերցրեցի ու խնդրեցի, որ Աստված ների որ առանց հաղորդվելու դա անում։Ես իհարկե բաժանեցի Ջուրը իմ մտերիմներին , իսկ իմ բաժինը ապակյա տարաի մեջ պահեցի։ Երեխաներիս էի տալիս, քնելիս ՝ճակատներին էի քսում ու Հայր Մերը ասում։ Այսքան մանրամասն եմ գրում , որ ասեք տե որտեղ եմ ես սխալվել, կամ գուցե իմ սխալը մեկ ուրիշ տեղ է։Երկու օր այդ Ջրով ամանը չէի բացել , իսկ երբ բացեցի տեսա, որ երկաթյա կափարիչին բորբոս կա, թեև անհնար է , որ ես մաքուր կափարիչով այն փակած չլինեի։Մի սարսափելի բան կատարվեց հետս, ես գիտեմ , որ Մեռոնով Ջուրը չի հնանում անգամ, էլ ուր մնաց...Մենք համերաշխ ընտանիք ենք, միայն երբեմն կարող է երեխաների վրա բարկանամ։Ես միշտ զգացել եմ Տիրոջ ներկայությունը իմ կյանքում։ Իմ բոլոր սխալների ու փորձությունների ժամանակ...Ի՞նչ էր ասվում ինձ այդ Մեռոնի միջոցով ։ Ճիշըն ասած արդեն 5 տարի է որոշել եմ խոստովանության գնալ։Գուցե ժամանա՞կն է...
Ես անհամբեր սպսելու եմ Ձեր պատասխանին.
Ձեր օրհնությունը.