Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

vahan

բա ասում ես .ՙբոլորը պետք է տեսնեն՚
է՛ որ ՙաչք ունենաին՚ կտեսնեին ու կհավատաին էլի։
բա ի՞մ ասածն ինչ է՞։ ասում եմ .բոլորին հասու չի։ 28:)
ամեն դեպքում.կարծում եմ ճիշտ չի միանգամից դոգմատիկ հերքելն ու ասել որ .սխալ ես ասում։ լավ  է դու ել քո կարծիքն ասա ։ոչ թէ ժխտիր ինձ 13:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

#51
ամեն դեպքում՝ես մի տեսակետ էլ ունեմ այս հարցի  մասին։
Աստված  ՝սիրտ ու երիկամունք  զննող Աստված է։և նա մեզանից առաջ  .մինչև մեր ծնվելը.մեզ գիտի։այսինքն գիտի թէ.մեզանից ամեն մեկը ինչ մեղքի է հակված(դրա համար հարցրին թէ. մեղքը  իրենն է՞)ու ըստ այդմ էլ  որոշում է .թէ ով ինչպես աշխարհ գա .կամ ինչ արատով։գրված է ՙլավ է.որ մարդ մեկ ոտքով մտնի երկնքի արքայությունը.քան թէ երկու ոտքով  ընկնի գեհենը՚։
կարելի է հասկանալ շատ բաներ.միայն ոչ նախագոյություն
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

#52
Աչքով տեսնելն ու <պաշտոնապես տեսնելը> միանգամայն տարբեր են: Դրա համար էլ թվում է, թե ես ինչ-որ մեկին հերքել եմ: Հարկավոր է սահմանումներ անել միայն մեկ հասկացության միայն մեկ իմաստի մասին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

ճիշտն ասած.կարգին չհասկացա միտքդ։այսինքն՝ ես աչքով տեսա. որ  գրել ես  ՙսխալ ես ասում՚
բայց պաշտոնապես.  այն չկա գրված հա՞
ուրեմն նորից պարզեցնեմ միտքս։
աշխարհի բոլոր մասնագետները կսխալվեն այն հարցում .եթե ասեն որ մարգարեությունները  կատարվում են բոլորին տեսանելի  ու բացահայտ  ձևով։ուզում եմ շեշտելՙԲ Ո Լ Ո Ր Ի Ն՚   
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on December 23, 2008, 12:40:26 AM
ճիշտն ասած.կարգին չհասկացա միտքդ։այսինքն՝ ես աչքով տեսա. որ  գրել ես  ՙսխալ ես ասում՚
բայց պաշտոնապես.  այն չկա գրված հա՞
ուրեմն նորից պարզեցնեմ միտքս։
աշխարհի բոլոր մասնագետները կսխալվեն այն հարցում .եթե ասեն որ մարգարեությունները  կատարվում են բոլորին տեսանելի  ու բացահայտ  ձևով։ուզում եմ շեշտելՙԲ Ո Լ Ո Ր Ի Ն՚   
Նկատի ունեմ, որ <պաշտոնապես տեսնել>-ը նկարագրում է այն, որ ենթադրենք տեսնում են, որ ցեղասպանություն է եղել, բայց պաշտոնապես չեն ընդունում: Համարյա ԱՄՆ-ի նման:

Բոլորին ասելով նկատի ունեմ նրանց, ում որ քարոզվում է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Nane

Quote from: Samvel on December 21, 2008, 12:35:25 PM

QuoteՍամվել ջան, եթե մարդը կույր է ծնվել, պարտադիր չէ, որ <նա հասցրած լինի մեղք գործել>: Հիմա մի փոքր կնյութականացնեմ, բայց երեխան կարող է կույր կամ այլ խնդիրներով ծնվի օրինակ եթե ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջանան, կամ հայրն ու մայրը /ֆիզիկապես/ մեղավոր կյանք ունեցած լինեն կամ հղիության արդյունքում մայրը ինչ-որ հիվանդություններ ունեցած լինի: Սա այն է ,որ որդիները պատասխան են տալիս իրենց հայրերի <մեղքերի> համար:
Ուրեմն այստեղ աշակերտները հարց չեն տալիս նախագոյության մասին,  իսկ Քրիստոսն էլ ոչ թե լռում է, այլ սովորական պատասխանում նրանց հարցին. <Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հաւր եւ մաւր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա 4 Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս մինչ աւուր կայ. գայ գիշեր յորժամ ոչ ոք կարէ գործել >

