ԼՈՒՍԱՄՈՒՏ - 2008

Started by Ղուկաս Վահան, December 25, 2008, 06:13:00 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

«ԼՈՒՍԱՄՈՒՏ - 2008»-ի անվանակարգերը և մրցանակակիրները

Ինչպես նախորդ տարվա ավարտին, այնպես էլ այս տարի նշում ենք «Լուսամուտ երկխոսության» քննարկումների ֆորումի տարվա անվանակարգերը՝ գնահատելու և արժևորելու միասին անցած մեր այս ճանապարհը, ինչպես նաև վերհիշելու, որ այստեղ ենք ո՛չ միայն բանավիճելու կամ միմյանց պատասխանելու, այլ նաև փորձելու կերտել երկխոսելու և միմյանց հետ շփվելու բարի ու գեղեցիկ սկզբունքներ։ Ինչպես գիտեք, մեր ակումբի նպատակներից է խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։
Այսու, նկատի ունենալով, որ ընթացքում անվանակարգերի այլ առաջարկություններ չեն եղել, ուստի ադմինիստրացիան սահմանել է մեկ մրցանակ և հաղթող՝ երկրորդ մրցանակակրի ընտրության իրավունքը թողնելով մասնակիցներին։
Ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր մրցանակակրի վարկանիշը ավելացվում է մեկ նիշով։

Եվ այսպես.


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ (ՕՆԼԱՅՆ) ԵՂԱԾ, ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Մասնագետ 21:) 21:) 21:)

Նա մեզ է միացել 2007 թվականի նոյեմբերի 3-ին։
Ծանր քննարկումների ֆոնին փորձել է միշտ թեթևացնել ու մանկականացնել ընդհանուր մթնոլորտը 12:)  Հայտնի է իր հոգեբանական վերլուծություններով, մասնագիտական մոտեցումներով և այլն։ Այն պահերին, երբ բոլորն անտարբեր նայում էին «Լուսամուտ երկխոսության» էջերը, նա միշտ պատրաստ ներկայանում էր թեյի իր հարուստ տեսականիով 10:)  Իր մեծ ներդրումն է ունեցել ճիշտ հայերեն գրելու և խոսելու հարցում՝ դասընթացներ կազմակերպելով, օգնելով, որ մյուսներն այստեղ կարողանան հայերեն գրել և այլն։ Աջակցել է «Միտք» ակումբի պատանեկան ծրագրին, Ֆորումի հայացման գործընթացին և հանդիսանում է Լուսամուտի կանաչների թիմի անդամ։

Այսպիսով՝ Մասնագետը նկատվում է «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2008»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամը  39:)  18:)
Իր հետ դեռ կորոշենք, թե ինչ մրցանակ կստանա 10:)


ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Այս անվանակարգը սահմանում են ֆորումի մասնակիցները։ Կբացվի թեմա «Միտք» ակումբի «Քվեարկություններ» ենթաբաժնում։ Քվեարկությունների սկզբունքի համաձայն կկատարեք ձեր ընտրությունը, կամփոփենք արդյունքները։ Քվեարկությունների վերջնաժամկետը դեկտ. 30-ն է (որպեսզի հասցնենք մինչև Նոր տարի իմանալ այս տարվա ամենից սիրված մասնակցին)։

Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այս տարվա ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ դարձավ Հասիկը 18:) 18:) 18:)

Ձեր երկուսի վարկանիշը ավելացվեց 39:)
Let's open the window of our soul and let the light enter our souls