    Նանե ջան, ցանկանում եմ մի դեպք պատմել, որը պատահեց ինձ հետ մի երեք-չորս օր առաջ: Սա մի մեծ փորձ էր ինձ համար, իսկական մի հայտնություն:

     Մի քանի ընկերներով հավաքվել էինք ընկերներիցս մեկի տանը - ընթրիքի: Լրիվ լուրջ էր մեր վիճակը. մեզանից ոմանք ընդհանրապես չեն խմում, մնացածն էլ խմում են ավելի ձևի համար: Սա ասացի, որպեսզի կատարվածը հարբած լինելուն չվերագրվի:
     Ընկերներիցս մեկը պանիր խնդրեց ու ես, մոտ լինելով  պանրի ափսեին , վերցրեցի այն ու մեկնեցի ընկերոջս: Նա ինձ ասաց.
     - Սամվել ջան, ես պանիր ուզեցի, իսկ դու ինձ կարագ ես տալիս:
     Ես կարծեցի, թե նա կատակ է անում ու որոշեցի կատակով պատասխանել:
     - Ոչինչ, - ասացի: - Դու այդ կարագը քսիր հացին, բայց մտածիր, որ պանիր ես ուտում: ՈՒ  կտեսնես, թե ինչպես այդ կարագը պանիր կդառնա:
     Նա զարմացած նայեց ինձ, անխոս կտրեց այդ պանիր-կարագից մի կտոր, փաթաթեց լավաշի մեջ ու սկսեց ուտել, մի տեսակ նեղացած ինձ նայելով:
     Նրա ինձ վրա նետած հայացքից ես հասկացա, որ ինչ-որ բան այն չի ու վախեցա, թե սխալվել ու իրոք, կարագ եմ ստիպել ուտել այդ խեղճ ընկերոջս:
     - Հը, ինչ է, - ասում եմ, - կարագ էր, թե պանիր?:
     - Քո խաթր ուտում եմ այս կարագը պանրի փոխարեն, - ասաց: - Բայց հումորիցդ բան չհասկացա:
     Մեր մեջտեղում նստած մեր երրորդ ընկերը, որը վկա էր այդ ամբողջ արկածին, վերցրեց պանրի ափսեն ու շշմած մեկ ինձ է նայում, մեկ ընկերոջս: Հետո մեկնեց ափսեն ընկերոջս ու ասաց.
     - Պանիր ես ուզում - վերցրու:
     Վերջինս վերցրեց նույն պանրից մի կտոր էլ, կերավ հաճույքով ու ասաց.
     - Վերջապես, թե չէ քիչ էր մնում այդ կարագի համից հետ տայի:
     Տեսնելով իմ և մեր երրորդ ընկերոջ շշմած վիճակը, նա նորից հայացք գցեց պանրի ափսեին ու վայրկյան անց հասկացավ, որ ինքն իր "կարագը" այդ ափսեից է վերցրել: Շշմած բացեց արդեն կեսը կերած լավաշի դուռումը, վերցրեց իր "կարագի" կտորը, դրեց բերանը, ծամեց ու ասաց.
     - Արա... պանիր ա...

    Կարծում եմ, պատմածս արտակարգ մի դեպք է, որը որ շատ հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է բերել մեզ մեր ինքնավստահությունը: Խոսքը համ իմ մասին է, Նանե ջան, համ էլ Ձեր: Համ էլ, ասենք, Վահանի: Եվ մնացած բոլորի: Մեզանից ամեն մեկը իր ասածն է առաջ տանում, չլսելով, թե ուրիշը ինչ է ասում: Ինձ, օրինակ, ի ծնե կույրի մասին պատմությունը  հիշեցնում է մի հին անեկդոտ.

     Մեկն ասում է.
     - Անձրև է գալիս:
     Մյուսը հարցնում է.
     - Դրսումը?..

     Հիշելուս պատճառը Ձեր հետևյալ խոսքերն են.

QuoteԲայց Հիսուսի պատասխանի մեջ խոսք չկա նաև, որ նախորդ է ունեցել, հատկապես որ այդպիսի հարց էլ չի տրվում: Իսկ եթե մարդիկ հարցնում են <մեղքը սրանն է, թե` ոչ>, դա դեռ նախորդ կյանքի մասին չի խոսում:

     Քանզի ես կարծում եմ, որ Քրիստոս չի խորանում հարցի մեջ, որովհետև հոգու նախագոյությունը և ըստ դրա - մրա մեղք գործելու կամ չգործելու հնարավորությունը լրիվ բնական մի բան էր ինչպես Նրա, այնպես էլ հարցնողների համար: ՈՒ  ավելի կոնկրետացնել այդ թեման ավելորդ էր այնպես, ինչպես ավելորդ է իմ հիշած անեկդոտի մեջ տրված հարցը, թե որտեղ է անձրև գալիս:



Սամվել ջան, իսկ ով ասաց, որ անձրևը միայն դրսում կարող է լինել:  Երբեմն մարդու ներսում այնպիսի  հորդառատ անձրևներ են լինում......... 34:)
Իսկ ես մի ուրիշ բան կասեմ: Պատկերացրեք, որ Լուսամուտից դուրս ջրի ձայն է լսվում, շատ մութ է և ոչինչ չի երևում: Դուք միանշանակ ասացիք. <Անձրևում է>, ես ասացի <Գետի ձայնն է>, քանի որ վստահ էի, որ դրսում գետ կա, Վահանն ասաց. <Կարևոր չէ թե ինչ է, կարևորը ջրի ձայն է>, Մասնագետը հարցրեց, թե որն է մեր <գիտելիքի աղբյուրը>:
Սամվել ջան մեր կարդացած գրականությունը այն հունն է, որով ուղղորդվում է մեր միտքը, կառուցվում մեր տեսակետները: Ես առաջարկում եմ կարդալ թեմայում նշված գրքերը, օրինակ Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի Ավետարանի մեկնության համապատասխան հատվածները կամ Նյուսացի, Տաթևացի, և մեր քննարկումները ավելի արդյունավետ կլինեն: Եկեք մի պահ դուրս գանք ստուգենք, թե Լուսամուտից դուրս ինչի ձայնն է և հետո շարունակենք: 21:) 21:) 21:) Հակառակ դեպքում կստացվի Ձեր բերած <պանրի ու կարագի> օրինակը:

Nane

Quote from: vahan on December 20, 2008, 09:19:55 PM
Հարգելի Նանե՝երբ Քրիստոնեությանը նայում ենք որպես  լոկ  գաղափարախոսություն. ու այն մեզ համար չենք դարձնում հոգի ու կյանք՝ ապա կարելի է սկսել քննել տարբեր բաներ .որոնք  հավատքի կյանքով ապրող մարդուն.երբեք ել շինություն չեն բերում։
Բ Տիմոթեոս 2 գլխում(և ոչ միայն՜)ասվում է։ՙխոսքերու վրա վեճ չանել՝որ բանի մը օգտակար չէ.հապա միայն կկործանե լսողները՚ինչի՞ համար սա մեջ բերեցի։ասեմ։
հիմա այն մարդը.որը տվել է հոգու եռակազմ լինելու  բանածևը՝ չի՞ մտածել. որ ինքը տալիս է  թերի բանաձև.և կարող է դառնալ վեճերի առիթ։խնդրեմ՝ես ել կարող եմ պնդել որ կա նաև  չորրորդ բաղկացուցիչ մասը.(սա քո հարցի պատասխանը՝թե ինչու՞ նշեցի անձի մասին)մեկ ուրիշն էլ գուցե կհիշի հինգերորդը......
կարծում եմ որ քրիստոնեության կենտրոնում  ոչ թե պետք է  հոգու  բանաձև  փնտրեն.այլ հոգու փրկություն։լինել լավ աստվածաբան՝դա դեռ չի նշանակում լինել ճշմարիտ քրիստոնեա։խնդրեմ ՝տեսնենք.թե ինչ է պատվիրում սովորեցնել Պողոս առաքյալը՝ ծերերին՝զգաստություն.պատանիներին՝սրբություն՝և այլն  (ամբողջը կարող եք նայել  թուղթ առ Տիտոս 2 րդ գլխում)բայց ոչ մի կերպ չպատվիրեց որևէ մեկին տալ հոգու ՙբաղադրատոմսը՚
շատ գիտությունը հպարտացնում է.բայց սերը՝շինություն է տալիս։

Հարգելի Վահան, Քրիստոնեությունը ինձ համար լոկ գաղափարախոսություն չէ; Այն նախ և առաջ ԿՅԱՆՔ է, որը փորձում եմ ապրել, իհարկե, պետք է խոստովանեմ, որ  <երբեմն մահանում եմ>: Այս առումով հոգին մի պարզ կառույց է, փոքր երեխա, ով միայն իր սնունդն է ուզում, այն է` հարատև աղոթքը և  հաղորդակցումն Աստծո հետ:

Բայց Քրիստոնեությունը նաև գիտության և իմաստության աղբյուր է, որից դուրս է գալիս Աստվածաբանությունը,և իմաստասիրությունը, միջնադարյան միտքը, մատենագրությունը, միստիկան, արվեստը, մանրանկարչությունը, եկեղեցական ճարտարապետությունը և այլն:

Samvel

QuoteԻսկ ես մի ուրիշ բան կասեմ: Պատկերացրեք, որ Լուսամուտից դուրս ջրի ձայն է լսվում, շատ մութ է և ոչինչ չի երևում: Դուք միանշանակ ասացիք. <Անձրևում է>, ես ասացի <Գետի ձայնն է>, քանի որ վստահ էի, որ դրսում գետ կա, Վահանն ասաց. <Կարևոր չէ թե ինչ է, կարևորը ջրի ձայն է>, Մասնագետը հարցրեց, թե որն է մեր <գիտելիքի աղբյուրը>:
Սամվել ջան մեր կարդացած գրականությունը այն հունն է, որով ուղղորդվում է մեր միտքը, կառուցվում մեր տեսակետները: Ես առաջարկում եմ կարդալ թեմայում նշված գրքերը, օրինակ Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի Ավետարանի մեկնության համապատասխան հատվածները կամ Նյուսացի, Տաթևացի, և մեր քննարկումները ավելի արդյունավետ կլինեն: Եկեք մի պահ դուրս գանք ստուգենք, թե Լուսամուտից դուրս ինչի ձայնն է և հետո շարունակենք:    Հակառակ դեպքում կստացվի Ձեր բերած <պանրի ու կարագի> օրինակը:

     Շատ գեղեցիկ էր և գրականության, և փիլիսոփայության տեսակետից: Խոնարհվում եմ Ձեր առջև Նանե ջան: Բայց եկեք, խնդրում եմ, վերհիշենք մեր զրույցի հիմնական հերոսին - հոգուն, - թե չէ նա արդեն ստվերի մեջ է մնացել և շուտով կարող է լրիվ մոռացության տրվի, եթե մենք շարունեկենք մեր ճարտասանության ցուցաբերումները մեկմեկու (առաջին հերթին խոսքը հենց իմ մասին է):
     Գիտեք, վաղուց չէի բացել Աստվածաշունչը, ինչ մեղքս թաքցնեմ: Նախ որ շատ ուրիշ բաներ էլ կային կարդալու և օր օրի վրա հետաքրքիր գրականությունն ավելանում է: Բայց, որ ավելի կարևոր է, որոշ մտքեր Աստվածաշնչում ես այդպես էլ չկարողացա մարսել մինչև այսօր, չգտնելով ինձ հետաքրքրող հիմնական հարցերի պատասխանները, կամ չհամաձայնվելով առաջարկված պատասխանների հետ:
     Այսօր, - փառք այն րոպեին, երբ իմ առջև բացվեց "Լուսամուտը", - բացելով Գիրքը, ես չեմ կարողանում այն փակել: Եվ ինչն է հետաքրքիր. կարծես ինչ-որ մեկը մի հզոր լույս է վառել սեղանիս վրա: Այն բաները, որոնց ես դեմ էի կամ չէի հասկանում, - մնացել են հետին պլանի վրա: Գուցե պատճառն այն է, որ ես գտել եմ արդեն որոշ հարցերի պատասխանները մեկ ուրիշ տեղ: Բայց հիմա իմ առջև ուրիշ բաներ են ի հայտ գալիս, բաներ, որոնք առաջ չէի նկատել, միգուցե այն պատճառով, որ չէր կառուցվել իմ այսօրվա մտածելակերպը, կամ էլ չունեի կողքիս իմ ամենագլխավոր ընկերոջս:
     Խոսքս, ինչ խոսք, որ Հոգուս մասին է: Ներեցեք համարձակությունս,բայց ինձ թվում է, որ ես սկսել եմ զգալ այդ Հոգի կոչեցյալի ռեալ գոյությունն իմ մեջ: Շատ հնարավոր է, որ դուք բոլորդ ունեիք  այդ զգացողությունը միշտ էլ: Ես չունեի: Եվ այնքան վստահ էի դրա վրա, որ ժամանակին ինձ աթեիստ էի նույնիսկ համարում:
     Իսկ հիմա դա եկել է, այդ ճանաչումը: Եթե դուք ունեցել եք այն, ուրեմն կպատկերացնեք, իհարկե, թե ինչ  հաճույքներ եմ ես ապրում այդ ճանաչողության պրոցեսում: Բայց կարող է ոմանք չունեն, ինչպես ես չունեի?: ՈՒրեմն ես ցանկանում եմ, որ նրանք էլ հասնեն դրան, նրանք էլ տիրապետեն այդ ճանաչմանը, որովհետև դա է ամենակարևորը մեր կյանքում - ճանաչել մեր ամբողջականությունն ու միասնությունը: Մեր Հոգիների հետ: Մեկմեկու հետ - մեր հոգիներին ընդօրինակելով: Որովհետև մեր հոգիները միասին են:
     Ամենազարմանալին այս հարցում այն է, թե ինչքան հեշտ է մեր միասնությունն ըդունելը, երբ վերջապես հաղթահարում ես այն խոչընդոտը, որը քեզ թույլ չի տալիս տեսնել քո Հոգուն Նրա ամբողջ վեհությամբ, գեղեցկությամբ և հզորությամբ:
     Ամեն ինչ փոխվեց հենց այն ակնթարթին, երբ ես հասկացա, ավելի ճիշտ, ընդունեցի վերջապես, ընկալեցի, ճանաչեցի, որ Հոգուն շատ ավելի մեծ արտոնություններ են տրված քան ես էի կարծում:
     ՈՒ հիմա ամեն տեղ աչքիս Հոգին է երևում: Կտակարանում ևս: Ինչ էլ փնտրեմ, մեկ է, առաջին պլան է գալիս Հոգին ու նրա հավերժությունը, ու ես զարմանում եմ, թե ինչպես ուրիշներն այյդ չեն տեսնում:
      Ցանկանում եմ նշել այդ տեղերից ոմանք: Հաջորդ կտորի մեջ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

      ՄԱՏԹԷՈՍ - ԺԱ;9 - 16
    Ապա ինչ տեսնելու ելաք. մի մարգարէ?. այո, ասում եմ ձեզ. առավել քան մի մարգարէ, որովհետև նա է, որի մասին գրված է. "Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի": Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանացից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել. բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից մեծ է: Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն, քանի որ ամբողջ Օրենքը և մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը: Եվ եթե ուզում եք էնդունել, նա' է Եղիան, որ գալու է: Ով լսելու ականջ ունի, թող լսի:

      Բացատրեք, խնդրում եմ, ինչ է նշանակում իմ ընդգծած առաջին նախադասությունը:
     
      Իսկ երկրորդը?..
     Ներեցեք, բայց ինքնստինքյան  երկու հարց է ծագում.
1. Ինչու? չեք ուզում ընդունել:
2. ՈՒր? են ձեր ականջները:
     Սրանից պարզ էլ ինչպես կարող էր ասել Քրիստոս:
     
     Գիտեք, այն, որ Նա ասում է Հովհաննես Մկրտչի մասին, որպես Եղիայի, - դա արդեն աքսիոմա է ինձ համար: Բայց դրանից հետո... Սա արդեն այն հայտնություններից մեկն է, որոնց մասին ասացի անցած հատվածի մեջ: Տեսեք, թե ինչ է ասում Քրիստոս, արդեն Ինքը հանդիսանալով որպես մարգարե. "Եվ եթե ուզում եք ընդունել, նա' է Եղիան, որ գալու է":
     ՈՐ ԳԱԼՈՒ Է: Պատկերացնում եք? Փորձեք հասկանալ ընդամենը այն, ինչ ասված է Քրիստոսի բերանով, այլ ոչ թե կռահել, թե բացի ասածը - ուրիշ ինչ-որ բաներ էլ սա կարող է նշանակել: Եկեք սկզբից հասկանանք արդեն իսկ ասվածը: Իսկ ասված է, որ Եղիան գալու է: Եվ ասված է արդեն Հովհաննես Մկրտչից հետո: ՈՒրեմն ինչ է սա նշանակում. որ Եղիան գալու է երրորդ անգամ?..
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#59
իսկ ինչպե՞ս էր ՙմահացել՚ եղիան։գիտե՞ս։(հարցիս արժեքը կայանում է արագ պատասխանի մեջ)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։